Ո՞ւմ են բաժին հասնում Ռուսաստանի հրթիռների համար նախատեսված միլիարդները. «Նովայա գազետա»

Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ոլորտում գնումներն ու մատակարարումներն իրականացնում է մի ընկերություն, որի 20 տոկոսի սեփականատերը 2014-ին դարձել է ընդամենը 23 տարեկան մի աղջիկ՝ Օլգա Զորիկովան: Այս մասին ասված է ռուսական «Նովայա գազետա»-ի լրագրողների անցկացրած հետաքննությունում: 

Ռուսաստանի նախագահը միայն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հասցրել է աշխարհին սպառնալ միջուկային պատերազմով ու Ռուսաստանի ռազմական հզորություններով:

Ամիսներ առաջ՝ գարնանը, Դաշնային ժողովին հասցեագրված ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչն անգամ պարծեցավ, թե Ռուսաստանում նոր, ռազմավարական նշանակության գերձայնային բլոկով համալրված հրթիռային համալիր է ստեղծվել, որը համարժեքը չունի ողջ աշխարհում:

Ռուսական «Նովայա գազետա»-ի լրագրողները հետաքննություն են անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են ծախսվում և ում են բաժին հասնում այդ հրթիռների համար նախատեսված միլիարդները:

Նշվում է, որ ՌԴ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ ոլորտում գնումներն ու մատակարարումներն իրականացնում է մի ընկերություն, որի 20 տոկոսի սեփականատերը 2014-ին դարձել է ընդամենը 23 տարեկան մի աղջիկ՝ Օլգա Զորիկովան:

Վերջինիս շուրջ հետաքրքրությունն է՛լ ավելի է մեծանում, երբ պարզվում է, որ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությանը պահեստամասեր մատակարարելուց բացի երիտասարդ աղջիկը զբաղվում է նաև հարսանեկան դիմահարդարմամբ և վարսահարդարմամբ, գրում է Ազատությունը:

Հարկ է, սակայն, փաստել, որ առեղծվածային այդ անձնավորության կենսագրականում հիշարժան մի շարք այլ մանրամասներ էլ կան. նրա հայրը՝ Բորիս Օբնոսովը, արդեն տասնհինգ տարի է ղեկավարում է Ռուսաստանի “Тактическое ракетное вооружение” կորպորացիան, որն արտադրում է նույն այդ՝ գերհզոր համարվող հրթիռներն ու, փաստորեն, պատվերներ իջեցնում սեփական դստեր ընկերության համար:

Բառի բուն իմաստով խիստ մերձավոր այս համագործակցության արդյունքում, ըստ հետաքննող լրագրողների, անցած հինգ տարում Զորիկովայի ընկերությունը 12 միլիարդ ռուբլու՝ ավելի քան 180 միլիոն դոլարի շահույթ է ստացել:

Կրեմլի ընդդիմախոս, կոռուպցիայի դեմ պայքարով հայտնի Ալեքսեյ Նավալնին էլ իր հերթին է պարզել, որ հրթիռների բազմամիլիարդ արտադրությունից ճոխ-ճոխ օգտվել է նաև պուտինյան վարչակազմի մեկ այլ պաշտոնյա՝ փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոյի ընտանիքը, ով տասը տարի ղեկավարում է հրթիռների արտադրությամբ զբաղվող կորպորացիայի տնօրենների խորհուրդը:

Նավալնիի հետաքննությունը պնդում է՝ կորպորացիայի դուստր ձեռնարկությունները տարիներ առաջ Տագանռոգում ցորենի հսկայական մի շտեմարան են կառուցել, որը շահագործումից ամիսներ առաջ, մեղմ ասած, «ջրի գնով» վաճառվել է Պրիխոդկոյի ու Օբնոսովի փեսաներին:

«Կառավարությունում, Պաշտպանության նախարարությունում կամ Անվտանգության դաշնային ծառայությունում որևէ մեկի մոտ հարց չի ծագել՝ կներեք, իսկ ինչո՞ւ պետք է հրթիռներ արտադրող կորպորացիան միլիոններ ծախսի ցորենի շտեմարան կառուցելու համար, հետո էլ այն շուկայականից 7 անգամ էժան վաճառի Պրիխոդկոյի ու Օբնոսովի փեսաներին: Փաստորեն, Պուտինի երկու չինովնիկներ ղեկավարում են ռազմական նշանակության գաղտնի կորպորացիա, իսկ նրանց դուստրերն ու փեսաները փող են դիզում՝ յուրացնելով այդ ընկերության միջոցները, իսկ ավելի հստակ՝ ձեր միջոցները, քանի որ ձեր վճարած հարկերով է ձևավորվում Ռուսաստանի ահռելի ռազմական բյուջեն», - ասել է Նավալնին։

Ի դեպ, հետաքննական այս նյութերում շրջանառվող բոլոր անձինք, այդ թվում՝ պաշտոնյաները, հրաժարվել են մեկնաբանություններից և այդպես էլ չեն պատասխանել «Նովայա Գազետա»-ի հարցերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2036 դիտում

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել