Երևան
12 °C
Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղում բռնկված հրդեհի պատճառով այրված տների բնակիչները մինչ օրս անօթեւան են: Խնածախի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանը ՀԺ-ին հայտնեց, որ գյուղում հրդեհը բռնկվել էր հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Սեդա անունով մի աղջկա պատճառով. մի քանի ժամում մոխրակույտի էր վերածվել չորս տուն:
«Հիվանդ աղջիկ է, իրենց տունն այրել էր, կրակը տարածվելով՝ կպել էր հարեւան տներին: Չորս տներն էլ հիմնովին այրվել են: Ամբողջ գյուղը թափվեց, որ կրակը մարի, բայց չկարողացանք, այստեղ տները փայտից են, մինչեւ հրշեջ ջոկատը եկավ, արդեն ուշ էր»,-պատմեց Անուշավան Հովակիմյանը: Նշեց, որ բոլոր համապատասխան փաստաթղթերը ձեւակերպել ուղարկել են թե՛ մարզպետարան, թե՛ կառավարություն, սակայն ոչ մի պատասխան դեռ չեն ստացել:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ չորս այրված տների բնակիչներից առաջնակարգ օգնության կարիք ունեն հատկապես երկու ընտանիքները, քանի որ մյուս երկուսին այս պահին գյուղում կացարան առանձնապես հարկավոր չէ. «Նրանցից մեկը Գերմանիայում է ապրում, հրդեհի ժամանակ տունը դատարկ է եղել, մյուսն էլ հրդեհի պատճառ դարձած հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Սեդայի տունն է, նրան տեղափոխել են հիվանդանոց»:
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ աղջիկը վաղուց հիվանդ է եղել, իսկ տանը միայնակ է ապրել, տունը՝ գիշերվա ժամը 2:00-ի մոտակայքում հրդեհել էր: «Բարեբախտաբար հրդեհի հետեւանքով չէր տուժել: Երկու տուժածների ՝ Բաղդասարյան Ռադիկի ու Ալինա Առաքելյանի ընտանիքները ժամանակավոր տեղավորվել են՝ մեկը հարեւանի տանը, մյուսն էլ աներոջ: Սպասում են՝ պետությունը ինչ-որ ձեւով աջակցի»,- ասաց Անուշավան Հովակիմյանը:
Խնածախի բնակչուհի, հրդեհի հետեւանքով բնակարանը կորցրած Ալինա Առաքելյանի խնդրին ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր: Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը՝ առողջական խնդիրներ ունեցող 83-ամյա պապիկը, ընտանիքի հայրը, մայրը եւ նրանց երկու երեխաներն այսօր անօթեւան են: Առաքելյանների դուստրը Երեւանում ուսանողուհի է, իսկ որդին վերջերս էր զորացրվել բանակից, տունը վերանորոգել էր եւ պատրաստվում էր ամուսնանալ:
Սյունիքի մարզպետարանից ՀԺ-ին հայտնեցին, որ Խնածախի բնակիչների այդ խնդիրը բազմիցս քննարկվել է մարզպետարանում: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն է եղել գյուղում, խոսել բնակիչների հետ եւ խոստացել, որ հնարավոր ամեն ինչ կարվի: Սակայն փոխհատուցման համար մոտ 190 միլիոն դրամ է հարկավոր, ինչն էլ Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանի փոխանցմամբ՝ մարզպետարանը չունի:
Վերջինիս խոսքով՝ ներկա պահին ամենաիրատեսական լուծումը, որն առաջարկվել է Խնածախի բնակիչներին, գյուղում եղած դատարկ տներ տեղափոխվելն է:
«Մարզպետարանը նման ֆինանսներ չունի, բյուջե չունի, որպեսզի կարողանա փոխհատուցել կամ աջակցություն ցուցաբերել ընտանիքներին: Հարցը բազմիցս քննարկվել է, գրությունների տեսքով ուղարկվել կառավարություն, սպասում ենք համապատասխան միջոցների: Այրված չորս տներից մարզպետարանն առաջնային է համարում երկու ընտանիքների հարցի լուծումը: Այն մյուս երկու տները, որոնք այրվել են՝ փաստացի մեկում մարդ չէր ապրում, մյուսի բնակչուհուն էլ տեղափոխել են հոգեբուժարան»,-ասաց նա:
Արմինե Ավագյանի փոխանցմամբ՝ եթե վերը նշված երկու ընտանիքները համաձայնվեն մարզպետարանի առաջարկած պայմանին, ապա վերջինս կփորձի գումար ճարել եւ նախնական այդ երկու ընտանիքների համար գյուղի դատարկ տներից երկուսը կգնի նրանց համար: «Բայց որքան հասկացանք՝ իրենք հակված են գումար ստանալուն, որը մարզպետարանն այս պահին չունի, իսկ մեր առաջարկած տարբերակով իրենց անօթեւան չմնալու հարցը գոնե կլուծվի»,- ասաց Արմինե Ավագյանը:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության լրատվության բաժնից էլ հայտնեցին, որ խնդիրն ուսումնասիրվում է, ԱԻՆ-ը եւս մեկ անգամ պետք է հաշվարկի վնասի չափը, ըստ այդմ՝ կորոշեն փոխհատուցման տարբերակներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT