Երևան
12 °C
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության եւ քաղաքաշինության վարչության պետերի հետ այսօր այցելել է Վանաձորի թիվ 27 դպրոց՝ տեղում ծանոթանալու դպրոցի պայմաններին ու տիրող իրավիճակին: Հիշեցնենք, օրեր առաջ ՀԺ-ն գրել էր, որ անձրեւաջրերը հեղեղել են 530 աշակերտ ունեցող դպրոցը, ինչի արդյունքում այն գնալով վթարային է դարձել:
Մարզպետը շրջեց դպրոցում, անձամբ տեսավ տեղադրված դույլերը, խոնավ ու քարուքանդ եղած պատերը: Մեկ անգամ եւս լսեց տնօրենին եւ ուսուցչական կոլեկտիվին: Տնօրենը փաստեց՝ խնդիրը նոր չէ, տասնյակ տարիների պատմություն ունի, որին, ի դեպ, միայն մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էր, որ ուշադրություն դարձրեց՝ դպրոց այցելելով ու խնդրի լուծման ճանապարհներ փնտրելով. «Վերջին անգամ դիմել էինք նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին, ով փոխմարզպետին հանձնարարեց գալ ու ծանոթանալ խնդրին, բայց մինչեւ այսօր փոխմարզպետի ենք սպասում, ով այդպես էլ չեկավ»:
Տնօրենը հայտնեց նաեւ, որ իրենք սեփական միջոցներով փորձել են շտկել իրավիճակը, սակայն պատկերը գրեթե չի փոխվել, մյուս կողմից նաեւ՝ օրենքն է արգելել մասնակի նորոգում իրականացնել:
Անդրեյ Ղուկասյանը քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանին հորդորեց սեղմ ժամկետներում նախագիծ-նախահաշիվ պատրաստել, խնդիրը թեկուզ ժամանակավոր, բայց վերացնել, մինչեւ որ կկարողանան հիմնանորոգման ներկայացնել. «Այս պայմանները անթույլատրելի են պարզապես, օր առաջ պետք է քայլեր ձեռնարկվեն, մեղք են այս երեխաները»,- ասաց մարզպետը:
ՀԺ-ն մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետից հետաքրքրվեց՝ ինչ է արվել այս տարիներին մարզային ու պետական մասշտաբով դպրոցի խնդիրը լուծելու համար, պարզվեց, պարբերաբար ներկայացրել են, սակայն մեկ գումարն է մեծ եղել նախատեսված ծրագրերից, մյուս դեպքում՝ գումարն է փոքր եղել, ասել է թե՝ ոչինչ չի արվել:
Դպրոցի փոխտնօրեն Սյուզաննա Մալումյանը, շնորհակալություն հայտնելով մարզպետին ուշադրության համար, խնդրեց հետեւողական լինել մինչեւ վերջ. «Այս տարիներին խնդիրը թե՛ մեր կողմից, թե՛ տնօրենի ու թե՛ ծնողների կողմից պարբերաբար բարձրաձայնվել է բոլոր օղակներում, սակայն միայն դուք էիք, որ արձագանքեցիք ու այցելեցիք դպրոց, հույս ունենք, որ հետեւողական կլինեք մինչեւ վերջ»:
ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը փաստեց՝ դպրոցում պատկերը, մեղմ ասած, շատ վատ է. «Հիմա մենք կփորձենք եղած գումարներով ժամանակավոր լուծում տալ, հետագայում արդեն հիմնանորոգման մասով քայլեր կձեռնարկենք, համենայնդեպս այն վիճակը, որը մենք տեսանք, անընդունելի է եւ չի կարող շարունակվել»,- ասաց մարզպետը՝ խոստանալով հետեւողական լինել մրցույթի անցկացման ու բարեկարգման աշխատանքներին. «Անձամբ խոստանում եմ, վիճակը կշտկվի»:
Հատկանշական է, որ նախորդ իշխանությունները՝ ի դեմս իրենց նշանակած նախարարների ու մարզպետների, ոչ միայն երբեւէ չայցելեցին դպրոց, չարձագանքեցին լրատվամիջոցներով ու բոլոր հնարավոր հարթակներով բարձրաձայնվող դպրոցի խնդիրներին, այլ նաեւ չփորձեցին թեկուզ ժամանակավոր ու սեզոնային լուծում տալ խնդրին՝ աշակերտներին ազատելով դպրոցում տիրող խոնավությունից ու հակահիգիենիկ վիճակներից, ցուցաբերելով փաստացի անգործություն: Մնում է հուսալ, որ մարզպետ Ղուկասյանն անձամբ կզբաղվի դպրոցի ճակատագրով:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT