Երևան
12 °C
ՀՀ կառավարությանն ուղղված երկու ուղերձն էլ հեղինակել է Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը: Մեկը կապված է մանկապարտեզներն անվճար դարձնելու հնարավորության հետ, երկրորդը վերաբերում է Գյումրին տնակներից ազատելուն եւ անօթեւանության խնդիրը կարգավորելուն:
Ըստ խմբակցության անդամների, ՀՀ-ում մանկապարտեզների մատչելիությունը տարբեր է: Մայրաքաղաքում, մեկ շնչին ընկնող համայնքային բյուջեի մեծության շնորհիվ, մանկապարտեզներն անվճար են, իսկ Գյումրիում, որտեղ կան համայնքապատկան մանկապարտեզներ՝ վճարովի: Ներկայում Գյումրիում մանկապարտեզ է հաճախում 2459 երեխա: Մեկ երեխայի համար ծնողը վճարում է միջինը 8000 դրամ: Տարեկան կտրվածքով այդ գումարը կազմում է 259 մլն դրամ: Այս պահին մանկապարտեզին ծնողը վճարում է ամսական միջին հաշվով 7-ից 8 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ ՀՀ ԱՎԾ վիճակագրության համաձայն՝ ՀՀ Շիրակի մարզում առկա է հանրապետության կտրվածքով ամենաբարձր աղքատության մակարդակը՝ աղքատության գծից ցածր է բնակչության 45%-ը:
Ավագանին կառավարությանը խնդրեց ՀՀ պետական բյուջեից կամ այլ հնարավոր միջոցներից տարեկան 259 մլն ՀՀ դրամ սուբվենցիա հատկացնել, որով հնարավոր կլինի մեկ տարի ապահովել Գյումրու բոլոր մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը: Գյումրու բյուջեն այս պահին նման հնարավորություն չունի: «Այս ուղերձը, ինչքան էլ կարեւոր է, բայց ես մտածում եմ, որ հնարավոր չէ, հարցին կառավարությունը լուծում տա: Եթե լուծում տա, դա կլինի հրաշք: Ինձ թվում է՝ ընտրություններից հետո մի հատ նորից խոսենք, քննարկենք, նոր ուղերձը հղենք, որ չասեն, էս ավագանին կարող է վաղն էլ ասի, մենք չենք աշխատի, եկեք մեզի պահեք: Ողջունում եմ նախաձեռնությունը, բայց կառավարությունն էդ գումարը չի կարող տալ, հավատացեք: Եթե հիմա մեզ տան, Վանաձորը կասի՝ էդ ընդեղի ավագանիները սիրուն են, տվեցի՞ն: Ես ձեռնպահ կմնամ, հարգելի ավագանիներ, ձեր խնդիրն է»,-ասաց Սամվել Բալասանյանը:
«Մեր իրավունքն է՝ դիմել կառավարությանն ու օգնություն խնդրել, որ խտրականություն չլինի: Մի համայնքում մանկապարտեզներն անվճար են, մյուսներում՝ վճարովի: Հիմա կառավարությունը ժամանակավոր է, բայց կա, ու նրանց անընդհատ պիտի հիշեցնել, որ պետք է հավասարեցվի երեխաների կարգավիճակը: Հիմա ճիշտ էն պահն է, որ խորհրդարանում հավակնություն ունեցողներն իրենց ծրագրերում խնդիրն ընդգրկեն, նստեն ու մտածեն, թե ոնց են էս խնդիրը լուծելու»,-ասաց Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լեւոն Բարսեղյանը:
Երկրորդ ուղերձում կառավարությանը մեկ անգամ եւս տեղյակ է պահվում, որ 88-ի աղետից 30 տարի անց Գյումրիում մոտավորապես 3000 ընտանիք, այսինքն քաղաքի բնակչության 10 տոկոսը դեռ անօթեւան է: Նրանց մեծ մասն ապրում է ժամանակավոր կացարաններում, որոնք տեղադրված են 90 տնակային ավաններում: Կառավարությանն ուղղված ուղերձում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում 1988 թվականի երկրաշարժից 30 տարի անց շուրջ 3000 ընտանիք ապրում է ժամանակավոր կացարաններում: ՀՀ պետական կարճաժամկետ ծրագրերում այս ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցը արտացոլված չէ:
Այս ընտանիքների անօթևան դառնալու պատճառները տարբեր են, երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածներ, երկրաշարժից ի վեր բնական աճ ունեցած ընտանիքներ, որոնց բնակարանային փոխհատուցումը ՀՀ կառավարության 1999 թվականի թիվ 432 որոշման պատճառով անբավարար է եղել ընտանիքի բոլոր անդամներին բնակարանով ապահովելու համար, բնակարաններ ստացած և տարբեր սոցիալական պատճառներով բնակարանը օտարած և տնակներում ապաստանած ընտանիքներ, զանազան պատճառներով հաշվառումից դուրս մնացած ընտանիքներ: 
Գյումրեցի անօթևան ընտանիքների հարցը լրջորեն սերտաճած է եղել քաղաքական և համապետական մի շարք խնդիրների հետ, այդ թվում՝ պետական կոռուպցիայի, պետական իշխանության վարած տարածքային խտրական քաղաքականության, անարդյունավետ ծախսումների, աղքատության և այլ խնդիրների հետ:
Ապրիլյան հեղափոխությունից հետո երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը թույլ է տալիս ենթադրել, որ հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում է իրականացվելու, ավելի մեծ ուշադրություն է դարձվելու կարիքավոր, անապահով և չքավոր խավերի խնդիրների լուծմանը, հնարավորություն է ստեղծվելու պետական հատկացումների շնորհիվ արժանապատիվ կերպով լուծել ժամանակավոր կացարաններից Գյումրին ազատելու խնդիրը»:
Նախ պետք է վստահելի հանձնաժողով ձևավորել և գույքագրել Գյումրու տնակային տնտեսությունը՝ պարզելով ժամանակավոր կացարաններում ապրող ընտանիքների անօթևան դառնալու հանգամանքները: Ըստ Սամվել Բալասանյանի, սա շատ լուրջ խնդիր է: «Էսօր մարդը մնում է տնակի մեջ միայն այն բանի համար, որ նպաստ ստանա, մարդուն բնակարան ես տալիս, չի դուրս գալիս տնակից, որ շարունակի նպաստառու մնալ: Բայց սա անթույլատրելի է: Եկեք ուղերձը հղենք, բայց հստակ տնակների թիվը չնշենք, որովհետեւ մեզ մոտ կա մի ցուցակ 1014 հոգանոց, որոնք անօթեւան են համարվում, բայց պետությունն ասում է՝ անօթեւան չեն: Բացի դրանից, եղել են բազմանդամ ընտանքիներ, որոնց կառավարությունը թույլ է տվել, որ ընտանիքի մի մասը տեղափոխվի քարաշեն բնակարան, մյուսները մնան տնակի մեջ: Ուղերձը ճիշտ ձեւակերպենք, որ հստակ հասկանանք, թե ինչպիսի տնակներ կան, որոնք ընդհանրապես անօթեւանության խնդրի հետ կապ չունեն: Գյումրիում այսօր 450 տնակ կա, որոնք բնակիչներ չունեն ընդհանրապես: 30 տարի է՝ դրած են, ոչ լույսի վարձ են մուծել, ոչ գազի, ապրող չկա, դրանց հանենք ցուցակից, կամ տնակներ կան 2 հարկանի, քարաշեն են, դրանց հանենք, մենք արդեն նմանատիպ 100 տնակ սեփականաշնորհելու թույլտվություն ենք տվել: Այսինքն, ուղերձը հղենք, բայց քննարկման տեղ թողնենք: Իմպերատիվ թվեր չգրենք»,-ասաց քաղաքապետը:
Այս խնդրի կարգավորումը, տարբեր մասնագետների գնահատմամբ, կարող է արժենալ 14-ից 18 մլրդ դրամ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքն ինքնուրույն խնդիրը կարգավորելու հնարավորություն չունի, Գյումրու ավագանին ՀՀ կառավարությանն է առաջարկում ձեռնարկել և իրականացնել ծրագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT