Երևան
12 °C
Դեկտեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Արարատի հայացքը» ֆիլմի պրեմիերան: 35 րոպե տեւողությամբ ֆիլմն «Ա1+» հեռուստաընկերության նվերն է Երեւան քաղաքի 2800-ամյակին։ Ֆիլմի օպերատորը եւ ռեժիսորը Վահագն Տեր-Հակոբյանն է:
Ռեժիսորն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչ այս ֆիլմը նկարելը, բազմաթիվ ֆիլմեր են դիտել Երեւանի մասին. «8-10 ֆիլմ եմ նայել, այդ թվում՝ հայտնի ռեժիսորների, օրինակ, Մելիք-Ավագյանի ֆիլմերը` «Երեւանն է խոսում», «Երեւանի երազողները» եւ այլն, սակայն ցանակացել ենք այնպիսի մի բան անել, որը չհնանա եւ տարբերվի նախորդներից»:
Վահագն Տեր-Հակոբյանի խոսքով՝ փոքր ինչ դժվար է ֆիլմին ժանրային դասակարգում տալը, սակայն ռեժիսորն այն անվանեց ֆիլմ-էսսե: «Արարատի հայացքը» ֆիլմի նկարահանումները սկսել են 2018 թվականի հունվար ամսից, շուրջ 9 ամիս տեւած աշխատանքներից հետո այն վերջապես պատրաստ է:
«Երեք ամսվա ընթացքում մոնտաժել ենք: Ֆիլմի պրոդյուսեր Մեսրոպ Մովսեսյանը սկզբից որոշել էր, որ ֆիլմում նկարահանվի եւ ներկայացվի տարվա 4 եղանակը, սակայն նկարահանել ենք միայն գարունը եւ ամառը, ամբողջ 9 ամիսների աշխատանքն ամփոփվել է մեկ օրվա մեջ: Ֆիլմը մեկ օր է, արեւածագով է սկսվում, կեսօրին թամանյանական արեւոտ քաղաքն է, ապա երեկոյան Երեւանը, իսկ վերջաբանում քաղաքը քնած է»,-թռուցիկ ներկայացրեց ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանը:
Ֆիլմի սցենարը գրել է նախկինում՝ լրագրող, հեռուստահաղորդավար, երգերի հեղինակ եւ երգչուհի Լիլիթ Բլեյանը: Սցենարի համահեղինակներից է նաեւ Ռուզաննա Մկրտչյանը: Վերջիններս նշեցին, որ հատկապես երկար են բանակցել հեղափոխության տարրերը ներառելու շուրջ, սակայն, ի վերջո, եկել են այն եզրահանգման, որ եթե ֆիլմը քաղաքի մասին է, ուստի կարիք չկա կենտրոնանալ պատմական իրադարձություն հանդիսացող «Թավշյա հեղափոխության» շուրջ:
«Ատրճանականերով եւ հրացաններով նկարահանումներ եւս ունեցանք, պարզվում է՝ մենք այնպիսի շենքեր ունենք, որոնք շատ լուրջ վերահսկվում էին»,-կատակեց ֆիլմը նկարահանող խումբը: Օրվա բոլոր ժամերին, տարբեր ռակուրսներից ու տարբեր ֆոներով են նկարահանել Արարատը, որն էլ ֆիլմի հիմնական խորհրդանիշներից մեկն է հանդիսանում: Նկարահանումներն իրականացվել են քաղաքի տարբեր հատվածներում՝ սկսած Շենգավիթ վարչական շրջանից, կենտրոնից, վերջացրած հին Երեւանի բոլոր տարածքներով:
«2800-ամյակ ենք նշում, իսկ Շենգավիթը հիմնակետն է Երեւանի, հենց Երեւանն է ու ավելի հին է Երեւանից: Ամբողջ Հրազդանի կիրճը բնակեցված է եղել դեռ 8000 տարի առաջ, սկսած` Զովունիի տարածքից մինչեւ այսօրվա Երեւանյան լիճը»,-ասաց Վահագն Տեր-Հակոբյանը:
Հեղինակների առջեւ գերխնդիր է դրված եղել, որպեսզի դիտողը հաճույք ստանա, եւ չնայած նրան, որ այն ոչ մի բացասական երանգով չի ներկայացվել, այնուամենայնիվ, հանդիսատեսը կտեսնի կասկածը: «Իրական ներկայացնելը մեզ ստիպեց հրաժարվել բառերից, ամեն ինչ անել առանց ավելորդ ճոխությունների եւ գունավորման: Ինչո՞ւ մեզ մոտ չէր ստացվում այս ֆիլմը նկարահանել, որովհետեւ երկար տաիներ չէր հավաքվում այն թիմը, որը կարող էր ազնիվ աշխատանք անել՝ առանց կոմերցիոն նպատակների»,-ասաց Ռուզաննա Մկրտչյանը:
Ֆիլմի համահեղինակները նշեցին, որ փորձել են ազնիվ լինել: Եվ որ նպատակ է եղել դեռեւս 7 տարի առաջ նկարահանել: Դեռեւս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք են դիմել քաղաքապետարան, դիմել են նաեւ մշակույթի նախարարություն, սակայն աջակցություն չեն ստացել: «ֆինանասավորումը մեզ տրամադրել են Ալեքսան եւ Գուրգերն Զաքարյանները: Դա մենք գաղտնի չենք պահում, եւ եթե մենք սպասեինք ֆինանսների նախարարությանը, կամ քաղաքապետարանին, ապա գուցե եւ չիրագործվեր»,-ասաց ֆիլմի տնօրեն Դավիթ Գրիգորյանը:
Ֆիլմի ստեղծման համար աշխատած թիմը նշեց, որ բացի ֆինանսական դժվարություններից, ստեղծագործական պրոցեսի ընթացքում երբեմն բարդություն էր թիմակիցների՝ Երեւան քաղաքի մասին յուրովի պատկերացումներն ու յուրովի ընկալումները, քանի որ տարբեր սերունդների մոտ Երեւանը տարբեր զգացողություններ է արթնացնում:
Նշեցին, որ «Արարատի հայացքը» ֆիլմի երկրորդ պրեմիերան կկայանա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում, կհրավիրեն կինոյի մարդկանց, կինոգետների, եւ նրանց կարծիքը լսելուց հետո կհասկանան` արժի ֆիլմը փառատոնների տանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT