Երևան
12 °C
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նարեկ Վանեսյանն այլեւս չի պաշտոնավարի, նա կազատվի սեփական դիմումի համաձայն: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
Որոշման պատճառը բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպը չէ, ինչը վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից էր դարձել եւ ինչը նախարարի գնահատմամբ ընդամենը ճանճը փիղ սարքելու օպերացիա ու շոու էր: Վանեսյանի ազատման դիմումը կապված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության հետ: ՄԻՊ-ը նախ անդրադարձել էր կենտրոնում իր կամքին հակառակ պահվող հիվանդի խնդրին, ապա հայտարարել, որ Վանեսյանը փորձել է միջամտել ՄԻՊ աշխատակազմի գործերին, ինչը քրեորեն պատժելի արարք է:
«Ես դեպքի մանրամասներին ծանոթացել եմ, հակասական կարծիքներ կան, բայց ամեն դեպքում ինչ-որ խոչընդոտում (ՄԻՊ աշխատանքներին-խմբ.) իմ կարծիքով եղել է, որը անթույլատրելի է, եւ ես համարում եմ, որ նման դեպքերը պետք է բացառվեն: Այսինքն՝ ՄԻՊ աշխատակազմի գործունեության մեջ խոչընդոտներ չպետք է լինեն: Հուսով եմ՝ մարդու իրավունքների պաշտպանը ինչպես մեր ոլորտում է հետեւողական մարդու իրավունքների պաշտպանությանը, նույն կերպ էլ մյուս ոլորտներում կլինի: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել»,- ասաց Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է Բժշկական համալսարանում Վանեսյանի մասնակցությամբ միջադեպին, որի վերաբերյալ բաց նամակ էր ուղղվել վարչապետին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, Թորոսյանը նկատեց, որ եղածը չափազանցնելու պատճառները նաեւ իր հետ են կապված, քանի որ առողջապահության նախարարությունը հայտ է ներկայացնում վերահսկողություն ունենալ բուհի մասնագիտական կադրերի պատրաստման գործընթացում: «Նման միջադեպեր Բժշկականում օրական տասը հատ լինում է, ոչ մեկն այդպիսի արձագանք չի ստանում: Դա կոնկրետ կազմակերպված սադրանք է նաեւ իմ անձի դեմ»,- ասաց նա:
Մեջբերելով նշված բաց նամակից մի հատված, նախարարը կարծիք հայտնեց, որ հոգեբուժական կենտրոնի անբասիր կեսագրությունն ու վարքը կարեւորելուց առաջ ճիշտ կլիներ հիշել նաեւ անցյալն ու մեղքի սեփական բաժինը: Արմեն Մուրադյանը, հիշեցնենք, ռեկտորի պաշտոնում նշանակվելուց առաջ առողջապահության նախարարն էր:
«Հարգարժան պարոն վարչապետ, համալսարանի համար նման դրսեւորումը հատկապես մտահոգիչ է՝ նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ԱՆ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրենի պաշտոնը: Բժշկական հաստատություն, որը կարեւորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործում եւ որի ղեկավարն անբասիր կենսագրություն եւ վարքագիծ պետք է դրսեւորի՝ օրինակ դառնալով ապագա բժիշկների եւ հատկապես հոգեբույժերի համար»,- բարձրաձայն կարդաց Արսեն Թորոսյանը եւ ավելացրեց. «Ուրեմն, Նուբարաշենի հոգեբուժարանի (այժմ՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն») «անբասիր կենսագրությամբ եւ վարքագծով» նախկին տնօրենների շնորհիվ, օրինակ նույն Մուրադյան Արմենի ղեկավարման տարիներին, քաղցրավենիք է գնվել չորս անգամ բարձր գնով, տասնյակ միլիոնների ջուր է գողացվել հարեւան հիմնարկների կողմից, որը բացահայտվել է միայն վերջին շրջանում՝ տնօրենի փոփոխությունից հետո»,- նկատեց նախարարը:
Շարունակելով ներկայացնել բուժհաստատության կառավարման ոլորտում նախկինում եւ այժմ տեղի ունեցողը, նա ասաց, որ Վանեսյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում հիմնարկը շատ լավ է աշխատել. «Միայն 2017-2018 թվականների ընթացքում Նուբարաշենի հոգեբուժարանում մոտ մեկ միլիոն դրամի վերնաշապիկ, փողկապ, հուշանվեր, հարդաջուր, օծաջուր եւ փողկապ էր գնվել: 40 հեռախոս էր գնվել, որ մեկ հատ iPhon 8 վերցնեն: Այս ամեն ինչը հիմա վերականգնվում է բժշկական կենտրոն՝ նախկին տնօրենի կողմից: Վերջին տասը տարիների ընթացքում հոգեբուժարանում առաջին անգամ վերանորոգում է արվում, մանկական բաժանմունքի ծրագրեր են գրվում, արեւային կայան է տեղադրվում, այսինքն՝ այնպիսի բաներ են արվում, որ երբեւէ որեւէ մեկի մտքով չի անցել, այդ թվում նախկին նախարարների, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրել այդ բժշկական հիմնարկների աշխատանքների համար: 82 միլիոն դրամ պարտքից 50 միլիոն արդեն փակվել է»:
«Ինչ վերաբերում է շոուին, բաց նամակի տակ ստորագրողների մի մասին կանչել են, ստորագրել են տվել, մի մասը հրաժարվել է, ստորագրողներից որոշ մարդիկ ընդհանրապես Հայաստանում չեն եղել ու չեն մինչեւ հիմա: Դա ֆիքսենք: Հետեւաբար՝ ես կարծում եմ, որ դա կազմակերպված էր, այդ թվում՝ իմ դեմ, որովհետեւ մենք հիմա փորձում ենք Բժշկական համալսարանի վրա որոշակի վերահսկողություն սահմանել՝ խորհրդի կազմում մեր ներկայացուցիչները ունենալու ձեւով, ինչպես նաեւ ընդհանրապես քաղաքական առումով բժշկական համալսարանի տված կադրերի մասնագիտական ունակությունների վրա հսկողություն վերցնելով, ինչպես շատ երկրներում է, որովհետեւ առողջապահության նախարարությունն է ստանում այն բոլոր մեղադրանքները, կապված օրինակ ոչ կոմպետենտ բժիշկների հետ, բայց առողջապահության նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի այդ գործընթացի վրա: Հետեւաբար՝ մենք քայլեր ենք ձեռնարկելու, որ բժշկական համալսարանի ավարտական քննություններից սկսած մինչեւ օրդինատուրաներ եւ այլն, լինեն առողջապահության նախարարության հսկողության տակ»,- հավելեց առողջապահության նախարարը:
Անդրադառնալով հոգեբուժական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի դեմ բաց նամակին՝ գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ դրա հեղինակները կամ դրա տակ ստորագրողները թավշյա հեղափոխության օրերին լուռ էին, երբ ծեծի էին ենթարկել իրենց գործընկերոջը: «Ու մի բան էլ եմ ուզում ասել այդ ստորագրողներին, որ կոչով վարչապետին են դիմում մի շատ թեթեւ միջադեպի համար. երբ ապրիլի 23-ին իրենց կոլեգային ծեծում էին Աբովյան փողոցի վրա, չեմ հիշում մի հատ այդպիսի կոչով դիմած լինեին գործող իշխանություններին, ասեին՝ ինչու եք մեր կոլեգային ծեծում, դա անթույլատրելի է: Սա պարզապես ֆիքսենք, որ հասկանանք մարդկանց մոտիվները»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին
Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT