Երևան
12 °C
Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Որոշ պատգամավորներ դեմ են, որ այն ընդունվի 24 ժամյա ռեժիմով, այդ իսկ պատճառով քվեարկության դրվեց, որ այն քննարկվի 72 ժամվա ընթացքում, սակայն այս փոփոխությունը չընդունվեց, որովհետեւ անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե:
ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ նորմա՞լ է համարում, որ սահմանադրական օրենքը, Ընտրական օրենսգիրքն ընդունվի նման հապշտապ կերպով: «Այսօր առաջին ընթերցումն արվի, վաղը՝ երկրորդ, երբ ակնհայտ է, որ բազմաթիվ հարցեր կան, եւ համաձայնության գալու խնդիր էլ կա: Ես ընդհանրապես չեմ հիշում, որ Ընտրական օրենսգիրքը երբեւէ այսպիսի հապշտապությամբ որեւէ Ազգային ժողովում ընդունվեր, երբ տեղի են ունենում արմատական փոփոխություններ ԸՕ-ում: Ձեր կարծիքն էի ուզում լսել, որպես արդարադատության նախարար, սահմանադրական օրենքը այսպես փոխելը ճի՞շտ է»,-հարցրեց Ռուստամյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Զեյնալյանն ասաց, որ այլ՝ սովորական պայմաններում կհամաձայներ Ռուստամյանի հետ, որ ԸՕ-ն եւ ցանկացած օրենսդրական ակտ ցանկալի կլինի ավելի երկար քննարկել, թողնել, որ այն ավելի հասունանա եւ ընդունվի հնարավորինս անթերի, այդ թվում՝ հատկապես ԸՕ-ն:
«Սակայն երկրում իրավիճակը ֆորսմաժորային է եւ այս համատեքստում է, որ այսպիսի լուծում է առաջարկվել: Ես ձեզ հետ, ընդհանուր առմամբ, համաձայն եմ, բայց սովորական պայմանների դեպքում, դրա համար կառավարությունն այսպիսի լուծում է առաջարկում»,-ասաց Զեյնալյանը:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ մյուս խմբակցություններին հորդորեց գնալ կոնսենսուսի եւ թույլ տալ, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ընդունվի: «Երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ: Դեկտեմբերին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հիմա պետք է լինենք կամ խոհեմ, կամ ոչ, այլ ընտրություն չկա: Կամ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որն էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով եւ ընտրությունների գնալու ենք հին Ընտրական օրենսգրքով: Ես հորդորում եմ մյուս խմբակցություններին՝ գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի»,- ասաց Զոհրաբյանը:
Անդրադառնալով որոշ խմբակցությունների դիտարկմանը, թե իրենք Ընտրական օրենսգրքին ծանոթանալու ժամանակ չեն ունեցել՝ Զոհրաբյանը նշեց՝ ինքն ու իր ընկերներն աշխատանքային խմբի անդամ են եւ ամռանն այն քննարկել են հանգամանորեն: Դրանից հետո Կառավարության հետ քննարկումերի արդյունքում ավելացվել են մի քանի դրույթներ, որոնք բարելավում են ընտրական համակարգը:
«Կոչս բարեկամական է՝ գնալ քաղաքական բարեկամության ճանապարհով, թույլ տալ, որ Ընտրական օրենսգիրքն ընդունվի, որ առաջիկա ընտրություններն անցկացվեն շատ ավելի քաղաքական, բարելավված օրենսգրքով, քան նրանով, որն ապաքաղաքականացրեց նախորդ խորհրդարանական ընտրությունները»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Խորհրդարանը շարունակում է նախագիծը քննարկել առաջին ընթերցման փուլում: Այս պահին կանոնակարգի համաձայն կես ժամանոց ընդմիջում է հայտարարվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT