Երևան
12 °C
Հոկտեմբերի 25-ին Հայաստան էր ժամանել տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Սա վերջին շրջանում ամերիկյան ամենաբարձր մակարդակի պատվիրակության այցն էր Հայաստան:
Տարածաշրջանային այցի շրջանակներում Բոլթոնը մի քանի կարեւոր դիտարկում է կատարել՝ կապված արցախյան հակամարտության հետ: Մասնավորապես, նախօրեին Բաքվում նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար: Բոլթոնի ուշագրավ հայտարարությունները շարունակվել են նաեւ հոկտեմբերի 25-ին Հայաստանում:
Երեւանում Բոլթոնը հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:
Վարչապետի պաշտոնակատարի հետ նրանք քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերվող հարցեր: Բոլթոնը հայտնել է Փաշինյանին, որ ԱՄՆ-ն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը եւ քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանը: Անդրադարձ է եղել նաեւ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին: Երկուստեք կարեւորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի շրջանակում եւ բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձեւավորումը:
Ավելի ուշ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Բոլթոնը հանդիպեց լրատվամիջոցների հետ: Լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահի խորհրդականը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ԱՄՆ-ի համար առաջնահերթ կարեւորություն՝ ռազմավարական նշանակություն ունեն: Նույնը ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների մասին նախօրեին ասվել էր նաեւ Բաքվում: Բոլթոնը ռազմավարական էր որակել նաեւ արցախյան հակամարտության կարգավորման եւ ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանային նշանակությունը ԱՄՆ-ի համար: Խոսելով արցախյան հակամարտության կարգավորումից, Բոլթոնը նշել է, որ «այն բխում է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ նաեւ Միացյալ Նահանգների շահերից»:
Նմանատիպ հայտարարություններն ինքնին ազդակ են տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության ակտիվացման: Սակայն, հնարավոր ակտիվացումը կախված է նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից: Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որքան էլ կանխատեսելի լինեն դրանց արդյունքները, այդ իրադարձություններից մեկն են: Խոսելով դրանց մասին, Բոլթոնը նշեց, որ քննարկել է այդ հարցը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով՝ այդ հարցի հետ կապված «որոշ բաներ հետաձգվել են»: Ըստ ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ նրանք խոսել են նաեւ հանրային կարծիքի, հարցումների մասին, որոնց համաձայն առաջիկա ընտրություններում Փաշինյանը «կստանա ուժեղ մանդատ»:
«Եթե այս կանխատեսումներն իրականություն դառնան, ընտրություններից հետո վարչապետը կունենա շատ ուժեղ մանդատ մի շարք վճռական փոփոխություններ իրականացնելու համար»,- նշեց Բոլթոնը:
Վճռական փոփոխությունները վերաբերվում են, նախ եւ առաջ, արցախյան հակամարտությանը: Բոլթոնը հստակ գիտակցում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից գլխավորը հենց Արցախի հարցն է: Դատելով նրա խոսքից՝ նա նաեւ գիտակցում է, որ հայկական կողմի պատրաստակամությունը բավարար չէ հարցի լուծման համար:
«Եթե պատրաստակամությունը լինի, մենք պետք է աշխատենք, որպեսզի Ադրբեջանի կողմից նույն կերպ արձագանք լինի»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
Բոլթոնի խոսքով՝ Հայաստանի համար արտաքին ճնշումները նվազեցնելու ամենավստահ ուղին արցախյան հակամարտության լուծման ապահովումն է։ Սրանից ավելի ուղղակի ակնարկ տարածաշրջանում եւ, մասնավորապես՝ Հայաստանում ռուսական ազդեցության վերաբերյալ բարդ է պատկերացնել:
Բոլթոնն, իհարկե, առիթը բաց չթողեց Ռուսաստանին քննադատելու համար: Անդրադառնալով ԱՄՆ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելուն, նա նախ նշեց, որ առայժմ այդպիսի որոշում չկա, ապա անցավ ռուսական քաղաքականության եւ զենքի քննադատությանը: Նրա խոսքով, այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց զենքի մեծ մասը ձեռք են բերում Ռուսաստանից, չի կարող դրական ազդել հակամարտության կարգավորման վրա։
«Այս հանգամանքը, միանշանակ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը: Դա մեծ ազդեցության լծակ է տալիս Ռուսաստանին՝ երկու կողմերի նկատմամբ եւ խաղաղության չի տանում: Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ։ Մեր զենքն ու զինամթերքը ցանկացած պարագայում ավելի լավն են, քան ռուսականը»,- ասաց Բոլթոնը:
Ինչեւէ, Բոլթոնը նշեց, թե իր այցը չի ազդարարում ամերիկյան քաղաքականության փոփոխություն: Մյուս կողմից, սակայն նրա այցի ողջ բովանդակությունը խոսում է փոփոխության նախապատրաստության մասին: Ընդ որում, հարկ է հիշել, որ Ջոն Բոլթոնը հակաիրանական ու հակառուսական քաղաքականության ջատագով է եւ այդ ուղղությամբ արդյունավետ պայքար տանելու առավել հարմար տարբերակ, քան Հարավային Կովկասն է, ուղղակի չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT