Երևան
12 °C
Ինչպես սպասվում էր Մադրիդի «Ռեալը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին: Նա ակումբի նախագահ Ֆլորետնտինո Պերեսի կողմից ամենաշուտը հեռացված մարզիչն է՝ հոկտեմբերի 29-ին: Պերեսը նախկինում Վանդերլեյ Լուքսեմբուրգոյին մրցաշրջանը սկսվելուց հետո հեռացրել է դեկտեբերի 5-ին, իսկ Ռաֆայել Բենիտեսին հունվարի 4-ին:
Մասնագետն ընդամենը 4 ամսից մի փոքր ավելի աշխատեց: Պերեսի թեթեւ ձեռքով ընդամենը 4 ամսում զրկվեց Իսպանիայի հավաքականից, լավ մարզավիճակում գտնվող այդ ընտրանուն աշխարհի 2018 թ. առաջնությունում առաջնորդելու հնարավորությունից, «Ռեալում» կարիերա ստեղծելու նպատակից: Եվ այս որոշման պատճառի մասին խոսելիս ակումբի ղեկավարությունը բավական կոշտ է եղել Լոպետեգիի նկատմամբ:
«Մեծ անհամաչափություն կա թիմի կազմի (որում «Ոսկե գնդակի» 8 թեկնածու կա, ինչն աննախադեպ է ակումբի պատմության համար), դրա հնարավորությունների եւ մինչեւ այսօր գրանցված արդյունքների մեջ»,- գրված է պաշտոնական հաղորդագրությունում:
2018-19 մրցաշրջանը «Ռեալը» սկսեց «Ատլետիկոյին» Եվրոպայի Սուպերգավաթը զիջելով: Սա, սակայն առաջնության առաջին մի քանի խաղերում հաղթանակներից ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռոմայի» նկատմամբ տոնած տպավորիչ հաղթանակից հետո դիտվեց որպես անցողիկ սայթաքում: Ժամանակի ընթացքում խաղը որակը սկսեց խամրել ու աստիճանաբար արդյունքներն էլ մարեցին: Սեպտեմբերի 29-ից մինչեւ հիմա կայացած 7 խաղում «Ռեալը» 1 ոչ ոքի է արել ու ընդամենը 1 հաղթանակ տարել: Անցած շաբաթ Չեմպիոնների լիգայում առավելության է հասել համեստ «Պլզենի» նկատմամբ, այն էլ ոչ համոզիչ խաղով:
5 անգամ թիմը պարտվել է, եւ ամենացավալին վերջինն էր՝ 5:1 հաշվով մրցակցի հարկի տակ խայտառակ պարտությունը Կլասիկոյում: Թեեւ խաղի 2:1 հաշվի ժամանակ «Ռեալն» ակտիվացել էր, ու թվում էր՝ ի վիճակի է շտելու իրավիճակը, բայց բաց թողած 3-րդ գոլից հետո այդ հեռանկարը չքացավ:
Տեւական ժամանակ է՝ երեւում էր, որ Լոպետեգիին քիչ է մնացել: Իսպանական մամուլը գրում է, որ նրան Պերեսը դեռ «Պլզենի» դեմ խաղից հետո է ցանկացել հեռացնել, պարզապես ակումբի տնօրեններից մեկը նրան հետ է պահել Կլասիկոյից առաջ թիմին ցնցման ենթարկելուց: Նշվում է, որ «Բարսելոնայի» դեմ խաղն էր որոշելու մարզչի ճակատագիրը, բայց ճանաչելով Պերեսի գործելաոճը, անգամ հաղթանակը Լոպետեգիի համար փրկվելու հնարավորություն չէր լինի, պարզապես մի քանի խաղով կերկարացներ նրա «կյանքը»:
Ի սկզբանե Լոպետեգին Պերեսի համար մարզչի ոչ թե ամենացանկալի, այլ 3-4-րդ տարբերակն է եղել: Ակումբի նախագահն ավելի շատ այդ պաշտոնում ցանկանում էր տեսնել Յուրգեն Կլոպին կամ Մաուրիսիո Պոչետինոյին: Բայց դա նրան չխանգարեց Լոպետեգիին հանել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ու բերել «Ռեալ»: Երեւի հենց այս փաստն էլ ստիպում է շատ երկրպագուների կարեկից լինել նրան, թիմի խաղացողներին էլ աջակցել մասնագետին մինչեւ վերջ: Մի բան, որը չէր նկատվում 3.5 տարի առաջ, երբ թիմը նմանատիպ իրավիճակում հայտնվեց Ռաֆայել Բենիտեսի օրոք:
Լոպետեգիին նաեւ փորձում են արդարացնել: Շատերը համարում են, որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորը չէ: Սա հիմնավորում են նրանով, որ Պերեսի «ջանքերով» այս մարզիչն աշխատանքը սկսեց առանց Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես մամուլում հաճախ նշում են, առանց տարեկան 50-60 գոլի: Որքան էլ Ռոնալդուին շատերը չսիրեն իր սանրվածքին, ընդհանրապես արտաքին տեսքին շատ հետեւելու ու այլ ոչ ֆուտբոլային պատճառներով, խաղադաշտում նա լիդեր էր: Այդպես էր 9 մրցաշրջան, ու դա «Ռեալին» հիմա բացակայում է: Աշխարհում միակ ֆուտբոլիստը, որը կարող է մոռացնել տալ նրան, երբեք «Ռեալ» չի գա: Իսկ այս երկուսին համարժեք ֆուտբոլիստ ներկա պահին չկա. թեեւ նրանց գահընկեց անելու մի քանի հավակնորդ կա, բայց կարծես թե, դա նրանց մոտ շուտ չի ստացվի:
Որ Ռոնալդուի հեռանալն անդրադառնալու էր թիմի խաղի վրա, կանխատեսելի էր, եւ Լոպետեգիի գործը կարելի էր մի փոքր հեշտացնել տրանսֆերներով, ինչի հարցում ամռանն ակումբն ակտիվ չէր: Մի քանի ոչ պարտադիր գնումներ կատարեց: Օրինակ, բերեց դարպասապահ Տիբո Կուրտուային, թեւ Կեյլոր Նավասն արդարացնում էր իրեն, եւ աջ պաշտպան Ալվարո Օդրիոսոլային:
Մյուս կողմից՝ մի պահ մոռանալով, որ Լոպետեգին զոհ է, նա մեղքի իր բաժինն ունի թիմի անհաջողություններում: Նախկինում էլ եղել է, որ Զինեդին Զիդանը ստիպված է եղել խաղալ առանց Ռոնալդուի: Ու ամեն դեպքում «Ռեալի» կազմն այնպիսի չէ, որ թիմը չիմանա՝ ինչ անել «Լեւանտեի» կամ «Ալավեսի» նման համեստ թիմերի դեմ խաղերում:
Հիմա «Ռեալում» այնպիսի իրավիճակ է ստեղծվել, ինչ 3.5 տարի առաջ, երբ 2015-16 մրցաշրջանից առաջ թիմը գլխավորելուց հետո՝ հունվարին, հեռացվեց Ռաֆայել Բենիտեսը: Այն ժամանակ Պերեսը վստահեց ակումբի պահեստային թիմի՝ «Կաստիլյայի» մարզիչ Զիդանին: Սա ավելի քան արդարացվեց: «Ռեալը», որի աղը մինչեւ այդ Բենիտեսի գլխավորությամբ անկում էր ապրում, ոտքի կանգնեց ու հենց այդ մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների լիգայում: Ընդհանուր առմամբ՝ ֆրանսիացին 2.5 տարում 9 տիտղոս նվաճեց, այդ թվում՝ պատմական արդյունք գրանցեց ոչ միայն ակումբի, այլեւ համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ. 3 տարի անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգայում:
Նմանատիպ պայմաններում Լոպետեգիին ժամանակավորապես փոխարինելու է նույնպես «Կաստիլյայի» մարզիչ, «Ռեալի» նախկին խաղացող Սանտիագո Սոլարին: Թեեւ Զիդանի հետ պատմության նմանությունը չի նշանակում, որ արդյունքներն էլ նույնն են լինելու, բայց Սոլարիի ուսերիին մեծ բեռ է դրվում, ու սպասելիքները մեծ են լինելու: Ամեն դեպքում «Ռեալի» համար դեռ ոչինչ կորած չէ: Համեմատաբար բարդ են գործերն ազգային առաջնությունում, որտեղ 9-րդ տեղում է, սակայն մրցաշրջանը դեռ նոր է սկսվել, միանձնյա առաջատար «Բարսային» էլ զիջում է 7 միավորով, ինչն ամենեեւին էլ ճակատագրական առավելություն չէ «Ռեալի» նման թիմի համար:
Առաջին խաղը Սոլարիի գլխավորությամբ «արքայական ակումբը» կանցկացնի վաղը՝ հոկտեմբերի 31-ին: Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի «Մելիյային»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT