Երևան
12 °C
ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանի հետ հոկտեմբերի 4-ին սովորական աշխատանքային հանդիպում են ունեցել, տարբեր հարցեր են քննարկել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան երեկ ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Քանի որ Ծառուկյանը բացակայում էր երկրից, ներկուսակցական աշխատանքային հարցեր ենք քննարկել»:
Այնուհանդերձ, նշենք, որ ԲՀԿ-ականներն այս թեման մեկնաբանելիս շատ զգուշավոր են: Անգամ հակասող հայտարարություններ են անում: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվելու է ԱԺ կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունը, որին կողմ էր քվեարկել ԲՀԿ-ն: ՀԺ-ն Մելքումյանից հետաքրքրվեց, թե քվեարկությունը համաձայնեցրե՞լ էին Գագիկ Ծառուկյանի հետ: «Ո՞նց կարող է կուսակցության նախագահի հետ քվեարկությունը համաձայնեցված չլինի»:
ԲՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանն էլ մեր զրույցում նշեց, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ արտառոց բան չի տեսել այդ նախագծում: «Ծառուկյանին ներկայացրել ենք նախագծի էությունը: Նա տեղյակ է եղել, որ մենք նման նախագծի օգտին ենք քվեարկելու: Մեր կուսակցության ղեկավարը լիարժեքորեն վերահսկում է մեր կողմից կատարվող աշխատանքին»:
Տպավորություն է ստեղծվել, որ Գագիկ Ծառուկյանը շատ լավ իրազեկված է եղել նախագծի բովանդակությունից եւ այդ օրերին բացակայել է հանրապետությունից, որ թիմն ազատ քվեարկի: Մեր այս դիտարկման վերաբերյալ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Երբեք Ծառուկյանն իր թիմին միայնակ չի թողել: Չկա նման բան, չգիտեմ, թե դա ինչից եք բխեցնում: Նա միշտ թիմի կողքին է, թիմը միշտ նրա կողքին է: Երբեք որեւէ մեկը չի կարող պնդել, թե Ծառուկյանը գիտե՝ ինչ պետք է քվեարկվեր, դրա համար միտումնավոր բացակայել է»:
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ եղել են միայն ԲՀԿ-ի քաղաքական թեւը ներկայացնող պատգամավորները: ԱԺ-ում պատգամավորները չկարողացան հիմնավորել, թե ինչու է նման կազմ ընտրվել: Լուիզա Սարգսյանը նշեց, որ իրեն չեն հրավիրել, բայց առաջիկայում խմբակցության ընդլայնված նիստ է լինելու: Նա միաժամանակ նշեց, որ ԲՀԿ քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւս չի մասնակցել, քանի որ երկրից դուրս է եղել: Գեւորգ Պետրոսյանը, թեեւ, պնդում էր, որ ինքն անձամբ է տեսել Նաիրա Զոհրաբյանին, քանի որ ինքն էլ է ներկա եղել: Ինքը՝ Զոհրաբյանը, կտրականապես հրաժարվեց խոսել Ծառուկյանի հետ հանդիպման եւ նրա հայտարարությունների մասին: Սակայն հանդիպման օրը՝ հոկտեմբերի 4-ին, ՀԺ-ին տեղեկացրել էր, որ Թբիլիսիում է: Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ն պառակտման շեմին է, շուտով շատերն են լքելու կուսակցությունը, բայց ԲՀԿ-ականները բացառում են մնան հանգուցալուծումը: Մասնավորապես, Լուիզա Սարգսյանն ասաց. «Լարվածություն չկա, մենք մեր բնականոն աշխատանքը տանում ենք»:
ԲՀԿ-ականներից Նապոլեոն Ազիզյանը, որը եւս հաստատեց հանդիպմանը ներկա չլինելու մասին, միաժամանակ վստահեցրեց, որ ներսում լարվածություն չկա: «Մեր կուսակցության ներսում ոչ մի բան չի կարող կատարվել: Մի երազեք, երազում էլ անգամ չեք կարող տեսնել, որ ԲՀԿ-ն պառակտվում է»,- ասաց նա: Ավելին՝ Ազիզյանն ավելի քան վստահ է, որ արտահերթ ընտրությունների պարագայում էլ ԲՀԿ-ն լայն կազմով է խորհրդարանում ներկայանալու: Դիտարկմանը, որ վարչապետը նշում է՝ ով կողմ է եղել ԱԺ կանոնակարգի փոփոխությանը հակահեղափոխական է, Ազիզյանն արձագանքեց. «Մենք ինքնասպանության չենք գնացել, նման բան երազում կտեսնեք: Մենք հակահեղափոխական չենք»:
Պատգամավորը վստահ է, որ ԲՀԿ-ի համար տարբերություն չկա, թե երբ ընտրություններ կանցկացվեն: Սա հակասում է ԲՀԿ-ի մյուս պատգամավորների հայտարարություններին: «Ծիծաղս գալիս է, մեր համար ի՞նչ տարբերություն, թե երբ կլինի ընտրությունները: Գագիկ Ծառուկյանն ինչ ասել է, լրիվ ճիշտ է ասել: Ծառուկյանը հիմնվել է ժողովրդի կարծիքի վրա: ԲՀԿ-ի համար միեւնույն է, թե երբ կլինեն խորհրդարանական ընտրությունները»:
Սակայն, ընդգծենք, որ մինչեւ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը ԲՀԿ-ականները հայտարարում էին՝ դեկտեմբերը ընտրությունների անցկացման համար լավագույն շրջանը չէ: Իսկ ահա Ծառուկյանն ասում է, որ, եթե ժողովուրդը ցանկանա, որ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ապա իրենք դեմ չեն: Թիմի ներկայացուցիչների եւ թիմի առաջնորդի հակասական հայտարարությունների վերաբերյալ Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանն իր որոշումները կայացնելիս միշտ հաշվի է առնում ժողովրդի կարծիքը, բայց այդ նույն ժողովուրդը մեզ ուղարկել է ԱԺ եւ մենք հաստատել ենք կառավարության ծրագիրը, որով ընտրությունները պետք է անենք մեկ տարվա ընթացքում: Որեւէ հակասություն մի որոնեք: Մենք ասել ենք՝ երբ ԸՕ-ով պայմանները կապահովեք, այդ ժամանակ էլ կլինի ընտրություն: Դա կլինի մայիս, թե դեկտեմբեր ամիսը: Մենք շեշտը չենք դնում մայիսի վրա, մենք ավելորդ շտապողականություն կամ ավելորդ դանդաղկոտություն չենք ուզում դրսեւորել»:
Գեւորգ Պետրոսյանը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումը՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ ղեկավարը չեն հանդիպել. «Մենք չգիտենք, թե վարչապետն ինչպիսի առաջարկով կարող է հանդես գալ, ինչպիսի մտադրություններ ունի: Ես անիմաստ եմ համարում գուշակություն անել: ԲՀԿ-ն միշտ էլ կողմ է եղել համաձայնեցված գործունեությանը»:
Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց քաղաքական ուժի խոսակցության ընթացքում քննարկվել են բոլոր տիպի սցենարները: Առաջին սցենարի համաձայն` պետք է ստորագրվի հուշագիր, որ վարչապետի թեկնածուների առաջադրումներ չեն լինելու, երկրորդ սցենարի համաձայն` հուշագիր չի ստորագրվելու, իսկ թե ինչ սցենար է, Մելքումյանը չմանրամասնեց: «Եղել է ընդամենը տեղեկության փոխանակում, երբ կլինեն վերջնական շփումներ, այդ դեպքում մեր վերջնական որոշումը կլինի: Մեր քաղաքական մարմնի որոշում դեռ չունենք, երբ կլինեն շփումներ, կհայտարարենք»:
Անդրադառնալով Ծառուկյանի վերջին հարցազրույցին՝ նշենք, որ նա քաղաքական ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ: Մասնավորապես, այն, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել արտախորհրդարանական որոշ քաղաքական ուժերի հետ: ՀԺ-ն Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե որ ուժերի մասին է խոսքը: «Այն ուժերը, որոնք պարտավորված չեն այս կամ այն կողմից ղեկավարվեն, այլ ունեն մաքուր քաղաքական անցյալ եւ կարող են կատարել լուրջ քաղաքական որոշումներ: Այս պահին անուններ չեմ կարող ասել, մենք խմբակցությունում կքննարկենք, թե ինչ մասնագիտության տեր մարդկանցից սկսենք»:
2013 թվականին Ծառուկյանը եւս փորձեց մոբիլիզացնել ընդդիմադիր ուժերին, բայց վճռական պահին լքեց նրանց: Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նման պահվածքից հետո լուրջ ուժերը կհամաձայնվեն Ծառուկյանի հետ քաղաքական գործընթացների մեջ մտնել: «Ցանկացած արտախորհրդարանական ուժ ինքը պետք է վերլուծի համագործակցության հնարավոր սպասելիքները: Եթե արտախորհրդարանական ուժը լսելու է Ծառուկյանի ծրագիրը, բայց ձեռնպահ է մնալու՝ հաշվի առնելով ձեր նշած դեպքերը, ուրեմն, Աստված հաջողություն տա նրանց»:
Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն»-ին տված հարցազրույցում ասել էր, որ աջակցել է հեղափոխությանը: Սերժ Սարգսյանը իր հայտարարությունից հետո է հրաժարական տվել, եւ նա դա Ծառուկյանի կողմից որակել է «մեջքից խփել»: Այս հայտարարությունների համատեքստում Գեւորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ եթե Ծառուկյանն ընդդիմադիր էր, ապա ինչու էր նրա թիմը կողմ Սարգսյանի վարչապետությանը: Ինչպես նաեւ ԲՀԿ-ն կողմ է եղել ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին, քվեարկել բոլոր այն նախագծերի օգտին, որոնք չէին կարող ընդունվել ՀՀԿ-ի պարզ մեծամասնության միջոցով: «Պատգամավորները կաշկանդված չեն իրենց մանդատով: Ձեր նշած քվեարկությունների ժամանակ Ծառուկյանի կողմից հստակ պահանջ չի եղել, որ կողմ լինեն: Սրան զուգահեռ էլ Ծառուկյանը իր թիմով աջակցել է հեղափոխությանը, հակառակ դեպքում Փաշինյանը չէր լինի: Կանոնակարգում փոփոխություն անելու քվեարկության օրը ժողովուրդը հավաքված էր ԱԺ-ի մոտ, եթե մենք Փաշինյանի օգտին ժողովրդից վախենալով էինք քվեարկել, բա այդ դեպքում ինչո՞ւ այդ օրը չվախեցանք ու հետ քայլ չարեցինք: Այս քվեարկությամբ ես եւ իմ թիմակիցները փորձել ենք ցրել այն շինծու մեղադրանքը, թե վարչապետի թեկնածությանը կողմ ենք եղել ժողովրդի ճնշումների պատճառով»:
Հիշեցնենք ընդամենը, որ ԲՀԿ-ն հեղափոխությանը միացավ, երբ արդեն հստակ տեղեկություն կար, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դիմումը գրված է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT