Հունվար-սեպտեմբերին Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղեւորների թվի եւ բեռնափոխադրումների ծավալների աճ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 5-ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան: Այս մասին հայտնում են ընկերության մամուլին ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, 9 ամիսների ընթացքում երկաթուղով փոխադրվել է 2 մլն 155 հազար տոննա բեռ, ինչը 9,4%-ով գերազանցում է նախատեսվող եւ 9%-ով անցած տարվա ցուցանիշը: Նետտո բեռնաշրջանառությունը 2017 թվականի հետ համեմատ աճել է 6,6%-ով, իսկ բեռնումը՝ 16%-ով:

Երկաթուղային ճանապարհով արտահանումն ավելացել է 56 հազար տոննայով կամ 23%-ով, իսկ բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում՝ 14,2%-ով:

Աճ է գրանցվել նաեւ գնացքի միջին քաշի, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականության եւ վազքի, տեղամասային եւ տեխնիկական արագությունների գծով:

Խոսելով գնացքների շարժի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին երկաթուղին սպասարկել է 9939  գնացք, որից 9833-ը՝ ըստ չվացուցակի: Սերգեյ Վալկոն արձանագրեց ինչպես ներհանրապետական էլեկտրագնացքների եւ միջազգային գնացքների, այնպես էլ բեռնատար գնացքների  չվացուցակների կատարելագործումը:

Ընկերության ղեկավարը հատուկ կարեւորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հաշվետու շրջանում գծի գնահատականը բարելավվել է 7 կետով՝ կազմելով 75 միավոր:

Հաշվետու ամիսներին շարունակվել է գծի վերանորոգումը, կոճերի տեղադրումը: Օրինակ, կապիտալ վերանորոգվել է 9 կմ գիծ, նախագծային-կանխարգելիչ վերանորոգում անցել է 54,2 կմ գիծ, շարունակվում է էլեկտրաֆիկացման եւ էներգամատակարարման, ինչպես նաեւ կապի եւ հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը: 

Ուղեւորափոխադրումների ոլորտի վերաբերյալ Սերգեյ Վալկոն հայտնեց, որ 2018 թվականի հունվար-սեպտեմբերին փոխադրվել է 300 հազար ուղեւոր, ինչը 9,4%-ով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը: Ընդ որում, միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է 59,6 հազար ուղեւոր, ինչը 5,5%-ով գերազանցում է նախորդ տարվա շեմը, իսկ աճը տեղական հաղորդակցությունում կազմել է 6,6%:

- Մեր աշխատանքն անցած ամիսներին բավականին հաջող էր, բայց մենք մտնում ենք տարվա վերջին եռամսյակ եւ մեզ լարված աշխատանք է սպասում,- նշեց Սերգեյ Վալկոն:

Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց ձմեռային շրջանում աշխատանքին նախապատրաստումը, բեռնա եւ ուղեւորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային եւ ծախսային հոդվածների բալանսի ապահովումը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1782 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ