Հարցազրույց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հետ

Հարցազրույց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինի հետ

- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավանդային պրոդուկտների բավականին լայն շարք: Պատմեք, խնդրեմ, ավանդատուների ո՞ր խմբի համար են դրանք նախատեսված:

- Իսկապես, Բանկն առաջարկում է ավանդների լայն շարք, որը մշակված և նախատեսված է տարբեր սեգմենտների հաճախորդների համար: Մենք մանրակրկիտ մշակում ենք մեր պրոդուկտային շարքը, ելնելով շուկայի պահանջներից և տրամադրում ենք առավել պահանջված ծառայություններ և պրոդուկտներ: Մենք ունենք ավանդներ հաճախորդների բոլոր սեգմենտների համար, այդ թվում՝ թոշակառուների ու նրանց, ովքեր ցանկանում են ապահովել իրենց երեխաների ֆինանսական ապագան:

- Բանկի ո՞ր ավանդներն են առավել պահանջված հաճախորդների կողմից:

- Առավել մեծ պահանջարկ ունեն «Շահավետ», «Պրոգրես» և «Սոցիալական» ավանդները: «Շահավետ» ավանդը՝ անշարժ գույքի ձեռքբերման, ուսման կամ հանգստի համար միջոցներ կուտակելու ամենատարածված եղանակն է։ Մեր ավանդատուների 65% - ը օգտվում են այս ավանդատեսակից և ունեն հնարավորություն ներդնել ավանդներ 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել հենց ՀՀ դրամով։ Այսպիսով, Բանկի յուրաքանչյուր 6-րդ ավանդատուն իր միջոցները ներդնում է «Շահավետ» ավանդի տեսքով:

Այս ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդները կարող են ներդնել իրենց ազատ միջոցները և ստանալ տարեկան մինչև 10% եկամուտ 2 տարվա ընթացքում՝  առանց մուտքագրումների և ելքագրումների ավանդի գործողության ընթացքում, ինչն էլ հաճախորդին հնարավորություն է ապահովում նախապես պլանավորել իր եկամուտների/տոկոսագումարների օգտագործումը:

«Պրոգրես» ավանդը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր հակված են խնայողություններ կատարել  ամսական եկամուտից՝ աշխատավարձ, վարձակալական մուտքեր և այլն: Այստեղ եկամուտը կազմում է մինչև 9.50%՝ 2 տարվա ընթացքում ավանդը անսահմանափակ անգմաներ համալրելու հնարավորությամբ:

Հաճախորդների հարմարավետությունն ապահովելու համար մենք ունենք հատուկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ  գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ավտոմատ հատկացնել միջոցների մի մասը ավանդի համալրմանը: Բանկի ամեն 2-րդ ավանդատուն ընտրում է «Պրոգրես» ավանդը:

3-րդ տեղն է զբաղեցնում «Սոցիալական» ավանդը, որը հատուկ մշակված է սոցիալական թոշակառուների ու ուժային կառույցների թոշակառուների համար: Այս ավանդատեսակը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ընտրել տոկոսագումարները ստանալու պարբերականությունը իրենց հայեցողությամբ՝ ամեն ամիս կամ ժամկետի վերջում: Յուրաքանչյուր 3-րդ թոշակառուն, որը սպասարկվում է ՎՏԲ-Հայաստան Բանկում, օգտվում է «Սոցիալական» ավանդից:

- Բանկի ավանդատեսակների շարքում կա ևս մեկ պրոդուկտ, որն արժանի է առանձնակի ուշադրության՝ երեխաների ապագան ապահովելու նպատակով ավանդ: Որո՞նք են դրա առանձնահատկությունները:

- Անշուշտ, այս ավանդատեսակը յուրահատուկ է մեր պրոդուկտների շարքում: Մեր երեխաների ապագան կարևորագույն բաղադրիչն է յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ի վերջո, հավաքելով գումար երեխայի  վաղ տարիքից, դուք, ըստ էության, կառուցում եք նրա ապագան, պետք է ստեղծել որոշակի հարթություն, որի հիման վրա նա կարող է հեշտությամբ մտնել հասուն կյանք։ Կուտակած միջոցները կարող են ուղղվել ուսման վարձի վճարմանը և սեփական բնակարանի կամ ավտոմեքենայի գնմանը: Ծնողները գումար են հատկացնում երեխայի ապագայի համար, իսկ Բանկն ավելացնում է այդ միջոցները: Այսպես, չափահաս դառնալուն պես կարող է ձևավորվել բավականին մեծ գումար։ Օրինակ, 15 տարի անց երեխային 10 մլն դրամի չափով գումար ապահովելու համար անհրաժեշտ է կուտակել ամսական ընդամենը 40,000 դրամ։

- Ո՞րն է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելությունը ավանդատուների համար: Ինչ՞ու նրանք պետք է ընտրեն հենց ՎՏԲ-Հայաստան Բանկ ավանդ ներդնելու համար:

- Յուրաքանչյուր պոտենցիալ հաճախորդ նախքան իր ընտրություն կատարելը և կոնկրետ բանկ դիմելը, մանրակրկիտ ուսումնասիրում է նրան առաջարկվող ծառայությունները և տվյալ բանկի ֆինանսական պրոդուկտները: Մեր Բանկի առավելություներն են առաջին հերթին, հուսալիությունը, շահավետ տոկոսադրույքը, հարմարավետ պայմանները և աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը:

Վստահաբար կարող ենք պնդել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը այն բանկն է, որին վստահում են հաճախորդները, որն ապահովում է հաճախորդների դրամական միջոցների հուսալիությունն ու պահպանությունը և որը մշտապես կատարելագործվում է իր հաճախորդների հարմարավետության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:

Բացի հենց Բանկի հուսալիությունից ավանդի հուսալիությունը ապահովում է նաև «Ավանդների երաշխավորման հիմնադրամը», որը 100% - ով երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով ավանդները և մինչև 5 մլն դրամ՝ արտարժույթով:

Բացի այդ, ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին մատչելիություն և օպերատիվություն ավանդներ ձևակերպելիս: Բացի այդ, Բանկը հնարավորություն է ընձեռում համալրել ավանդները օնլայն ավելի քան 2000 վճարային տերմինալների միջոցով, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Առաջիկայում Բանկը կգործարկի  Բջջային բանկի և Ինտերնետ բանկի միջոցով ավանդների ձևակերպման և հետագա համալրման հնարավորությունը, ինչը զգալիորեն կխնայի մեր հաճախորդների ժամանակը:

- Դուք արդեն ձևավորե՞լ եք ավանդների պրոդուկտային շարքը, թե՞ պլանավորում եք ինչ-որ բան ավելացնել:

- Մեր թիմը մշտապես աշխատում է արդիականացնել ավանդների պրոդուկտային շարքը: Մենք ամեն տարի անցկացնում ենք մի քանի ակցիաներ, որոնք ուղղված են տոկոսադրույքների բարձրացմանը կամ տոկոսագումարների վճարմանը ավանդի ժամկետի սկզբում, այսինքն ավանդի ձևակերպման պահին: Վերջին տարիներին ակցիաների արդյունքները ուսումնասիրելիս բազմիցս համոզվել ենք, որ մեր ավանդատուների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում հենց ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարները ստանալու տարբերակը: 

Մենք, մեր հերթին, ամեն կերպ նպաստում ենք ոչ միայն հաճախորդների միջոցների պահպանության, այլ նաև դրանց ավելացմանը, վճարելով տոկոսներ, որոնք, ի դեպ, Հայաստանում բավականին բարձր են։

- Ինչպիսի՞ն է Բանկի 2017-2018 թթ. ավանդային պորտֆելը:

- 2017 թ.–ին Բանկին հաջողվել է աճեցնել ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 20%-ով, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Ընդ որում, ուրախալի է ազգային արժույթի հանդեպ վստահության աճի փաստը. աճի ավելի քան 60%-ը ապահովվել է դրամային միջոցների հաշվին, ինչը վկայում է հաճախորդների մոտ խնայողությունները կատարել եկամուտ ստանալու արտարժույթով սովորույթի մշակման մասին:

Հաճախորդների ցպահանջ միջոցների նման աճ ապահովված է նաև 2018 թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ինչը հանդիսանում է դրական ազդակ մինչև տարվա վերջ ավելի մեծ աճի։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3667 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս