ԵԿՄ արտահերթ համագումարը, որտեղ ընտրվելու է ԵԿՄ նոր նախագահ, չի կայանա նաեւ հոկտեմբերի վերջին

Արդեն երկար ժամանակ է՝ Երկրապահ կամավորականների միությունում նոր նախագահ ընտրելու վերաբերյալ բուռն քննարկումներ են: ԵԿՄ նախագահ պետք է ընտրվի արտահերթ համագումարի ժամանակ, որն արդեն մի քանի ամիս է՝ տեղի չի ունենում: Եւ ինչպես մեզ հայտնեց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը՝ դեռեւս պարզ էլ չէ, թե այն երբ կկայանա. «Կոնսուլտացիաներ են գնում, որոնց արդյունքում կորոշվի, թե նիստը երբ կլինի: Երբ պատրաստ կլինենք, այդ ժամանակ էլ օրը կորոշվի: Բայց մինչեւ հոկտեմբերի վերջ հաստատ չի լինի»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումներից հետո կառույցից հեռացած ազատամարտիկները հայտարարեցին ԵԿՄ վերադառնալու մասին: Վերջիններիս կարծիքով՝ ԵԿՄ-ն այսուհետ ոչ թե նախագահի, այլ խորհրդի միջոցով պետք է կառավարվի: Սակայն հուլիսի 5-ին տեղի ունեցած ԵԿՄ ակտիվի նիստին ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ այդմ՝ ԵԿՄ-ն շարունակելու է ղեկավարվել նախագահի կողմից:

Ղուկաս Ուլիխանյանը մեր զրույցում ասաց, որ սպասվող նիստին քննարկվելու է միայն ԵԿՄ նախագահի ընտրության հարցը, սակայն չի բացառվում նաեւ, որ կանոնադրության հետ կապված որոշ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի եւ դա եւս քննարկեն: Չնայած նրան, որ բացի Արամ Սարգսյանից, քննարկվում էր նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը, Ղուկաս Ուլիխանյանի համար ընդունելի թեկնածուն Սարգսյանն է:  

Ուլիխանյանն ասաց, որ, ըստ ԵԿՄ կանոնադրության, համագումարից հետո ընտրություններ են լինելու նաեւ ԵԿՄ մարզային կառույցներում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ մի խումբ ազատամարտիկներ Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային վարչության դիմաց բողոքի ակցիա էին անում՝ պահանջելով տարածքային վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի հրաժարականն ու պնդում, որ իրենց ընտրած թեկնածուն պետք է ղեկավարի կառույցը՝ մինչեւ կլինի ԵԿՄ ընդհանուր համագումարը: Էջմիածնում եւս սպասում են առաջիկա համագումարին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2847 դիտում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից