20 օր փորձել են Արա Մինասյանին ծանուցել. ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարել

Վարույթն իրականացնող մարմինը 20 օր փորձել է Արա Մինասյանին ծանուցել նրա մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու մասին:

Այս մասին մեր զրույցում պարզաբանեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ անդրադառնալով Մինասյանների պաշտպանների հայտարարություններին:

Սոնա Տռուզյանը հավելեց, որ ծանուցումներն ուղարկվել են ինչպես փոստային առաքման միջոցով, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների կողմից Արա Մինասյանի հաշվառման հասցե այցելություններ կատարելու, ընդհուպ մինչեւ վերջինիս կողմից լիազորված փաստաբանի միջոցով։

Ավելին՝ նրա խոսքով, փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին խնդրել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունն ապահովելու համար, իսկ նոյեմբերի 1-ին գրավոր դիմում է ներկայացրել առ այն, որ չի կարողացել կապ հաստատել Արա Մինասյանի հետ, տեղեկություններ չունի նրա գտնվելու վայրին մասին: Ուստիեւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

«Հարկ է նկատել, որ Արա Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման ժամանակ Արա Մինասյանի շահերի պաշտպանը դատարանին միջնորդել է ժամանակ տրամադրել նրա ներկայությունը միջնորդության քննարկմանն ապահովելու համար, որը դատարանը բավարարել է։ Մինչդեռ հաջորդ դատական նիստում պաշտպանը հայտնել է, որ հնարավոր չի եղել կապ հաստատել իր պաշտպանյալի հետ։ Վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ դա նույնպես փաստում է, որ Արա Մինասյանը խուսափում է քննությունից: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ գնահատելով՝ քննիչը գտել է, որ կան բավարար հիմքեր՝ Ա.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար եւ կայացվել է համապատասխան դատավարական որոշում։ Նախաքննությունը շարունակվում է եւ քննություն է տարվում բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը հիմքեր ունի կարծելու, որ մեղադրյալի ազատության մեջ գտնվելը կարող է խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի քննությանը։ Դատարանի որոշումը ստանալուց հետո կքննարկվի այն բողոքարկելու հարցը»,- պարզաբանեց խորհրդականը:

Հիշեցնենք, որ Արա Մինասյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել: Հայտարարությունում անդրադարձել էին նաեւ Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշմանը, մասնավորապես, նշելով հետեւյալը. «Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբեւէ որեւէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրեւ թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ եւ նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետեւության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու»:

Հիշեցնեք, որ երեկ դատարանը մերժել է Մինասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու եւ փաստաթղթեր կեղծելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3441 դիտում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին