Մեսսին «Թոթենհեմին» թույլ չտվեց փրկվել, «Նապոլին» 3 միավոր կորզեց վերջին րոպեին. ՉԼ  

Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի 2-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Բարսելոնան» հերթական 3 միավորը վաստակեց: Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալվելիս հաղթեց «Թոթեհեմին»: Լոնդոնցիների նկատմամբ առավելության հասավ 4:2:

Առաջին գոլը «Բարսան» խփեց 2-րդ րոպեին: Դրվագներից մեկում տանտերերի դարպասապահ Ուգո Լորիսն անհաշվենկատ դուրս եկավ դարպասից, «կապտանռնագույնների» պաշտպան Խորդի Ալբան գնդակը փոխանցեց Ֆելիպե Կոուտինյոյին, նա էլ գրավեց դարպասը: 28-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Իվան Ռակիտիչը: Տուգանային հրապարակի մատույցներից նա գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը. խորվաթ ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին ու հայտնվեց ցանցում:

52-րդ րոպեին Հարի Քեյնը «Թոթենհեմին» վերադարձրեց հույսը: Սակայն 56-րդ րոպեին կատալոնցիները վերականգնեցին 2 գնդակի առավելությունը: Դիտարժան  գրոհից հետո աչքի ընկավ Լիոնել Մեսսին: 10 րոպե անց «Թոթենհեմը» կրկին «վերադարձավ»: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Էրիկ Լամելան: Այս գնդակից հետո լոնդոնցիները հավատացին, որը կարող են փրկել խաղը, ու սկսեցին ավելի ոգեւորված գրոհել, սակայն հանդիպման վերջին րոպեին Մեսսին ի չիք դարձրեց բոլոր հույսերը. 4:2:

«Բարսելոնան» միավորների քանակը հասցրեց 6-ի ու գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: «Ինտերը» երեկ ՊՍՎ-ին հաղթելուց հետո (2:1) ունի նույնքան միավոր, սակայն զիջում է լրացուցիչ ցուցանիշներով: 3-րդ տեղում առանց միավորների ՊՍՎ-ն է: Վերջին՝ 4-րդ, հորիզոնականում «Թոթենհեմն» է, որը նույնպես միավորներ չունի եւ կտրուկ նվազեցրել է հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

Տուրի մյուս կենտրոնական հանդիպումը C Խմբի «Նապոլի»-«Լիվերպուլ» դիմակայությունն էր: Այս խաղում դարպասի գրավում տեսնելու համար երկրպագուները ստիպված էին սպասել մինչեւ հանդիպման ավարտը: Միայն հիմնական ժամանակի վերջին րոպեին գոլ գրանցվեց. Խոսե Կայեխոնի փոխանցումից հետո իր թիմին 3 միավոր բերեց Լորենցո Ինսինյեն. 1:0:

Այս խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն 6:1 հաշվով ջախջախեց «Ցրվենա Զվեզդային»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նեյմարը: Նա աչքի ընկավ 20, 22 եւ 81-րդ րոպեներին: Իր առաջին ու վերջին գոլերը բրազիլացին խփեց տուգանայինից գեղեցիկ հարվածներով: 1-ական գոլ իրենց հաշվին գրանցեցին Էդինսոն Կավանին (37-րդ րոպե), Անխել դի Մարիան (42) եւ Կիլիան Մբապեն (70): «Ցրվենա Զվեզդայից» միակ պատասխան գնդակը խփեց Մարկո Մարինը (74):

Այս խմբում առաջատարը «Նապոլին» է: Ունի 4 միավոր: «Լիվերպուլը» 3 միավորով 2-րդն է: Նույնքան միավոր ունեցող ՊՍԺ-ն 3-րդն է: «Ցրվենա Զվեզդան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.

«Լոկոմոտիվ Մոսկվա»-«Շալկե» 0:1

«Բորուսիա Դորտմունդ»-«Մոնակո» 3:0

«Ատլետիկո»-«Բրյուգե» 3:1

«Պորտու»-«Գալաթասարայ» 1:0

Խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 23-ին եւ 24-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2744 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին