Երևան
12 °C
Գյումրու համայնքապետարանում կայացավ տեւական ժամանակ թափուր մնացած Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Այս բաժինը ղեկավարելու ցանկություն էր հայտնել 9 թեկնածու, երկուսը, սակայն, չէին ներկայացել մրցույթին:


Հանձնաժողովականները մեկ առ մեկ ուսումնասիրեցին ներկա մասնակիցների հայտերն ու պարզվեց, որ նրանցից մեկը՝ «Ցայգ» հեռուստաընկերության հաղորդավար Լիլիթ Մուրադյանն իրավունք չունի մասնակցել այս մրցույթին, քանի որ պաշտոնի անձնագրով պահանջվող պայմաններին չի համապատասխանում: Խնդիրը հիմնականում կապված էր մասնագիտական ստաժի բացակայության հետ: Լիլիթը մասնագիտությամբ դերասան է, սակայն 2014 թվականից սկսած աշխատում է հեռուստաընկերությունում որպես հաղորդավար, խմբագիր, լրագրող: Հանձնաժողովի նախագահ, Գյումրու համայնքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը միանգամից ասաց, որ իրենք օրենքը չեն խախտի, այսինքն, թույլ չեն տա, որ թեկնածուն մասնակցի մրցույթին: Քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը եւս սկզբում դեմ էր, որ մասնագիտական ստաժ չունեցող թեկնածուն մասնակցի, սակայն կարճ ժամանակ անց սկսեց պնդել, որ տարբերություն չկա դերասանի ու լրագրողի միջեւ, ուստի կարող է Մուրադյանը մասնակցել մրցույթին: Առաջարկ եղավ զանգել իրավաբաններին: Հենց այստեղ Ռուբեն Սանոյանը մտափոխվեց. «Այ մարդ, հմի որ ըսենք գրած էղնիր կասմանավտ, էլի բդի զանգեի՞ք, որ չի կարելի, չի կարելի էլի: Բայց դե հաղորդավարն ու դերասանը նույն չե՞ն էղնի»,-հարցրեց Սանոյանն ու կտրուկ «ոչ» ստացավ Հասմիկ Կիրակոսյանից: «Դերասանն ու լրագրողը բացառապես տարբեր հասկացություններ են»,-ասաց նա:
Մեկ-երկու իրավաբանի, այնուամենայնիվ, զանգել, ճշտելուց հետո որոշվեց մերժել թեկնածուի մասնակցությունը: Հանձնաժողովի դեմ անդամները առաջարկեցին քվեարկությամբ խնդիրը կարգավորել: Մեկ կողմ, երկու դեմ, երկու ձեռնպահ: Սա եղավ քվեարկության արդյունքն ու թեկնածուին տեղյակ պահվեց, որ մրցույթին մասնակցել չի կարող:
«Ես 2014 թվականից աշխատում եմ որպես հաղորդավար, բայց եթե ինձ ցույց տաք մի բուհ, որը հենց հաղորդավար է պատրաստում եւ դիպլոմում նշում է մասնագիտությունը՝ հաղորդավար, ապա ես կասեմ, որ ձեր որոշումը ճիշտ է»,-ասաց Լիլիթ Մուրադյանը:

Այնուհետ մյուս թեկնածուները ստացան գրավոր առաջադրանքները, նրանց բացատրեցին մրցույթի պահանջները: 30 հարց, որին պատրաստվելու համար 40 րոպե ժամանակ հատկացվեց: Անցողիկ շեմը գրավոր քննության համար նշվեց 85 տոկոս եւ բարձր արդյունքը: Մշակությի բաժնի պետի պաշտոնի համար պայքարում էին հիմնականում երաժիշտներ, բանասերներ, պատմաբաներ: Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած 4 թեկնածուները՝ Լիանա Գրիգորյանը, Լիլիթ Թովմասյանը, Վահան Զաիմցյանն ու Ռոբերտ Խաչատրյանը բանավոր փուլում պատասխանեցին յուրաքանչյուրը 5-ական հարցի՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքից, մշակութային ոլորտը կարգավորող իրավական ակտերից: Հանձնաժողովի անդամներն իրենց կամքով եւ ցանկությամբ լրացուցիչ հարցեր ուղղեցին նրանցից մի քանիսին միայն:
Մրցույթի ընթացքում պարբերաբար վիճաբանություն էր ծավալվում հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանի եւ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանի միջեւ: Խնդիրը հիմնականում կապված էր օրենքի մեկնաբանության, տարբեր կետերի պահպանման, մասնակիցների գնահատման գաղտնիության եւ նման հարցերի հետ: Ռոբերտ Ասատրյանը պնդում էր, որ յուրաքանչյուր թեկնածուի հանձնաժողովի անդամները պետք է գնահատեն միմյանցից գաղտնի, իրար չկողմնորոշելու նպատակով: Սերգեյ Տոնոյանն էլ պնդեց, որ գաղտնիության համար համապատասխան պայմաններ ապահովված չեն: «Ձեր ամբողջ խնդիրն այն է, որ դուք ըտրությունը քվեարկության հետ եք խառնում, դրա համար եք գաղտնիության հատուկ պայմաններ ուզում»,-ասաց Ռոբերտ Ասատրյանը: Ռուբեն Սանոյանն առաջարկեց նման մանր հարցերի շուրջ իզուր չվիճել, արագ ավարտել աշխատանքը, քանի որ մրցույթը սկսվել էր առավոտյան եւ աշխատանքային օրվա ավարտին դեռ չէր հասել վերջնագծին:
Մրցույթի բանավոր փուլը հաղթահարեցին երկու թեկնածուներ՝ Լիլիթ Թովմասյանն ու Լիանա Գրիգորյանը: Առաջինը բանասեր, երկրորդը երաժիշտ է: Ե՛ւ գրավոր ե՛ւ բանավոր փուլերում երկուսն էլ հավաքեցին նույն միավորները՝ 22 միավոր՝ բանավորից, 29 միավոր՝ գրավորից: Երկուսն էլ մրցույթի արդյունքներով համարվեցին հաղթող: Վերջնական որոշումը Սամվել Բալասանյանինը կլինի: Դա օրենքի հստակ պահանջն է:
Լուսանկարում մրցույթում հաղթած Լիլիթ Թովմասյանն է
Լուսանկարում մրցույթում հաղթած Լիանա Գրիգորյանն է
Մրցույթի մյուս մասնակիցները, ովքեր չհաղթահարեցին քննական փուլերը, այդ թվում եւ մրցույթին չմասնակցած Լիլիթ Մուրադյանը, հանձնաժողովականներից բողոքներ չունեին:
Ի դեպ, մրցութային հանձնաժողովի կազմը ձեւավորվել էր երեկ, իսկ այսօր հանձնաժողովն այդ կազմից ընտրեց նախագահին՝ Գյումրու համայնքի ղեկավարի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին։ Մրցութային հանձնաժողովի կազմում էին նաեւ Շիրակի մարզպետարանից մշակույթի եւ սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը եւ մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, 33 ավագանու անդամից ընտրվել էր ԲՀԿ խմբակցության անդամ Անդրանիկ Խաչատրյանը, որը բացակա էր, իսկ բուհական համակարգի ներկայացուցիչը քանդակագործ Արտուշ Պապոյանն էր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT