Ծնողները ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիային մեղադրում են կողմնակալության ու դրամահավաքության մեջ

ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկ է բարձրացել: Մարզիկների ծնողները դժգոհ են ֆեդերացիայի գործելաոճից: Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, մի շարք ծնողներ Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի հետ միասին հավաքվել էին «Դինամո» մարզահամալիրում, որտեղ ֆեդերացիան 16-21 տարեկանների ընտրական մրցում էր կազմակերպել՝ Եվրոպայի 2018 թ. առաջնության համար ՀՀ հավաքականի կազմը ձեւավորելու նպատակով:

Ծնողները եւ Վրեժ Խաչիկյանն ընդգծում էին, որ կաննոները, որոնք սահմանվել էին այդ ընտրական մրցաշարի համար, ի վնաս էին այն մարզիկների, որոնց ֆեդերացիան չի ցանկանում տեսնել Եվրոպայի առաջնությունում: Ըստ այդ կանոնակարգի՝ ընտրական մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ հավաքականի անդամները եւ այն մարզիկները, որոնք 2018 թ. մրցանակային տեղեր զբաղեցրել ՀՀ երիտասարդների ու մեծահասակների առաջնություններում:

«Ֆեյսբուքի էջում դրված էր սա (խմբ. կանոնադրությունը), որտեղ երեւում է, որ մեր երեխաները չպետք է մասնակցեն, քանի որ 2018 թ. մրցանակակիր չեն, այնինչ սա 16-21 տարեկանների մրցում է, նա եղել է մեծահասակների առաջնություն: 18 տարեկանը կարող էր այնտեղ մասնակցել ու պարտվել 21 կամ ավելի բարձր տարիքի մարզիկի, իսկ այստեղ մասնակցում են 16-21 տարեկան, եւ հավանականությունը մեծ է, որ կհաղթի: Նրանք ունեն սաներ, որոնց քաշային կարգերում մեր երեխաներն ավելի ուժեղ են, չեն ուզում, որ մեր երեխաները մասնակցեն, որ հաղթելու դեպքում իրենց ակումբի երեխաները գնան Եվրոպայի առաջնություն»,- ասաց Խաչիկյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Մարզիկների ծնողներն ունեն նաեւ ֆինանսական հարցերի վերաբերող պահանջներ: Նրանք նշում են, որ մի շարք դեպքերում իրենց մրցանակակիր երեխաներին իրենց միջոցներով են ուղարկել միջազգային մրցաշարերի, քանի որ ֆեդերացիան ասել է, որ գումար չունի: Ծնողները կարծում են, որ ֆեդերացիան նպատակային չի օգտագործել պետական ֆինանսավորումը եւ իրենցից էլ անհիմն գումար է վերցրել: Խաչիկյանը նշեց, որ եղել է մի դեպք, երբ ֆեդերացիան նույն մարզիկի համար 2 անգամ է պետական աջակցություն ստացել:

«Ես՝ որպես Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, հայտարարում եմ՝ 2014 թ. ունեցել ենք դեպք, որ Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի սանի համար ե՛ւ Արցախի բյուջեից էին գումար ստացել, ե՛ւ ՀՀ բյուջեից: Այն ժամանակ նույնպես Մանվել Գրիգորյանն էր ֆեդերացիայի պատվավոր նախագահը (խմբ. ֆեդերացիայի նախագահը Կարեն Գրիգորյանն է)»,- ասաց նա:

Մի քանի մարզիկների, որոնք չէին համապատասխանում ֆեդերացիայի կողմից սահմանված չափանիշներին, ծնողների ճնշման տակ երեկ թույլ տվեցին մասնակցել: Այս մարզիկների թվում չէր, սակայն, ժամկետային զինծառայող Սուրեն Այդինյանը: Նա 54 կգ քաշային կարգի մարզիկ է, սակայն քաշը հիմա 60 կգ է: Նշում է, որ ֆեդերացիան պետք է նամակ ուղարկեր ու իրեն բանակից հրավիրեր մարզումների ու մրցումների, ինչը չի արել, եւ այդ պատճառով ինքն այսօր մարզավիճակում չէ:

«Պետք է Հայաստանի հավաքականի մարզիկին հրավիրեին մարզումների, որպեսզի պատրաստվեր այս մրցմանը»,- ասաց նա:

ՀԺ-ն նշված հարցերի շուրջ զրուցեց նաեւ մյուս կողմի հետ: Վարդան Դանիելյանը բացառեց, որ ֆեդերացիայում խտրականություն են դնում մարզիկների միջեւ: Նա նաեւ խոսեց ծնողների կողմից իրենց երեխաների՝ միջազգային մրցումներին մասնակցությունը ֆինանսավորելու մասին: Նշեց, որ ոչ բոլոր քաշային կարգերի ՀՀ չեմպիոններն են մրցունակ միջազգային ասպարեզում: Բացի այդ՝ պետությունից տրվող միջոցները սուղ են, այդ պատճառով էլ գնում են միայն նրանք, ումից ակնկալիքներ կան:

«Մրցումների գնալիս մեր գումարները երբեք չեն հերիքել, որ ուղարկենք, օրինակ, 7 քաշային կարգ, եւ ճիշտն ասած, չունենք բոլոր քաշային կարգերում մարզիկներ, որոնք իրենց սպորտային մակարդակով համապատասխանում են Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն: Մենք Եվրոպայի առաջնությանը մասնակցող մաքսիմում 4 հոգի ունենք: Եվ եթե դրանից դուրս ծնողը... իմիջայլոց, ծնողների կողմից ֆինանսավորելու (խմբ. նպատակը) միշտ եղել է այն, որ արդյունք բերի եւ երեխան ծառայի ԲԿՄԱ-ում (խմբ. սպորտային վաշտում, որն այլեւս չի գործում) կամ եւ այլն, եւ այլն: Մենք առաջնորդվում ենք միայն սպորտային արդյունքներով»,- ասաց նա:

Մարզիչը խոսեց նաեւ Սուրեն Այդինյանի եւ բոլոր այն մարզիկների վերաբերյալ, որոնք ծառայում են բանակում: Նա նշեց, որ ֆեդերացիան բանակից մարզիկին հրավիրելու լիազորություն չունի: Սա ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հավաքականը ձեւավորելու նպատակով անցակցվող մրցաշարին երեկ, Դանիելյանի խոսքվ, մասնակցում էր 14 թաեքվոնդոիստ 4 քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը կայանալու է նոյեմբերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3174 դիտում

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է