Երևան
12 °C
Մեր տեղեկություններով, երեկ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո բերման են ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) կողմնակիցները:
Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) եւ Ավշարի Արայիկի միջեւ. պատգամավորները սկսել էին հայհոյանքներ հնչեցնել ցուցարարների հասցեին:
Միջադեպից մանրամասներ է պատմել նաեւ դեպքի վայրում եղած դերասան Արմեն Ավետյանը: Նրան նույնպես քաշքել են եւ վնասել իրեն պատկանող մեքենան:
Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով մանրամասներ է ներկայացրել։
«Ազգային ժողովի նիստերի դահլիճից Նիկոլ Փաշինյանի հորդորով տրվեց ԱԺ-ում գտնվող պատգամավորներին, այսպես ասած, մարդասիրական միջանցք, որ նրանք չհանդիպեին ժողովրդի դիմադրությանը եւ այդ ահեղ դիմադրությունը, անշուշտ անհետեւանք չէր մնա: Ուրեմն՝ անհետեւանք չմնաց նաեւ այն փաստը, որ նրանք Նիկոլ Փաշինյանի եւ թավշյա հեղափոխության ներկայացուցիչներին սխալ հասկացան, եւ այս ամենը հետ քայլ որակեցին: Դուրս գալով Ազգային ժողովից, երբ բոլորը արդեն խաղաղ իրենց մեքենաներն էին նստում, այդ թվում՝ ես եւ իմ ընկերները, նրանք 10-15 հոգուց բաղկացած հրոսակախմբով, կատաղած, հայհոյելով, ամենածանր հայհոյանքներով, ծնող հայհոյելով այն մարդկանց, ովքեր ներկա էին այդտեղ, ասելով՝ սրանք ով են, ինչ են եկել ես սրանց ծնողը...: Հանկարծ իրենց հայացքները հառեցին ինձ, ես մեքենայի մեջ էի, բա՝ ի՞նչ ես ասում, ի՞նչ կա, ես էլ ասեցի՝ էդ ո՞ւմ եք հայհոյում, ու նույնը կերպ, նույն բառերով պատասխանեցի իրենց: Դրանից հետո հետեւեցին քաշքշոցներ, փորձում էին ինձ մեքենայից դուրս բերեին, չնայած նրան, որ վախեցած էին իրենց գործողություններից, բայց այդ ամենի մեջ մեքենաս տուժեց. ինչ-որ մեկը իր հետքը թողեց իմ մեքենայի վրա՝ վնաս պատճառելով մեքենայիս: Հարցը նյութական վնասը չէ, այլ՝ բարոյական: ...Մենք պետք է համացանցում արժանին մատուցենք Միհրան Պողոսյանին, Ավշարի Արայիկին եւ նրանց հետ ժողովրդին հայհոյող հրոսակախմբին»,- մանրամասնել էր Ավետյանը:
Այսօր պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել նշելով, թե «ներկայացվածը դերասանական մտքի վառ երևակայություն է՝ բացահայտ ապատեղեկատվություն»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ: Ոստիկանությունից, սակայն չմանրամասնեցին, թե ովքեր են ոստիկանություն բերված անձինք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT