Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանն աշխարհի այս առաջնությունում մեդալ չի նվաճի

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ) աշխարհի 2018 թ. առաջնությունում մնաց առանց մեդալի: Նա Բուդապեշտում ընթացող մրցաշարում սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզի համար պայքարելու հնարավորություն էր ստացել: Քիչ առաջ, սակայն, սփոփիչ գոտեմարտում ժամանակից շուտ 12:2 հաշվով պարտվեց կուբացի Ֆրանկլին Մարենին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Հայ ըմբիշն այս մրցաշարում ելույթները սկսել էր որակավորման փուլից: Հասել էր մինչեւ 1/4 եզրափակիչ ու այնտեղ պարտվել Բահրեյնի ներկայացուցիչ Ադամ Բատիրովին: Վերջինս հասել էր եզրափակիչ՝ Սաֆարյանին պայքարը շարունակելու հնարավորություն տալով: Սաֆարյանը, որը 5 տարի առաջ հենց Բուդապեշտում էր աշխարհի չեմպիոն դարձել, այս մրցաշարում հայ ազատոճայիններից վերջին էր, ով կարող էր մեդալ նվաճել:

Աշխարհի 2018 թ. առաջնությունում ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայացնում էին նաեւ Միհրան Ջաբուրյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

Ջաբուրյանը պարտվել է 1/4 եզրափակչում: Նրան հաղթած մրցակիցը հասել է եզրափակիչ, ու նա մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն է ստացել, սակայն սփոփիչ գոտեմարտում պարտվել է: Եվրոպայի բրոնզեմեդալակիր Ֆրանգուլյանը պարտվել է որակավորման փուլում: Նրան հաղթած ըմբիշն էլ զիջել է հենց հաջորդ գոտեմարտում՝ 1/8 եզրափակչում:

Մարգարյանը նույնպես պարտվել է 1/16 եզրափակչում: Նրան հաղթած ըմբիշն էլ պարտվել է 1/4 եզրափակչում: Եվրոպայի բրոնզեմեդալակիր Գրիգորյանը հաղթել է որակավորման փուլում ու 1/8 եզրափակչում: Պարտվել է 1/4 եզրափակչում: Նրան հաղթած ըմբիշը զիջել է հաջորդ գոտեմարտում՝ կիսաեզրափակչում:

ՀՀ հավաքականի կազմում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Կետոեւը պարտվել է որակավորման փուլում: Նրան հաղթած մարզիկն էլ զիջել է հաջորդ փուլում՝ 1/8 եզրափակչում:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Հունգարիայի մայրզաքաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 28-ին: Հունահռոմեականները պայքարի մեջ կմտնեն հոկտեմբերի 25-ին: Նախօրեին տեղի կունենա վիճակահանությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2588 դիտում

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է