Երևան
12 °C
Գյումրու ավագանին այսօր հերթական նիստն է գումարել: Օրակարգային 19 հարցերի մեծ մասով համայնքի բյուջեից տարբեր կազմակերպությունների դրամական միջոցներ հատկացվեցին որպես նվիրատվություն ձեւակերպմամբ: 8-րդ հարցը, սակայն, ավագանու նիստի հանգիստ ընթացքը խաթարեց: Ավագանուն առաջարկվեց քննարկել ամանորի միջոցառումների կազմակերպման եւ անցկացման համար հատկացնել 7 մլն դրամ, որից 3 մլն 800 հազար դրամը պետք է տրամադրվի տոնածառի եւ դեկորների նորոգման համար, 600.000 դրամ հատկացվելու է կազմակերպչական հարցերի եւ հյուրասիրությունների համար, 1 մլն դրամով էլ հրավառություն է կազմակերպվելու: Ավագանին դեմ եղավ, որ տոնական պարկերը, որոնք տրվում են տարբեր կազմակերպությունների եւ հաստատությունների երեխաներին, ձեռք բերվեն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայից: Այդ պարկերի համար վճարվելու է 2 մլն 300.000 դրամ:
Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ իր «Անուշարանը» մրցույթի չի մասնակցում, իր հրուշակեղենի ֆաբրիկայի արտադրանքը կարող է գնել մրցույթը շահած անձը, պատրաստել իր տոպրակներն ու նվիրել երեխաներին: «Գալա» խմբակցության անդամներից մեկն ընդգծեց, որ շահող կազմակերպությունն ապրանքը գնում է միայն «Անուշարան»-ից: «Ինչու»,-հարցրեց Արման Գրիգորյանը: Քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստն էլ պատասխանեց, թե «Անուշարան»-ը Գյումրիում գործող կազմակերպություն է, եւ տարօրինակ ոչինչ չկա:

Սամվել Բալասանյանը Լենա Ջիլավյանին խորհուրդ տվեց չշարունակել խոսակցությունն այդ թեմայով:
«Էդ «Անուշարան»-ը կփակենք, բոլորդ ուրախացեք։ Թող փակվի, «Անուշարան»-ի տորթը, կոնֆետը թող չգնեն: Է՞լ ինչ փակենք, գարեջուրն էլ փակե՞նք։ Զարմանում եմ, էլի ես: Ուղղակի վատ եմ զգում, հավատացեք: Ասենք «Անուշարան»-ից չեն առել, «Գրանդ Քենդի»-ից են առել, ի՞նչ, զարմանում մնում եմ, իրական եմ ասում, ո՞նց չեք պատկերացնում, դրանք աշխատատեղեր են: Օրենք հանեք, ասեք «Անուշարանի» տորթը լավը չէ, մի գնեք: Վերջացավ, թող փակվի էդ գործարանը, ուրախանաք»,-զայրացավ Սամվել Բալասանյանը:
Եւս մեկ խնդիր ծագեց ավագանու նիստի վերջին հարցի քվեարկությունից հետո: Ավագանու «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Սաշիկ Մարտիրոսյանն ավագանու նիստից անմիջապես հետո արտահերթ նիստ անցկացնելու առաջարկ արեց: Ասաց՝ Գյումրու փողոցաշինական աշխատանքներից ավագանու անդամները բավարար չափով տեղեկացված չեն: Եվ շատ հարցեր ունեն, եւ լուրջ մտավախություն, որ դրանք ավարտին չեն հասցվելու: Առաջարկը մերժվեց, ասացին՝ ընթացակարգը թույլ չի տալիս:
«Ասում են՝ վայ, շենք չեմ կարող մտնել: Ես երեք ամիս չկարողացա տուն մտնել, դուրս գալ, մեքենան չէր կարող փողոց մտնել: Ի՞նչ կա դրա մեջ: Սկսել են ֆեյսբուքում ակտիվանալ: Քաղաքականացնում են մեր շինարարությունը: Թող չքաղաքականացնեն: Բան ունե՞ք ասելու, արեք հանրային քննարկման ժամանակ ասեք, լավ չենք աշխատու՞մ, դիմեք իրավապահ մարմիններին: Աշխատանքների համար 1 տարի է տրվում, իսկ մենք դրանք սեպտեմբերից ենք սկսել»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT