Երևան
12 °C
«Սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունը, կարծես, քայլ առ քայլ դուրս է գալիս իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակներից՝ հայտնվելով ապատեղեկատվության ու ատելության քարոզի թակարդում։ Այս մասին ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ստորև.
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ցանկացած չհիմնավորված խոսք, առավել, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը՝ շարքային քաղաքացի, բարձրաստիճան պաշտոնյա, թե երկրի վարչապետը։
Որպես 20 հազար քվե ստացած ԱԺ պատգամավոր, բացարձակապես անընդունելի եմ համարում չստուգված ապատեղեկատվությունը դրոշակ դարձնելն ու անձի արժանապատվության՝ նրա վարկանիշի հետ խաղալը, առավել ևս, երբ դա անում է երկրի վարչապետը։
Ցանկացած ահազանգ նախ և առաջ պետք է ստուգվի՝ դրա համար գոյություն ունեն պատկան մարմիններ։ Իսկ համապատասխան քննչական գործողություններից առաջ բարձր մակարդակով արված չհիմնավորված հայտարարությունը նշանակում է, ուղղորդելով օրինապահ մարմինների աշխատանքը, խաչ քաշել իրողության վրա։ Նման գործելաոճը միայն մոտեցնելու է անդունդին։
Ցավով արձանագրում եմ, որ իմ և վարչապետի երեկվա զրույցն ու այսօրվա նրա արած հայտարարությունը տպավորություն են ստեղծում, որ խոսքը տրամագծորեն տարբեր մարդկանց մասին է։
Հնարավոր է, որ իմ հարցադրումը՝ «Պրն. Փաշինյան, ո՞րն էր այսքան ժողովրդին փողոց հանելու նպատակը, չէ՞ որ դուք վարչապետ եք և կարող էիք առանց այդ քայլին դիմելու գալ խորհրդարան՝ պատգամավորների հետ քննարկման», դարձել է այսօրվա հայտարարության պատճառը։
Բոլորիս նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է, իսկ ապատեղեկատվությանն ու կեղծ զգացմունքայնությանը հագուրդ տալը ավելի է սրելու իրադրությունը։
Սա՛ մեր երկիրն է, և առկա խնդիրների լուծման պատասխանատուները բոլորս ենք։ Պետք է առաջնորդվենք բացառապես այս սկզբունքով, այլ ոչ թե արհեստականորեն ատելություն սերմալով։
Հետևանքները կարող են անդառնալի լինել բոլորիս համար»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լենա Նազարյանը վարչապետից հետաքրքրվել էր, թե ինչ կարծիք ունի միջադեպի մասին, համաձայն որի՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի փոխանցմամբ, Մ. Պողոսյանը պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ երեկ քաշքշել է ԱԺ այգի մուտք գործած ցուցարարներին, սակայն պատգամավորներն այսօր հայտարարությամբ դա հերքել էին:
Ն․ Փաշինյանն ասել էր, որ դեպքը կուսումնասիվի, ապա հավելել, որ այդ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է «պառկեցնել ասֆալտին»:
ՀԺ-ին այնուհետ հայտնի էր դարձել, որ երեկ ԱԺ տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո բերման էին ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) կողմնակիցները:
Երեկ միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) եւ Ավշարի Արայիկի միջեւ. պատգամավորները սկսել էին հայհոյանքներ հնչեցնել ցուցարարների հասցեին: Միջադեպից մանրամասներ էր պատմել նաեւ դեպքի վայրում եղած դերասան Արմեն Ավետյանը:
Հրապարակվել էր նաեւ տեսանյութ, թե ինչպես են 2 պատգամավորները հայհոյանքներ հնչեցնում ժողովրդի հասցեին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT