ՊԵԿ պաշտոնյան գաղտնալսվել է. պաշտոնյաներից երկուսը չեն ընդունում մեղադրանքը

Օրեր առաջ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ պաշտոնյաներից երկուսը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում. խոսքը՝ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ տեսուչ Վաղարշակ Լալայանի մասին է, իսկ տեղակալ՝ Սամսոն Առաքելյանը դեռ դիրքորոշում չի հայտնել:

Նրանց մեղադրանք է առաջադրվելՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառ ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից):

Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը մի ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Է. Մ-ն է: Հիմնական «օպերացիան» տեղի է ունեցել տեղակալ Սամսոն Առաքելյանի աշխատասենյակում՝ կաշառքը ստանալու պահին նա վնասազերծվել է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնալսվել է հենց Սամսոն Առաքելյանը եւ մյուսների առնչությունը գործին նախաքննական մարմինը հիմնավորում է հենց այս գաղտնալսմամբ:

ՊԵԿ պաշտոնյաները վնասազերծվել, ապա ձերբակալվել են հոկտեմբերի 22-ին: Գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Բաժնի պետ Սուրեն Էլոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ բացարձակապես առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ: Ընդ որում, ըստ պաշտպանի՝ Էլոյանը պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալ, պատասխանել բոլոր հարցերին, որը որ վարույթն իրականացնող մարմնին կհետաքրքրի, սակայն նախաքննական մարմինը որեւէ հարց պաշտպանական կողմին չի տվել: Պողոսյանն ասաց, որ պահանջել են, որպեսզի առերես հարցաքննություններ իրականացվի այն անձանց հետ (եթե այդպիսք կան), ովքեր նշում են հանցանքի կատարումը Սուրեն Էլոյանի կողմից: «Ձերբակալման իսկ օրվանից նման միջնորդություն ներկայացվել է, մինչ այս պահը նման որեւէ գործողություն չի իրականացվել, ինչը ենթադրում է, որ վարույթն իրականացնող մարմինը կամ չունի այդպիսի անձ, կամ փորձում է մշակել այդպիսի անձի, որպեսզի պատրաստվի առերես հարցաքննությանը: Հակառակ պարագայում տրամաբանությունից դուրս է, երբ հստակ անձ կա, որը ցուցմունք է տալիս իմ պաշտպանյալի դեմ, բայց որեւէ գործողություն չի արվում: Մենք այդ առումով վիճարկել էին նաեւ ձերբակալման օրինաչափությունը, սակայն ճիշտ է նկատում մեր վարչապետը, որ դատական համակարգը դեռեւս հեղափոխման կարիք ունի, որովհետեւ կատարյալ անհիմն որոշում կայացվեց ձերբակալման հետ կապված, այսինքն՝ նշել էին, որ ձերբակալման հիմքը փախուստը կանխելն էր, սակայն որեւէ փաստական տվյալ այդ պարագայում չէր ներկայացվել: Երբ իմ պաշտպանյալը հաստատապես տեղեկացված է եղել, որ այդ վարչական շենքում գտնվում են իրավապահ մարմինների աշխատակիցներ որեւէ ապօրինի գործողություն չի արել, անդրդվելիորեն շարունակել է կատարել իր պարտականությունները, ինչ-որ փաստաթղթեր էր ստորագրում եւ այլն, փախուստ նշելու որեւէ հանգամանք առկա չի եղել: Դրանից հետո ներկայացվեց կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն եւ միգուցե պատահաբար, միգուցե դիտավորյալ գործը մակագրվեց նույն դատավորին. մենք ինքնաբացարակի միջնորդություն ներկայացրինք, քանի որ ժամեր առաջ նույն գործով դատավորը արդեն իսկ որոշումը կայացրել էր, սակայն դատարանը, կրկին առանց ուշադրություն դարձնելու մեր փաստական հանգամանքներին, միջնորդությունը մերժեց եւ դրանից հետո էլ կալանավորման միջնորդությունը բավարարեց: Կարծում եմ՝ այս ամեն ինչը հենց հանրային հնչեղության հետ կապված է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պետք է տարբերակում դրվի կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ անմեղ անձանց մեղադրանք չառաջադրել եւ դրանից հետո կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու մասով: «Ընդ որում՝ դատարանում այդ հարցը եւս բարձրացրինք, որ ԱԺ-ում վարչապետը հայտարարել էր ենթադրյալ կաշառք ստանալը՝ տեղակալի կողմից, սակայն բաժնի պետի կողմից որեւէ գործողության մասին որեւէ տեղեկություն չէր հայտնել, դատարանը ուղղակի, կարծում եմ, այդ կաշկանդավածությունը ուներ, քանի որ հնչեղություն կար, եթե վարչապետը այդ թեմայի մասին զրուցել էր, չցանկացան իրական արդարադատություն իրականացնել»,- նշեց Միհրան Պողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի ենթադրյալ կաշառքի հետ. ըստ նրա՝ իրավապահ մարմնի տրամաբանությունն է այդպիսին, որ եթե գնացել են տեղակալի հետ գործողություն կատարելու, մերկացնելու, գումար հայտնաբերելու, ուստի, իրենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու համար բերման են ենթարկել, ապա ձերբակալել նաեւ այդ բաժնի ղեկավարին: «Իմ պաշտպանյալից որեւէ հագուստի նմուշ, կամ ձեռքերից նմուշ չի վերցվել, որովհետեւ իրավապահ մարմնի համար էլ է ակնհայտ եղել, որ ինքը առնչություն չի ունեցել բոլոր այս գործողություններին: Իմ պաշտպանյալը հայտնվել է մեղադրյալի աթոռին միմիայն այն պատճառով, որ ինքը հանդիսացել է այդ բաժնի պետը: Կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ, մարդիկ են հայտնվում մեղադրյալի աթոռին միմիայն նրա համար, որ հանդիսացել է այդ բաժնի պետը: Մենք մեր պայքարը տանում ենք, որովհետեւ իրականում բացարձակապես առնչություն չունենք այն ամենի հետ, ինչ որ ցույց է տրվել հեռուստացույցով եւ ներկայացվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործողություն. այս պարագայում կարծում ենք, որ այստեղ ավելի շատ հասարակությանն ու բարձագույն իշխանությանը մոլորեցնելու գործողություն է, որ իբրեւ է թե աշխատանք է կատարվում»,- նկատեց Պողոսյանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ Էլոյանը տվյալ բաժնի պետ է նշանակվել սույն թվականի սեպտեմբերի 4-ին, նշանակվելուց հետո 10-օրյա ժամկետով ՊԵԿ նախագահի հրամանով գործուղվել էր Բելառուսի հանրապետություն: «Այսինքն, իմ պաշտպանյալը այդ հաստիքում փաստացի աշխատել է առավելագույնը 15-20 օր: 15-20 օրվա մեջ չէր կարող որեւէ մեկի հետ նախնական համաձայնություն ձեռք բերել, ընդ որում՝ երբ հեռուստացույցով տեսել է 3-րդ ձերբակալվածին (Խոսքը տեսուչի մասին է,-հեղ.) չի ճանաչել, սա կարեւոր հանգամանք է»,- եզրափակեց Պողոսյանը:

Ի տարբերություն Էլոյանի, սույն գործով կալանավորված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը որեւէ դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալը գաղտնալսվել է եւ մնացածի առնչությունը գործի հետ եղել է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ արված գաղտնալսումները, որով նախաքննության մարմինը գտնում է, որ այդ ձայնագրություններով հիմնավորվում է նաեւ, որ այսինչն ու այսինչն էլ կապ ունեն: «Խոսակցություն կա պետի մասին, նրանք էլ ասում են, որ պետի մասին խոսել են, ուրմեն պետն էլ ա մեջը»,- շարունակեց նա: Վերջինս իր պաշտպանյալին կալանավորելու դատարանի որոշումը գնահատում է ոչ ճիշտ՝ պատճառաբանելով, որ նյութերը, որոնք ներկայացված են եղել դատարան՝ թերի էին: «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելուց առաջ պետք է ստանան դատարանի թույլտվություն, իրենք ասում են, որ այդ թույլտվությունը ստացել են, բայց դատարանում միջնորդության քննարկման ընթացքում այդ որոշումը չկար, դրա համար ես հարց բարձրացրի՝ դատարանը ինչո՞վ է համոզված, որ այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների օրինականությունը ստուգված է: Դատարանը, սակայն, անտեսեց ու միջնորդությունը բավարարեց՝ առանց օրինականությունը ստուգելու»,- մանրամասնեց Աշոտ Սարգսյանը: Ապա պաշտպանը բնութագրեց Առաքելյանին որպես արժանավոր, շատ լավ մարդ, նշելով, որ նա բավականին շատ օգուտ է բերել իր գործունեության ընթացքում: «Բավական զգույշ է, ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե ոնց է գնացել այդ քայլին: Շատ առաջ չընկնեմ, բայց ես համոզված եմ, որ հայտարարություն տված անձը գնացել է սադրանքի, որովհետեւ Սամսոնը իր մոտ լուրջ բաներ էր նկատել, որ պետք է հետագայում իրականացներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Տեսուչ Վաղարշակ Լալայանի պաշտպան Արա Զաքարյանն էլ ակնհայտ անհիմն է համարում մեղադրանքը: Ըստ նրա՝ Լալայանը նշել է, որ առնչություն չունի դեպքին, որեւէ տեղեկություն չունի՝ ինչ է տեղի ունեցել եւ դեպքի վերաբերյալ տեղեկությունը առաջին անգամ ստացել է, երբ գտնվել է ոստիկանությունում: Զաքարյանը նշեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ մի քանի քննչական գործողություններ են տեղի ունեցել, մասնավորապես առերեսվել է գործով տուժողի հետ, որը կիսատ է մնացել եւ պետք է շարունակվի:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում ՊԵԿ 3 պաշտոնյաներին էլ սպառնում է 4-ից 10 տարվա ազատազրկում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10483 դիտում

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության