Երևան
12 °C
Հոկտեմբերի 31-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որով քաղաքացիներին հրավիրում էր մասնակցելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու թեմայով հանրային քննարկմանը:
«Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու մասին խոսակցություններն օնլայն տիրույթում, մասնավորապես՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալվեցին շանսոնյեի մահվանից մի քանի օր անց: Զգացմունքայնության ֆոնին շատերը ցանկություն հայտնեցին ամենուրեք եւ ամեն ինչ դարձնել ազնավուրյան, ինչի արդյունքում էլ ծնվեց «Զվարթնոց» օդանավակայանը «Շառլ Ազնավուր» վերանվանելու գաղափարը:
Մի քանի գրառումներից եւ մեկնաբանություններից հետո գաղափարին արձագանքեց նաեւ մշակույթի նախարարությունը: Հոկտեմբերի 31-ին մշակույթի նախարարությունը վերոնշյալ հարցի վերաբերյալ քննարկմանը մասնակցել ցանկացողներին առաջարկեց մինչեւ նոյեմբերի 5-ը լրացնել հայտաձեւը, ապա /http://mincult.am/home-1-4536-page-0.html/ տեղեկացրեց, որ քննարկման օրվա, ժամի ու վայրի մասին լրացուցիչ կհայտարարվի դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում:
Մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարությունից հետո քննադատական եւ խիստ բացասական կարծիքների տեղատարափ սկսվեց: «Զվարթնոց»-ը «Շառլ Ազնավուր» վերանվանելու առաջարկն անողները որակվեցին անհեթեթություն ծնողներ, իսկ գաղափարը կյանքի կոչելուն ուղղված նախաձեռնություն իրականացնող նախարարությունը որակվեց կաբինետային «հանճարի» հերթական մտքի փայլատակում:
Շատերը վստահություն հայտնեցին, որ Շառլ Ազնավուրը կծաղրեր նման որոշման համար, մտահոգություն հայտնեցին, որ մշակույթի նախարարությունը մոռացել է իր իրական գործառույթները եւ ամբոխավարությամբ է զբաղված: Մշակույթի նախարարությանը առաջարկեցին տափակություններով ու միմոսություններով զբաղվելու փոխարեն պարզել, թե ինչեր են կատարվում նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում:
Հիշատակեցին կոմպոզիտոր եւ դաշնակահար Ֆրիդերիկ Շոպենին, վերջինիս անունը կրող Վարշավայի միջազգային օդանավակայանը. «Հերիք չէ՞ սրան նրան նայել ու թութակություն անել: Ի՞նչ գործ ունեք, թե Լեհաստանը Շոպենի անվամբ կոչեց իրենց օդանավակայանը, դա ինչ կապ ունի մեր ազգի անցած ուղու, պատմության հետ»,- գրել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
Մեկ օր անց՝ նոյեմբերի 1-ին, մշակույթի նախարարությունն իր հայտարարությունը արդարացնող եւ փոքր-ինչ հակասող պարզաբանում տարածեց, նշելով, որ «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առնչությամբ նախարարությունը տվել է բացասական կարծիք` ներկայացնելով հիմնավորումներ:
Շեշտենք, որ մինչ այդ նախարարության կողմից որեւէ ձեւով չի հիշատակվել օդանավակայանի հարցը, ավելին՝ վերը նշված բացասական կարծիքի հետ կապված որեւէ հիմնավորում չի ներկայացվել: Տպավորություն էր, թե մշակույթի նախարարությունը հայտարարություն տարածել, նոր էր հարցն ուսումնասիրել, կամ տարածել եւ փոշմանել էր: «Ե՛վ մշակույթի նախարարությունը, եւ՛ կառավարության աշխատակազմը շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ: Ելնելով վերոնշյալից, որոշում կայացվեց` հանրային քննարկման միջոցով պարզել հանրության գերակշիռ մասի տեսակետը` հիմնավորումներով»,- գրված է մշակույթի նախարարության պարզաբանման մեջ:
Թեժ քննարկումների ֆոնին ՀԺ-ն հետաքրքրվեց՝ անվանափոխման շուրջ քննարկումների մասին տեղյակ է արդյո՞ք «Զվարթնոց» օդանավակայան «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության սեփականատեր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:
Ինչպես տեղեկացրեց ընկերության մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը՝ «Զվարթնոց» օդանավակայան «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղյակ է իրականացվող հանրային քննարկումներից, եւ դրական է գնահատում առաջարկը. «Շառլ Ազնավուրն աշխարհահռչակ հայ է, մեր ընկերությունը պատրաստ է այդ անվանափոխությանը, մենք կողմ ենք»:
Մեր հարցին, թե օդանավակայանը «Շառլ Ազնավուր» վերանվանելը ինչպիսի դրական կամ բացասական հետեւանքներ կարող է ունենալ, ըստ պարոն Էռնեկյանի, Գեւորգ Աբրահամյանը փոխանցեց, որ ընկերությունն առաջարկը դրական է գնահատում, իսկ թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ, դժվարանում է ասել, ժամանակը ցույց կտա: «Մենք դժվարանում ենք գնահատական տալ տնտեսական տեսանկյունից: Կարծում եմ՝ խնդիրն ավելի շատ բարոյական հարթությունում է եւ մշակույթի նախարարությունը կարող է այստեղ որակումներ տալ»,- ասաց Գեւորգ Աբրահամյանը:
2001 թվականից Հայաստանի կառավարության եւ «Աէռոպուերտոս Արխենտինա» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ օդանավակայանի կառավարումը 50 տարի ժամկետով տրվել է Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը:
Զվարթնոցի կառավարման իրավունքի ձեռքբերումից հետո Էռնեկյանը հայտարարել էր, որ պետք է այնպես անել, որ օդանավակայանը համապատասխանի միջազգային չափանիշներին: Թռիչքային ուղին համապատասխանեցվելու է միջազգային անվտանգության նորմերին, ծառայությունների մակարդակը հասցվելու է ամենաբարձր մակարդակի, որպեսզի դրանց պատճառով ուղեւորները անհարմարություններ չզգան:
17 տարի անց ընկերությունը դրական է գնահատում տարիների իր աշխատանքը, հայտնում, որ բոլոր պարտավորությունները կատարվել են: Միջազգային ուղեւորահոսքի պահանջներին ու չափանիշներին համապատասխան նախագծված «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքն իր միջազգային անվտանգության գոտիով, մաքսային, ուղեբեռի ստացման նոր համակարգերով, բարձրակարգ ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներով, հասարակական առեւտրային եւ սննդի գոտիներով մատուցում է բարձրակարգ ծառայություններ:
Հիշեցնենք, դեռեւս ամիսներ առաջ Էդուրադո Էռնեկյանը հայտարարել էր, որ օդանավակայանների կառավարումը փոխանցելու է իր զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին: Իսկ ինքը` American International Airports ու Aeropuertos Argentina-2000 ընկերությունների նախագահ միլիարդատեր 85-ամյա Էդուարդոն, պատրաստվում է ժամանակ ազատել յոգայով ու լողով զբաղվելու համար:
Սակայն, ինչպես «Զվարթնոց»-ի մամուլի պատասխանատուն նշեց, պարոն Էռնեկյանը չի հրաժարվում իր որեւէ պարտավորությունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT