Երևան
12 °C
Գյումրու մուտքը՝ Երեւանյան խճուղու հատվածից փակված է ոչ թե ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշաններով, այլ բետոնե արգալապատնեշներով: Փողոցը հիմնանորոգվում է, ինչի համար էլ նման քայլեր են ձեռնարկվել:
Սկզբում միայն զգուշացնող նշաններ են դրվել, որոնք ցույց են տալիս այն ճանապարհը, որով պետք է երթեւեկել, սակայն վարորդները դրանք շրջանցելով անցել են եւ ջարդել նոր տեղադրված մայթերի սալիկները: «Արգելապատնեշներ դնելու նպատակը կատարվող աշխատանքը պահպանելն է»,- ասում է պատասխանատուն:

Զգուշացնող նշանները չեն երեւում, վարորդներն ասում են՝ դրանք տեսանելի չեն, դրա համար էլ իրար հետեւից գալիս, խցանման մեջ են ընկնում: Գյումրու մուտքը փակ է մնալու եւս մի քանի օր, մինչեւ փողոցի հիմնանորոգման ավարտը:
Նման իրավիճակում է նաեւ քաղաքի կենտրոնը: Չերազի փողոցը վաղ առավոտից մինչեւ իրիկուն դարձվում է երկկողմանի երթեւեկության: Այստեղ խնդիրներ ունեն ոչ թե վարորդներն ու հետիոտներն, այլ փակված փողոցի վրա գտնվող խանութների եւ սպասարկման կետերի տերերը: Մասնավորապես, գյումրեցի գործարար Միշա Պողոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել էր Շիրակի մարզպետին ու փոխմարզպետին՝ ակնկալելով խնդրի կարգավորում: Միշան հայտարարել էր, որ իր կողմից հիմնված «Համով Լանչ» սննդի կետը 10 օրից ավելի է՝ չի աշխատում, քանի որ փողոցը քանդված է եւ փակ: Ըստ Միշայի, այն, որ փողոցը պետք է քանդվեր ու փակվեր, նախապես որեւէ մեկը չի տեղեկացրել: Հիմա, երբ սննդի կետը հարկադիր պարապուրդում է, գործարարին կանգնեցրել է փաստի առաջ՝ անհնարին դարձնելով վարկային պարտավորությունների եւ այլ ծախսերի կատարումը: Մոտ 800.000 դրամի մասին է խոսքը:

Լուսանկարներում վերանորոգվող խնդրահարույց փողոցն է
Միշան նաեւ ֆեյսբուքյան իր էջում արած գրառման մեջ եւ տեսաուղերձում ընդգծել էր, թե Բալասանյան ընտանիքին պատկանող «Գյումրի» գարեջրատան դիմացի շինարարությունն արագ ավարտվել է: Նաեւ զգուշացրել էր, որ եթե 3 օրում շինարարությունը չավարտեն, ապա ինքը կդիմի դատարան:
Լուսանկարում «Համով Լանչ» սննդի կետի հիմնադիր Միշա Պողոսյանն է, լուսանկարը՝ ֆեյսբուքի էջից
Այսօր, ի պատասխան գործարարի ֆեյսբուքյան հայտարարությանը, Գյումրու քաղաքապետարանը հանդես է եկել հետեւյալ գրառմամբ. «ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի միջոցներով Գյումրու Գայի փողոցում այս պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ (եզրաքարերի փոխում, մայթերի հիմնանորոգում): Ֆեյսբուքյան օգտատեր Միշա Պողոսյանը բարձրաձայնում է տվյալ փողոցում իր կողմից շահագործվող «Համով լանչ» սննդի կետի աշխատանքների խաթարման մասին՝ կապելով այն շինաշխատանքների ընթացքի հետ:
Քաղաքապետարանը Միշա Պողոսյանին տեղեկացնում է, վերը նշված դժգոհությունների մասին խոսելուց առաջ «Համով Լանչ» սննդի կետը գործարկեք առանց օրենքի խախտման: Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքը սահմանում է՝ համայնքի վարչական տարածքում սննդի կետի շահագործման դեպքում ստանալ համայնքի թույլտվություն և կատարել օրենքով սահմանված վճարումներ, ինչը Միշա Պողոսյանի կողմից չի իրականացվել մինչ օրս:
Փողոցաշինական աշխատանքների մասով քաղաքապետարանի կողմից պարբերաբար տրվում են հայտարարություններ: Միայն 2018 թվականին փողոցաշինական աշխատանքների մասով Գյումրու քաղաքապետարանում անցկացվել է հինգ հանրային լսում և քաղաքի փողոցաշինական աշխատանքներով մտահոգ ու շահագրգիռ անձիք, այդ թվում և Միշա Պողոսյանը, կարող էին մասնակցել դրանց, բարձրացնել իրենց հուզող հարցերը, առաջարկել խնդիրների լուծման իրենց տարբերակները»:
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT