Երևան
12 °C
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը գոհ է ՀՀ 2018 թ. առաջնությունից: Նոյեմբերի 12-ին տղամարդկանց պայքարին մասնակցած 80 մարզիկների թվում եղել են գոհացուցիչ քանակով երիտասարդներ: Բացի այդ՝ բավարարել են նրանց որակական հատկանիշները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիչն ամփոփեց մրցաշարը:
«Ընդհանուր առմամբ, անցած տարվա համեմատ, որակական առումով ավելի լավ էր: Բավականին թվով երիտասարդների էին մասնակցում: 60, 66, 73 կգ քաշային կարգերում հաղթողները 20-21 տարեկան տղաներ էին: 81 կգ քաշային կարգի մեր մարզիկը վնասվածքներ ուներ, 2 տարի է դադար էր տվել: Վնասվածքները բուժելուց հետո մասնակցեց եւ հաղթեց: 90 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանն էր մասնակցում: Ռուսաստանից է: 1 տարվա ընթացքում անձանգրի խնդիրները լուծել ենք, հաղթեց ՀՀ առաջնությունում եւ հունվարից կմասնակցի միջազգային մրցաշարերի»,- ասաց նա:
60 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել 17-ամյա Յուրի Իսրայելյանը: Հոկտեմբերին նա Հայաստանը ներկայացրեց Բուենոս Այրեսում կայացած պատանեկան օլիմպիական խաղերին եւ չպայքարեց մեդալների համար: Անկախ դրանից՝ Նազարյանը կարծում է, որ նա լավ ապագա ունի:
«Յուրին շատ խոստումնալից մարզիկ է: ՀՀ առաջնությունում մեծահասակների մեջ եզրափակիչ մտնելը բավականին լավ հաջողություն է: Նա շատ երիտասրդ է, մեր ապագա մարզիկներից է»,- ասաց նա:
Որպես Եվրոպայի 2018 թ. չեմպիոնի ՀՀ առաջնությունը բաց թողնելու հնարավորություն է տրվել Ֆերդինանդ Կարապետյանին (73): Նա պատրաստվում է դեկտեմբերի 15-ին Չինաստանում կայանալիք «Մաստերս» ամփոփիչ մցրաշարին, որը նույնքան օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու շանս է տալիս, որքան սեպտեմբերին Բաքվում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունը, որը նա ստիպված էր բաց թողնել, քանի որ հարեւան երկիրն անվտագություն ապահովելու երաշխիքներ չտտվեց: Չինաստանի ստուգատեսին նրա քաշային կարգի 70 մազրիկներից մասնակցելու հրավեր են ստացել աշխարհում ամենաբարձր վարկանիշն ունեցող 16 ձյուդոիստները: Կարապետյանը 14-րդն է: Այժմ մարզվում է ու զբաղվում անձնագրի խնդիրներով, որի վավերականության ժամկետը լրացել է:
Կարապետյանին ՀՀ առաջնությունից ազատել են նաեւ այն նպատակով, որպեսզի պայքարելու եւ իրենց դրսեւորելու հնարավորություն ստանան երիտասարդները: Նազարյանը նշում է, որ իրենց նպատակին հասել են: 73 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Սամվել Խաչատրյանը, որը Կարապետյանի մասնակցության դեպքում քիչ շանսեր էր ունենում:
«Ամեն տարի Ֆերդինանդը մասնակցում էր, եւ երիտասարդներից Սամվելը 3-րդ տեղն էր գրավում: Այս տարի չմասնակցեց, ու նա հաղթող դարձավ»,- ասաց մարզիչը:
Ի տարբերություն Կարապետյանի՝ նույն քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանն առաջնությանը չմասնակցելու թույլտվություն չի ունեցել: Սակայն որոշել է դրա փոխարեն հանդես գալ նոյեմբերի 9-11-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ բրոնզե մեդալակիր է դարձել:
«Բոլորի հանդեպ էլ լինում է (խմբ. պատիժ), ովքեր չեն մասնակցում ՀՀ առաջնությանը, գնում այլ մարզաձեւերի են մասնակցում: Այդ հարցը ֆեդերացիայով պետք է քննարկենք, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆեդերացիան գումարներ է ծախսում մարզիկների վրա, եւ ճիշտ չէ, որ այլ մարզաձեւի են նախապատվություն տալիս:
Նազարյանը նշեց, որ ՀՀ 2018 թ. առաջնությունով ձեւավորվել է հավաքական կազմը, որում 6-7 երիտասարդ նորեկ կա: Հաջորդ տարին ձյուդոիստների համար հագեցած է լինելու: 2019-ի սկզբից սկսվում են ուսումնամարզական հավաքները: Հունվարի 6-ից հավաք են անցկացնելու Ավստրիայում, ապա մարզվելու են Երեւանում՝ «Օլիմպավանում»: Հետո մարզիկների մի մասը Գրան Պրի մրցաշարի է մասնակցելու Իսրայելում, մյուս մասը՝ Եվրոպայի գավաթի խաղարկության Պորտուգալիայում:
ՀՀ 2018 թ. առաջնության արդյունքները հետեւյալն են.
60 կգ
1.Աբաղյան Շահեն
2.Իսրայելյան Յուրի
3.Հարությունյան Էրիկ
3.Ներսիսյան Երվանդ
66 կգ
1.Գրիգորյան Վարդան
2.Հովսեփյան Գոռ
3.Ավեդիսյան Արսեն
3.Յաղուբյան Տիգրան
73 կգ
1.Խաչատրյան Սամվել
2.Սարգսյան Մերուժան
3.Թորոսյան Ռոբերտ
3.Պետրոսյան Ալեքսան
81 կգ
1.Սարգսյան Դավիթ
2.Գեւորգյան Սամվել
3.Չալյան Վահագն
3.Խաչատրյան Վարդան
90 կգ
1.Խանջյան Արսեն
2.Աբելյան Գուրգեն
3.Ավանեսյան Արման
3.Գրիգորյան Ավետիք
+90 կգ
1.Գյունաշյան Գոռ
2.Իսոյան Կարապետ
3.Սարգսյան Արտյոմ
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT