Երևան
12 °C
ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը գտնվում է Հայաստանում:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվեց օրեր առաջ՝ նոյեմբերի 2-ին. նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից: Խաչատուրովը դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատման եւ քրեական գործի ընթացքի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:
- Պարոն Պողոսյան, ե՞րբ է Խաչատուրովը վերադարձել Հայաստան:
- Երբ աշխատանքից ազատման որոշումը հրապարակվել է, Խաչատուրովը միանգամից ձեռնամուխ է եղել քարտուղարության հանձմանը, հանձնել է իր տեղակալին, այցելել է ծնողների շիրմաքարին Վրաստանի հանրապետությունում եւ նոյեմբերի 4-ին արդեն գտնվել է Հայաստանում:
- Ձեր պաշտպանյալը ի՞նչ դիրքորոշում է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչի վերաբերյալ, ի վերջո նրան մեղադրանք առաջադրելուց հետո էր Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվել էր ՀՀ-ի կողմից, եւ 6 սուվերեն պետության ղեկավարներ ընդունել էին նրա թեկնածությունը եւ վերջինիս հետ աշխատանք էին իրականացնում: Այն պարագայում, երբ որ այդ երկրի ղեկավարները որոշում են կայացրել, որ այլեւս չեն ցանկանում տարբեր պատճառներից ելնելով աշխատել, ապա սովորական տրամաբանությունը հուշում է, որ երբ այն մարմինները, ում հետ դու համագործակցելու ես, չեն ցանկանում, որպեսզի այլեւս քո հետ համագործակցեն, աշխատանքն էլ արդեն բնականոն տեղի չի ունենա եւ նա նորմալ է ընդունում այդ հանգամանքը: Ամեն դեպքում նույնիսկ քրեական գործի հարուցումից, մեղադրանք առաջադրելուց հետո էլ վերջինս իր պաշտոնական պարտականությունները իրականացրել է ի շահ Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության եւ որեւէ խոչընդոտ չի եղել իր գործունեությունն իրականացնելու համար:
- Պարոն Պողոսյան, երբ Խաչատուրովին մեղադրանք առաջադրեցին, դուք մեր զրույցում նշեցիք, որ ձեր պաշտպանյալը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել: Այնուհետեւ նաեւ այս որոշումը բողոքարկել էիք: Ի վերջո դա ի՞նչ զարգացում ունեցավ:
- Մենք դա բողոքարկել էինք Վերաքննիչ քրեական դատարան, վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի որոշումը թողել էր նույնը: Ինչից հետո մենք ներկայացրել ենք վճռաբեկ բողոք նաեւ այդ հիմքով եւ վճռաբեկից մինչ այժմ պատասխան չունենք, չգիտենք՝ վարույթ ընդունել է, թե՝ ոչ:
- Մեղադրանք առաջադրելուց հետո Խաչատուրովի մասնկացությամբ ի՞նչ քննչական դատավարական գործողություններ են կատարվել:
- Որեւէ քննչական գործողություն իր հետ չի իրականացվել:
- Այսինքն՝ մեղադրանք առաջարելուց հետո ինքը որեւէ անգամ չի կանչվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:
- Ոչ, որեւէ անգամ չի կանչվել:
- Դուք նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, գոհացնո՞ւմ է ձեզ այն ընթացքը, որ ձեր պաշտպանյալի մասով իրականացվում է:
- Ոչ, չի գոհացնում, որովհետեւ ես տեսնում եմ թույլ տված սխալները նախաքննական մարմնի կողմից՝ իմ պաշտպանյալի հանդեպ: Առաջին օրվանից դա արձանագրել էինք, սկսած պաշտպանության իրավունքի, անմեղության կանխավարկածի խախտումներից: Այս ամեն ինչը տեղի է ունեցել կոնկրետ ժամանակահատվածում, միգուցե այլ անձանց մեղադրանքը հիմնավորելու համար, միգուցե վարույթն իրականացնող մարմնի կողմից գործի քննության ցանկալի ընթացքը ապահովելու համար: Ամեն դեպքում Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելը եղել է անհիմն, նաեւ քաղաքական ենթատեքստ է այս ամենի մեջ առկա, ինչը նաեւ ակնհայտ է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնազերծված զրույցից:... Կարծում ենք, որ վերջի վերջո ճիշտ եզրահանգման կհանգի Հատուկ քննչական ծառայությունը եւ կհաստատի, որ Յուրի Խաչատուրովը առաջադրված մեղադանքին առնչություն չունի, ինչը նաեւ արձանագրել է առաջին ատյանի դատարանը՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս:
- Այսինքն՝ դատարանը գտել էր, որ Խաչատուրովը առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունի՞, թե՞ որ հիմքեր չկան նրան կալանավորելու:
- Գտել էր, որ առաջադրված մեղադրանքին առնչություն չունի:
- Եթե դատարանը գտել է, որ ձեր պաշտպանյալի մեղադրանքը նրա հետ որեւէ առնչություն չունի, այդ դեպքում ինչո՞ւ է որպես այլընտանքային խափանման միջոց գրավ կիրառել:
- Հենց այդ պատճառով ենք նաեւ բողոքարկել դատարանի որոշումը:
- Խաչատուրովը նույնպե՞ս այն կարծիքին է, որ իր մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի:
- Ինքը, հանդիսանալով զինվորական փորձ ունեցող անձնավորություն, այս ամեն ինչին չէի ասի, որ նորմալ է վերաբերվում, սակայն այդքան մեծ կարեւորություն չի տալիս, քանի որ վստահ է, որ իր ցանկացած գործողություն, ցանկացած պաշտոնում պաշտոնավարելիս եղել է օրինական եւ օրենքի հիման վրա: Այս ամեն ինչը նաեւ քրեական գործի քննությունը կապացուցի, որ վերջինս որեւէ անօրինականություն, քրեական օրենսգրքով նախատեսված որեւէ արարք չի իրականացրել եւ գործել է զինվորական կանոնադրության հիման վրա:
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Ռոբերտ Քոչարյանին, իսկ որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը եւ սույն գործով փորձագետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT