ՀՀԿ-ի՝ Բրյուսովի համալսարանի չհրկիզվող պահարանից գտնված 56 անդամատոմից 5-ը կապ չունի բուհի հետ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 15-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել է Հանրապետական կուսակցության՝ թվով 56 անդամատոմս։ Այս մասին հայտնել էր ԵՊԼՀ ուսանող, քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը:

Հայտնաբերված 56 կուսակցական անդամատոմսից 5-ն ընդհանրապես կապ չունի ԵՊԼՀ-ի հետ, իսկ մնացած 51 անդամատոմսը 2012 թվականի է, որոնց տերերն արդեն ավարտել են բուհը:

Այդ տարիներին ԵՊԼՀ ՈւԽ նախագահ է եղել ՀՀԿ երիտասարդական հիմնադրամի քարտուղար Աստղիկ Ափյանը: Ինչպես մեր զրույցում նշեց Միքայել Նազարյանը՝ Աստղիկ Ափյանի կուսակցական պատկանելությունը գաղտնիք չէ՝ խորհրդարանական ընտրություններին նա եղել է ՀՀԿ համամասնական ցուցակում:

Միքայել Նազարյանը ասաց, որ հնարավոր է՝ անդամատոմսերի տերերը, որպես այդպիսին ՀՀԿ անդամ չեն էլ հանդիսացել: Անդամատոմսերն ուղղակի ձեւական են եղել, բայց, ինչպես ասաց մեր զրուցակիցը, ավելի հավանական է, որ դրանք ստացել են այն ուսանողները, ովքեր ցանկացել են լինել ուսանողական խորհրդի նախագահ, անդամ կամ կրթաթոշակներ ստանալ Երիտասարդական հիմնադրամից, որն, ի դեպ, տնօրինել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Ընդ որում, անդամատոմսերը գտնվել են պատահաբար: Ս. թ. մայիսին՝ ԵՊԼՀ ՈւԽ-ն ցրելուց հետո, ՈւԽ հաշվեկշռին գտնվող գույքի հարցն է առաջ եկել: Այդ գույքը սպասում էին գտնել չհրկիզվող պահարանում: ԵՊԼՀ ուսանողն ասաց, որ իրենք տեղեկություններ են ունեցել, ըստ որոնց՝ այդ չհրկիզվող պահարանում եղել է նաեւ որոշակի տեխնիկա՝ համակարգիչներ եւ այլն, որոնք պետք է լինեին ուսանողների տրամադրության տակ: Եւ քանի որ չհրկիզվող պահարանի բանալին ունեին միայն 2012 թվականի ՈՒԽ անդամները, ստիպված են եղել պահարանը էլեկտրական անկյունահղկիչով (болгарка) բացել:

Նազարյանը հավելեց, որ իրականում էական չէ, թե քանի անդամատոմս է եղել կամ ինչ նպատակով են դրանք տրվել: Կարեւորն այն է, որ այս ամենն ապացուցում է, որ համալսարանը եւ ուսանողները տարիներ շարունակ հանդիսացել են ՀՀԿ քարոզչամեքենայի գործիքը:

Խոսելով հաջորդ քայլերից՝ Նազարյանը նշեց, որ իրենք պատրաստվում են անդամատոմսերի տերերի հետ հանդիպել, որպեսզի հասկանան՝ ով ինչ նպատակով էր ստացել այդ տոմսերը: Նազարյանը նշեց, որ իրենք այժմ պատրաստվում են ՈւԽ անցումային խորհուրդ ձեւավորել, որպեսզի նոր ընտրություններ անցկացվեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4489 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի