Ավարտին է մոտենում Ազգերի լիգայի անդրանիկ մրցաշարի խմբային փուլը: Ու խմբային փուլով ավարտվում են նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթները այդ մրցաշարում: Թիմը պատրաստվում է վերջին 2 խաղերին:

Այս մրցաշարի ձեւավորման փուլում ոչ բոլորին էր հաճելի այն ճանապարհը, որով ՀՀ-ն փորձելու էր պայքարել խոշոր մրցաշարի՝ Եվրո 2020-ի ուղեգրի համար: Դա չէր լինելու հայտնի ընտրական փուլով, որտեղ մրցակիցների թվում են լինում ինչպես թույլ ու միջակ ընտրանիներ, այնպես էլ հզորներ: Հայաստանը պետք է պայքարեր մի ձեւաչափում, որի նպատակներից մեկը թույլերին հնարավորություն տալն է, թույլերին, որոնք սովորական ընթացակարգով գուցե երբեք նման շանս չեն ստանա:

Մրցաշարի մեկնարկից անմիջապես առաջ, սակայն տրամադրությունները փոխվեցին: Հայ ֆուտբոլասերներն ընդունեցին ու համակերպվեցին այն մտքի հետ, որ սա միակ հնարավորությունն է: Հաշվարկներ էին անում ու վստահ էին, որ միակ լուրջ խոչընդոտը Մակեդոնիայի ընտրանին է: Բայց առաջին 3 խաղերն արդեն ուրիշ բան ցույց տվեցին:  

Երեւանում Լիխտենշտեյնի դեմ դժգույն հաղթանակը (2:1) նախ զգոնացրեց բոլորին: Ապա Մակեդոնիայից կրած արտագնա պարտությունը (0:2) զայրացրեց: Հետո էլ Ջիբրալթարի դեմ տնային պարտությունը (0:1) հիասթափեցրեց: Այդ պարտությունով Հայաստանը գործնականում կորցրեց խմբում առաջին տեղը զբաղեցնելու ու ուղեգրի համար պայքարը շարունակելու հնարավորությունը: Թեեւ վերջին խաղում «Հանրապետական» մարզադաշտում Մակեդոնիային գերազանց ելույթով ջախջախեց 4:0 հաշվով, բայց սա ընդամենը սփոփանք դարձավ:

Հիմա միայն մնում է հաղթել Ջիբրալթարին ու Լիխտենշտեյնին ու սպասել ինչ-որ հրաշքի: D դիվիզիոնի 4-րդ խումբը գլխավորող Մակեդոնիայի մրցակիցները մնացած խաղերում նույնպես Ջիբրալթարն ու Մակեդոնիան են, ու եթե մենք նրանց հեշտ մրցակից ենք համարում, մակեդոնացիներն առավել եւս այլ կերպ մտածելու պատճառ չունեն: Նրանք պարզապես պետք է մրցաշարը հանգիստ հասցնեն ավարտին:

Հայաստանի հավաքականն արդեն 2 օր է՝ Ջիբրալթարում է: Հանդիպումը կայանալու է վաղը՝ նոյեմբերի 16-ին: Մեկնարկելու է Երեւանի ժամանակով 23:45-ին: Նոյեմբերի 19-ին հյուրընկալվելու է Լիխտեշտեյնին:

Խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ D դիվիզիոնի 4-րդ խումբն ունի հետեւյալ տեքսը.

1.Մակեդոնիա 9 միավոր

2.Ջիբրալթար 6 միավոր

3.Հայաստան 6 միավոր

4.Լիխտենշտեյն 3 միավոր

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3369 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս