Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսային եւ միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջիոլիին։
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գեւորգյանը գոհունակություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ հաշվի առնելով ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում իրականացված ծրագրերի կարեւորությունը, եւ շեշտել երկկողմ գործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպման սկզբում նախարարի պաշտոնակատարը ընդհանուր գծերով անդրադարձ է կատարել ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տեսլականին եւ առաջնահերթություններին։ Գեղամ Գեւորգյանը մասնավորապես շեշտել է գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման անհրաժեշտությունը, որի նպատակակետը գիտելիքահեն, ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության զարգացումն է՝ տեղեկացնելով, որ ավարտին են մոտենում գյուղատնտեսության քաղաքականության հայեցակարգի մշակման աշխատանքները։
Այս համատեքստում նա կարեւորել է կապիտալի սուբիսդավորումը, գյուղտեխնիկայի պարկի թարմացումը, ոռոգման համակարգերի արդիականացումը, ագրոմարքեթինգի ուժեղացումը, գյուղատնտեսական հողերի գոտիավորումն ու քարտեզագրումը՝ առավել արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով։
Նախարարի պաշտոնակատարը կարեւորել է նաեւ դոնոր-գործընկերների ներդրումն այդ ռազմավարության մշակման աշխատանքների հարցում՝ հավելելով, որ հաշվի է առնվել մասնավորապես Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) ծրագրի հիմնադրույթները։
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան շնորհավորել է Գեղամ Գեւորգյանին՝ նշանակման առթիվ եւ իր հերթին ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համար գյուղատնտեսությունը հիմնական ուղղություններից է՝ կարեւորելով համագործակցության ներկա մակարդակը պահպանելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն ընդգծել են կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում սահմանված ռազմավարական առաջնահերթություններին համահունչ աջակցության ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել ԵՄ-ի հետ առաջիկայում ստորագրվելիք ֆինանսավորման համաձայնագրին, որի շրջանակում դրամաշնորհ կտրամադրվի նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղվող ծրագրերին՝ մասնավորապես Հայաստանի հյուսիսային շրջանների՝ Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի զարգացմանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն ընդգծել է ֆինանսավորման ուղղություններն ու ծրագրերը հստակեցնելու անհրաժեշտությունը՝ կարեւորելով ենթակառուցվածքների զարգացումը եւ միջին եւ մեծ ագրոբիզնեսներին աջակցությունը, որոնք լոկոմոտիվի դեր կկատարեն նաեւ փոքր տնտեսությունների առաջմղման համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT