Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

15/11/2018 schedule20:45

ՀՀԿ խմբակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանը ուղերձով դիմել է լոռեցիներին:Ուղերձում ասվում է.

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ լոռեցիներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու եմ առաջադրվել Լոռու մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությունից:

Գաղտնիք չէ, որ Լոռին հանդիսանում է իմ ծննդավայրը, այդ է պատճառը, որ ողջ գործունեությանս ընթացքում հոգով և սրտով մշտապես կապված եմ եղել մարզիս հետ:

Այս տարիների ընթացքում միասին երկար ճանապարհ ենք անցել՝ ունենալով բնականաբար և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մասնագիտական և աշխատանքային գործունեությունս տնտեսական և քաղաքական ոլորտներում հագեցած է եղել բազում ձեռքբերումներով, կուտակածս գիտելիքներն ու փորձը մշտապես ներդրել եմ մարզի և առհասարակ Հայաստանի կայացման, զարգացման և առաջընթացի գործում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում, առավելագույն լրջությամբ և ուշադրությամբ մոտենալ կայանալիք ընտրություններին, խուսափել ներկայում տիրող իրավիճակի հետևանքով ձևավորված էմոցիոնալ դաշտի ներքո որոշումների ընդունումից, հանգամանորեն ծանոթանալ և վերլուծել յուրաքանչյուր գործչի, թիմի և թեկնածուի գործունեությունը, ծրագրերն ու խոստումները, հնարավորինս խուսափել ձեր դիրքորոշումների վրա անհատների կամ խմբերի ազդեցությունից, մտածել ձեր անձի, ընտանիքի, քաղաքի, մարզի, երկրի և ազգի ներկայի ու ապագայի մասին և կայացնել լավագույն որոշումը:

Ի վերջո պետք է գիտակցենք, որ մեր որոշումներով ու գործողություններով ենք կերտում մեր և մեր երկրի ապագան ու պետք է պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար՝ փոփոխություններն ու բարելավումները սկսելով մեր իսկ անձից:

Հավատալով և վստահելով յուրաքանչյուրիդ ողջամտությանը և ազատ կամքին՝ առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը:

Եկե՛ք միասին կերտենք պայծառ ապագայով առողջ Հայաստան:

Թո՛ղ հաջողությունն ուղեկից լինի ամենքիս: Բարին ընդ մեզ:

Վահրամ Բաղդասարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2693 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել