Երեւանը կարծես արեւի քաղաք լինի. Ֆրանսիայի նախագահի խորհրդական, գրող Լեյլա Սլիմանին տպավորված է

Երեւանում ընթացող ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում այսօր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բացվեց «Գիրք եւ Գինի» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը: Երկու մասից բաղկացած ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի պատմությունը եւ ֆրանկոֆոն գրքի սալոն:Այսօր կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ ֆրանսիացի ժամանակակից գրող, Ֆրանսիայի նախագահի խորհրդական Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ երգը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:«Մեղմիկ օրոր» վեպը 2016 թվականին շահել է ֆրանսիական հռչակավոր «Գոնկուր» մրցանակը, հայալեզու ընթերցողին մատուցվում է առաջին անգամ՝ թարգմանվելով Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գումարման առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում:

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին ներկա Լեյլա Սլիմանին առաջին անգամ է Հայաստանում: ՀԺ-ի հետ զրույցում ժամանակակից գրողն ասաց, որ անչափ տպավորված է իր այցով: «Ձեր ժողովուրդն ինձ վրա աննկարագրելի տպավորություն է թողել, չնայած զբաղվածության պատճառով միայն Երեւանում եմ հասցրել լինել, բայց կարող եմ ասել, որ այստեղ մարդիկ շատ հյուրընկալ են ու շատ ջերմ: Երեւանը կարծես արեւի քաղաք լինի»,-ասաց Լեյլա Սլիմանին:Լուսանկարում՝ Լեյլա Սլիմանի եւ Նազենի Ղարիբյան

«Մեղմիկ երգը» գիրքը թարգմանվել է աշխարհի ավելի քան 42 լեզուներով: «Այս գրքի շնորհիվ ես ամբողջ աշխարհն եմ պտտվել եւ տարբեր մարդկանց հետ եմ ծանոթացել: Շատ հետաքրքիր է աշխարհի տարբեր ծայրերում հանդիպել մարդկանց, որոնք գաղափարապես նույն մտքերն են կիսում, եւ որքան էլ հասարակությունը տարբեր է, մենք ամեն անգամ միեւնույն բանից ենք խոսում, մարդիկ նույն զգացողություններն են ապրում, էմոցիոնալ առումով այն շատ դեպքերում նույն ազդեցությունն է ունենում»,-ասաց Լեյլա Սլիմանին:

Վեպն ամփոփում է բազմաթիվ հասարակությունների հուզող խնդիրներ՝ առաջ քաշելով սուր հարցադրումներ. ներգաղթյալների սոցիալական կարգավիճակից մինչեւ աշխատող մայր ունեցող եւ դայակների խնամքին հանձնված երեխաների կեցություն, դասակարգային հակամարտությունից մինչեւ հասարակական սանդղակներով առաջընթացի եւ ընտանեկան գողտրիկ երջանկության միջեւ ընտրություն կատարելու ամուսինների ողբերգություն:

«Գիրք եւ գինի» ցուցահանդեսը կազմակերպվել է մշակույթի նախարարության, մասնավորապես փոխնախարար Նազենի Ղարիբյանի ջանքերով: Նազենի Ղարիբյանը հանդիսանում է նաեւ «Մեղմիկ երգը» գիրքի թարգմանության խմբագիրը, իսկ թարգամանության հեղինակը Անահիտ Ավետիսյանն է:«Գրքի եւ գինու, ընթերցանության եւ համտեսի այս մտերմիկ միջավայրը ամենահամապատասխանն է՝ կատարելու Ֆրանսիայի նախագահի խորհրդական, գրող, մրցանակակիր տիկին Լեյլա Սիլմանիի «Մեղմիկ երգ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը»,-ասաց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը:Վերջինս խոսքով գրքերի, վավերագրական ու փաստագրական նյութերի, տարբեր պատմությունների ու հուշանմուշների միջոցով այս ցուցահանդեսը տեսանելի է դարձնում ֆրանսախոս գրողների, արվեստագետների, ֆրանկոֆոն մշակույթների գեղագիտական եւ գաղափարական ազդեցությունը հայ մտավորական հատվածի վրա:«Գիրք եւ գինի» ցուցահանդեսն ամփոփ կերպով ընդգրկում է 18-21 դարերը: Կողք-կողքի իրենց թարգամությամբ գրքերն են ներկայացված մեծ եւ փոքր հրատարակչությունների կողմից՝ Զանգակ, Բուկինիստ, Անտարես եւ այլն:Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիր Արքեմնիկ Նիկողոսյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիային համահունչ ընտրությամբ՝ այսօրվա ցուցահանդեսին Հայաստանի լավագույն հրատարակիչների գրքերն են ներկայացված: «Այստեղ այն գրքերն են, որոնք ֆրանսերեն լեզվից են թարգմանվել վերջին 10-15 տարիների ընթացքում: Ես տաղավարում պտտվեցի, բավականին պատկառելի գործեր են ներկայացված: Հրատարակիչները չեն սահմանափակվել լոկ դասական գրողներով, ժամանակին համընթաց են քայլում եւ կան ժամանակակից գրականության արժեքավոր գործեր:

Վերջինիս խոսքով՝ սա այն դեպքը չէ, երբ Հայաստանում որեւէ կարեւոր միջոցառում է տեղի ունենում եւ ստիպված են հապշտապ մի քանի գործեր թարգմանել: «Ես վստահ կարող եմ ասել, որ հրատարակիչների արած գործն ու տեղի ունեցող ֆրանկոֆոնիայի միջոցառումները շատ համահունչ են, այսինքն, մենք ունենք տարիներ առաջ արած բան, որը կարող ենք ցույց տալ, մենք ունենք լավ պրոդուկտ, որի ականատեսն այսօր այցելուները եղան»,-եզրափակեց Արքեմնիկ Նիկողոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5434 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել