Վանաձորի դպրոցը հեղեղվել է անձրեւաջրերով. անտարբերություն՝ պետական մակարդակով (լուսանկարներ, տեսանյութ)

Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի միջանցքներն ամբողջությամբ հեղեղվել են անձրեւաջրերով: 530 աշակերտ ունեցող դպրոցում իրավիճակն ավելի սարսափելի է դառնում հորդառատ անձրեւների ու ձյան տեղումների ժամանակ: Դպրոցի ողջ տարածքում դրված են մի քանի տասնյակ դույլեր, որոնք մի քանի րոպեում լցվում են ջրով: Անձրեւաջրերը պարզապես անարգել թափվում են դպրոցով մեկ:

Տնտեսական մասի աշխատակիցները վաղ առավոտից զբաղված են լաթերով հատակը մաքրելու ու ջրով լցված դույլերը դատարկելու գործով, որը պարզապես անիմաստ աշխատանք է, քանի որ մի կողմից մաքրում են, մյուս կողմից ջուրը հեղեղում է դպրոցը: Ի դեպ, դպրոցի նկուղը եւս տարիներ շարունակ լցված է ջրով:

Խոնավություն, բորբոս, քարուքանդ եղած բետոնե կոնստրուկցիաներ ու ոչ միայն: Դպրոցը կանգուն է միայն մետաղական կոնստուկցիաների վրա: Տարիների ընթացքում դպրոցը գնալով դարձել է վթարային, իսկ հին ու նոր իշխանության ներկայացուցիչներն ամեն տարի խոստացել են, թե դպրոցի տանիքը կհիմնանորոգվի հաջորդ տարի, ու այսպես ավելի քան 10 տարի շարունակ:

Դպրոցի տնօրեն Գարիկ Քարհանյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին նշեց, որ ավելի քան 20 տարի է՝ ինչ շենքը գտնվում է ջրի մեջ. «Դպրոցը կառուցվել է 1991թ-ին, ի սկզբանե ունեցել է հարթ տանիք, որը մեր պայմաններում չի արդարացնում: 2003թ-ին դպրոցի 4 մասնաշենքի տանիքը թիթեղապատվել է, իսկ մեջտեղի, շուրջ 2600 քմ հատվածը մնացել է հարթ, անձրեւները տանիքից լցվում են դպրոց ու հասնում մինչեւ նկուղ»,- ասաց նա:

Քարհանյանը, որը տնօրեն է նշանակվել 2011-ից, ասում է, որ ամեն տարի դիմել է վերադաս մարմիններին, պատասխանել են, որ նորոգման ծրագիրը ներառված է հրատապով կամ այլ ծրագրերում. «Վերջին անգամ դիմեցինք նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին, հայտնեց, որ ներառված է 2019-ի մեջ, բայց… ամեն տարի նմանօրինակ պատասխան ենք ստացել»:

Չնայած ծայրահեղ վատ պայմաններին, դպրոցում մի շարք յուրօրինակ ու տարաբնույթ ծրագրեր են իրականացվում, դասապրոցեսը փայլուն է իրականացվում, ինչի վառ ապացույցը դպրոցի աշակերտների թվաքանակն է՝ անկախ դպրոցի կենցաղային վատ պայմաններից ու վթարային վիճակից:

Դպրոցում վերջերս բացվել է էկոդասարան, սմարթ դասարան, որտեղ հաճախում են 50-ից ավելի աշակերտներ, իրականացվում են հեռահար դասեր մարզի գյուղական համայնքների դպրոցներում, լեզուների խորացված ուսուցում է կազմակերպվում, համագործակցում են Դիլիջանի միջազգային դպրոցի հետ, առաջիկայում կհամագործակցեն ԱՅԲ դպրոցի հետ ու ոչ միայն:

Սրան զուգահեռ տնօրենը չի հերքում՝ դպրոցի սանիտարահիգիենիկ պայմանները շատ հարցերի են խոչընդոտում, ինչու ոչ նաեւ՝ աշակերտներին դպրոցից այլ դպրոց տեղափոխելու խնդրի են բախվել:

ՀԺ-ի հետ զրույցում աշակերտներն ու նրանց ծնողները խնդրում են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ մեկ անգամ այցելել դպրոց, նույն խնդրանքն ունեն նաեւ վարչապետից ու կրթության նախարարից՝ հուսալով, որ նոր իշխանության գալով իրենց դպրոցում եւս իրավիճակ կփոխվի, ու աշակերտները դպրոցում կշրջեն առանց անձրեւանոցների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8465 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս