Երևան
12 °C
Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Քեզ համար Ազնավուր» խորագիրը կրող համերգային ծրագիրը՝ նվիրված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Առաջին անգամը չէ, որ աշխարհահռչակ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիր է իրականացվում Հայաստանում: Անցյալ տարի հունիսի 1-ին է իրականացվել նման միջոցառում, որին ներկա է գտնվել նաեւ Շառլ Ազնավուրը: Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ նախորդ տարվանից էին որոշել, որ շանսոնյեին նվիրված համերգային ծրագիրը շարունակական բնույթ պետք է կրի. «Սա Ազնավուրին նվիրված երկրորդ համերգն է, որը, ցավոք սրտի, դարձավ նրա հիշատակին նվիրված համերգ»:
Անցյալ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն է հանդես եկել՝ Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ, իսկ այս տարի ծրագրի ֆորմատը փոքր-ինչ փոփոխվել է:
«Ռեպերտուարում Ազնավուրի ամենասիրված երգերն են: Գիտենք, Ազնավուրը 1300 երգ ունի, բայց կա մի 20 երգ, որոնք պարտադիր կհնչեն երեկոյի ընթացքում: Եվ տեղին է հիշել Ազնավուրի համերգներից մի դեպք, եթե չեմ սխալվում, 85-ամյակի համերգների ժամանակ էր, երբ շանսոնյեն իր հայտնի երգերից «Je m'voyais deja»-ն չէր երգում եւ հանդիսատեսը բոյկոտեց: Նրանց պահանջի ներքո է այդ երգն իր ռեպերտուար մտցրել Ազնավուրը»,- պատմեց Հայկ Պետրոսյանը:
Հոկտեմբերի 29-ին եւ 30-ին կայանալիք համերգային ծրագրի ընթացքում պարբերաբար կներկայացվեն Շառլ Ազնավուրի կյանքը, դրվագներ շանսոյեի ստեղծագործական կյանքից եւ այլն:
«Շատ կարեւոր է Ազնավուրին ներկայացնել որպես առաձին մարդ, որովհետեւ նա շատ օրինակելի մարդ էր: Կապ չունի՝ դու բեմի վրա ես, հաշվապահ ես, թե այլ մասնագիտության տեր, կարեւորը մարդկային տեսակն է, նա պայքարող տեսակ է եղել: Չեմ կարող չհիշել իր փառահեղ խոսքերից մեկը, որ «Բոլորս էլ ի վերջո մահանալու ենք, բայց մինչ այդ պետք է ապրել»,- ասաց Հայկ Պետրոսյանը:
Վերջինս նաեւ նկատեց, որ Ազնավուր երգելն այնքան էլ հեշտ չէ, հավելյալ ջանքեր է պահանջում. «Կան չէ մի շարք երգիչ երգչուհիներ, ինչպես Սթիվի Վանդերը կամ մեկ ուրիշը, նրանց կատարումները հանդիսատեսը սովոր է լսել միայն նրանց կատարմամբ, այդ իմաստով բավականին երկար աշխատանք ենք տարել, որպեսզի հանդիսատեսի ականջին օտար չլինի»:
Հայկ Պետրոսյանը կարեւորեց համերգային ծրագրի առանձնահատուկ մասնակիցներից մեկին. խոսքը դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանի մասին է, դերասանին հայ հանդիսատեսը 5 տարուց ավելի է՝ ինչ բեմում չի տեսել:
«Ես գիտեմ, թե նրա ներկայությունն ինչքան կարեւոր է հայ հանդիսատեսի համար, կարեւոր է նաեւ համերգային ծրագրի իրականացման, եւ ինչու ոչ՝ Ազնավուրի համար: Ես շատ մեծ ուրախությամբ ու սպասումով ուզում եմ ասել, որ հայրս էլ է մասնակցելու, նա երեկոյին կլինի որպես հատուկ հյուր: Եվ չնայած լրիվ այլ պլաններ ուներ, բայց ասաց, որ անպայման կգա ու իր հարգանքի տուրքը կմատուցի»,- ասաց Հայկ Պետրոսյանը:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ հույս ունեին, թե նախապես պլանավորված համերգին ներկա կլիներ նաեւ Շառլ Ազնավուրը եւ որ այն տեղի կունենար մեկ օր ամբողջական տարբերակով: «Ցավոք սրտի, այդպես չեղավ եւ ցավալի լուրից հետո մենք որոշեցինք, որ այն երկու օր տեղի կունենա ու մշակույթի նախարարությունը ամեն ինչ կանի, որպեսզի հավուր պատշաճի ներկայացվի մեծն շանսոյեի հիշատակը վառ պահող միջոցառումը»,- ասաց նախարարը:
Միջոցառման կազմակերպիչները վստահեցրեցին, որ հանդիսատեսին ուրախ, միեւնույն ժամանակ շատ հուզական համերգ է սպասվում, ինչպիսին, որ Ազնավուրն էր, շատ ուրախ, միեւնույն ժամանակ՝ շատ հուզական: Մասնակից երգիչ երգչուհիների թվում են Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Իվետա Մուկուչյանը, Էրիկը եւ այլոք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳյուղերից մեկում երիտասարդը տնամերձ հողամասում կանեփի բույս է աճեցրել
ՆԳ նախարարն ամփոփել է Բրյուսել կատարած աշխատանքային այցը․ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ
Ժաննա Անդրեասյանն այցելել է «Միկա» մարզահամալիր. մեկնարկում է «Դպրոցականների բասկետբոլի լիգա»-ի եզրափակիչը
Գերմանիան պատրաստվում է Իսրայելից և Իրանից 5000 մարդու տարհանել
Իսրայելը չի բացառում Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չեզոքացնելու սցենարը
Հունիսի 17-18-ին կդադարեցվի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը
Անկարան կարևորում է տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Էրդողան-Փեզեշքիան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Անհայտ անձինք ՔԿՀ-ի տարածք փաթեթներ են ներնետել
Որ դեպքում Իրան-Իսրայել կոնֆլիկտը կվերածվի տարածաշրջանային պատերազմի. կմտնի՞ Ադրբեջանը խաղի մեջ. տեսանյութ
Հագեցած և հետաքրքիր բացահայտումներ. «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Չինաստանում է. տեսանյութ
Երևանում բախվել են թիվ 54 երթուղու «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսն ու ավտոմեքենան
Անտառից առանց փաստաթղթի ավտոմեքենայով փայտ տեղափոխող տղամարդիկ վիճաբանել, ապա ապտակել են էկոպարեկին
Դավիթ Դանիելյանը հանդիպել է Կարճևանի բնակիչների հետ, Մեղրիի համայնքապետի ուղեցությամբ շրջել գյուղով. տեսանյութ
Ոչ մի դատարան չի կարող հերքել «Հոկտեմբերի 27»-ը, «Մարտի 1»-ը, «Պոպլավոկի» դեպքը. Անդրանիկ Քոչարյան. տեսանյութ
Թրամփը չի ստորագրել Իրանի և Իսրայելի վերաբերյալ G7-ի հայտարարության նախագիծը. Reuters
ՄԻՊ-ն ու ԱՄՆ դեսպանատան պաշտոնյան նախանշել են համագործակցության հետագա ուղղությունները
Տանիքներ է քշել տարել քամին, մեքենաներ վնասել. նման բան չէր եղել Ապարանում. մարզպետ. տեսանյութ
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Ուղիղ եթերի պահին Իսրայելը հարվածել է Իրանի պետական հեռուստատեսության կենտրոնական շենքին. տեսանյութ
Իրանը պատրաստվում է շատ հզոր հարված հասցնել Իսրայելին. Fars
Դավիթ Խուդաթյանը Գերմանիայում հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ Արմին Վիլինգմանի հետ
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը
Անկարայում հանդիպել են ՀՀ և Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարները. ինչ է քննարկվել
«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը
Սա պատերազմական հանցագործություն է. Իսրայելը հարվածել է Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքի հիվանդանոցին. Բաղայի
Լոռիում մեքենայի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել. ՊՆ
ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ տուժածը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի. անձրևները չեն դադարի, հյուսիսային շրջաններում տեղումները կլինեն հորդառատ
28 հազար 916 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ
Երբ և որտեղ կկայանան «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումները. ինչպես մասնակցել
«Azimuth Airlines»-ի Բաթումի թռչող ինքնաթիռը թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի ծածկը
Թաքնված տաղանդը. բացվում է այն ողբերգական պատկերը, որ բոլորով ստեղծեցին Արցախի գլխին. Սաֆարյանը՝ Խաչատրյանին
Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 29 հարց է ընդգրկված
Ինչ նոր «կոռուպցիոն բացահայտումներ» է արել բլոգեր Չախոյանը. Կոստանյանը փաստաթղթեր և մանրամասներ է հրապարակել
Գյումրու քաղաքապետի խորհրդականներն ինձ համար խիստ խնդրահարույց են. Շիրակի մարզպետ
Սուրենավանում «Ֆորդ տրանզիտ»-ը բախվել է «Մերսեդես սպրինտեր»-ին․ կան վիրավորներ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 16-ին
Հայաստանին պետք են կարգ, կարգապահություն, կամք, միասնականություն, մնացած ամեն ինչ դավաճանություն է. Բաբաջանյան
Իսրայելը հայտնել է իրանական հարվածների հետևանքով զոհերի, վիրավորների և որսված հրթիռների թիվը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT