Երևան
12 °C
Հոկտեմբերի 18-ից մեկնարկել է Արամ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Խաչատրյանի 115-ամյակին: Այս տարի փառատոնը նոր ու կրեատիվ համերգային ծրագրերով է հանդես գալու, իսկ հոկտեմբերի 25-ից 27-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվելու է միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորին:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարի կրկնակի հոբելյանական տարի է, քանի որ մեծն մաեստրոյի ծննդյան 115-ամյակից բացի՝ նշում են տուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակը:
«Այս տարի ավելացել է մեր գիտաժողովի մասնակիցների քանակը, այն ընդլայնվել է նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Փառատոնի շրջանակներում Հայաստանի երաժիշտներին են միանալու նաեւ 9 երկրներից երաժիշտներ եւ արվեստագետներ»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը: Արմինե Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ հատուկ հյուրերի ցանկում է ՌԴ-ից Արամ Խաչատրյանի թոռնուհին:
Խաչատրյանական 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստան է հրավիրվել Արամ Խաչատրյանի սաներից մեկը՝ Տաջիկստանի Թալաբխուջա Սաթորովի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Կուդրատուլլո Յախյաեւը, որն այսօր ուշագրավ մանրամասներ ներկայացրեց մաեստորյի հետ անցկացրած ժամանակից:
«Կյանքում իմ բախտը շատ է բերել, ես լավ ճակատագիր եմ ունեցել, որտեղ չափազանց կարեւոր դեր է խաղացել իմ մեծանուն ուսուցիչ Արամ Խաչատրյանը: 50 տարի առաջ նա իմ նվիրվական ու ամենաանկեղծ ուսուցիչն էր»,-ասաց նա:
Մի ձմեռ, երբ Կուդրատուլլո Յախյաեւը Մոսկվայի հանրակացարաններից մեկում է ապրելիս եղել, եւ Խաչատրյանն իմանալով, որ սանը ցուրտ տեղում է քնում, այն էլ պատուհանի տակ, զանգահարել է պրոռեկտորին եւ հանձնարարել անհապաղ տեղափոխել իրեն պատուհանից հեռու տեղ եւ կրկնակի հաստ վերմակ տալ:
«Ես հայր չունեի, եւ ինձ համար դժվար էր թե՛ նյութական տեսանկյունից, թե՛ լեզվական, քանի որ շատ վատ էի խոսում ռուսերեն: Երբ մենք ծանոթացանք եւ Խաչատրյանն իմացավ, որ իմ անունը Կուդրատուլլո է, ասաց՝ ո՛չ, այդ անունն արտաբերելն ինձ համար շատ դժվար կլինի: Նա առաջարկեց ավելի հեշտ տարբերակ ընտրել, որ եւ՛ իր համար հեշտ լինի, ե՛ւ ինձ դուր գա: Այդ ժամանակ ես նրան ասացի, որ անվանս երկրորդ մասը՝ «տուլլո»-ն նշանակում է ոսկի, նաեւ ունեի ոսկեգույն մազեր: Այդ օրվանից Արամ Խաչատրյանի հետ որտեղ էլ լինեինք եւ ինչ ստորագրություններ էլ որ տայինք, նա ինձ անվանում էր Տուլո, մի «լ»-ով. նրան կարելի էր, ինձ հետ կապված նրան ամեն ինչ էր կարելի»,-պատմեց Կուդրատուլլո Յախյաեւը:
Նշենք, որ հոկտեմբերի 25-ից 27-ին անցկացվող գիտաժողովի մասնակիցների թվում են լինելու Խաչատրյանի այլ ուսանողներ եւս, ինչպես նաեւ անվանի երաժիշտներ ու հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիաից, Գերմանիայից, Եգիպտոսից, Լատվիայից, Տաջիկստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից եւ Թաթարստանից: Գիտաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT