Երևան
12 °C
Արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի նիստը մեկնարկեց 30 րոպե ուշացմամբ: Կես ժամ շարունակ հնարավոր չէր լինում ապահովել 53 պատգամավորի ներկայություն, որպեսզի քվեարկության դրվեին նախորդ օրը քննարկված նախագծերը: Քվորում ապահովվեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի գրանցումից հետո:
Երբ Սահակյանը ներս մտավ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արձագանքեց. «Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն»:Գալուստ Սահակյանը եկավ ու ոչ մի նախագծի քվեարկության չմասնակցեց: «Գալուստ Գրիգորիչ, չե՞ք քվեարկում»,- հարցրեց ԱԺ փոխնախագահ Շարմազանովը: Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ «ոչ»:
Իրավիճակն անկառավարելի դարձավ, երբ քվեարկության դրվեց ՀՀԿ-ական պատգամավորների «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը:
ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ, եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար, ուստի դա օրենքով ամրագրելու կարիք չկա: Այս ելույթից հետո Շարմազանովը հայտարարեց. «Կաթողիկոսի անվտանգության մասին եթե-ներով խոսելու հարկ չկա եւ օրինագծի ընդունումը կարեւոր է»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նկատեց, որ ճիշտ չէ Վեհափառին դնել մի իրավիճակի մեջ, երբ ինքը կխնդրի իրեն պաշտպանել: «Լավ կյանքից չի, որ այս նախագծի անհրաժեշտությունը առաջացել է: Փաստերը խոսում են այն մասին, որ ոչ միայն Առաքելական եկեղեցու հովվապետը, այլ եկեղեցին կարիք ունի պաշտպանության»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւս համաձայնեց, որ եկեղեցին պաշտպանության կարիք ունի, մինչդեռ իրենք ձեռնպահ են քվեարկելու: Ելքից Ալեն Սիմոնյանն էլ պնդեց, որ Վեհափառին պետք չէ պաշտպանել ժողովրդից, եւ եթե նա չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, ապա դա արդեն իր խնդիրն է:
«Ամենայն հայոց կաթողիկոսին պետք է պաշտպանենք ամենայն հայոց ժողովրդի՞ց: Եթե կան տասնյակ մարդիկ, որ պետքա ոտնձգություն անեն, կառավարությունը դրա պատասխանը տվել է: Միանշանակ է, որ նման պարագայում որեւէ բան չի կարող սպառնալ: Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»,- արձագանքեց Սիմոնյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ արձագանքեց, որ այս օրենքը ուղղված չէ հայ ժողովրդից եկեղեցին պաշտպանելուն: «Սեռական եւ կրոնական փոքրամասնություններից պետք է պաշտպանենք, որոնք դրսից ֆինանսավորվում են եւ պայքարում են հայ պետականության եւ հայ համայնքի դեմ»,- ասաց նա:
Երկար բանավեճերից հետո նախագիծը դրվեց քվեարկության եւ, ստանալով 28 կողմ, 10 ձեռնպահ ձայն, չընդունվեց: Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց.
«Սա Անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր: Հայ ժողովրդին պետք է հստակ պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորությունն ու սեռական փոքրամասնությունների՝ «գոմիկների» քարոզը՝ երկրորդական դարձնելով եկեղեցու պատասխանատվությունը»:
Հայտարարությունից հետո Շարմազանովը լքեց դահլիճը: Նիստը բոյկոտեցին նաեւ մյուս ՀՀԿ-ականները եւ չմասնակցեցին մյուս նախագծերի քվեարկությանը, թեեւ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ դրանք անհրաժեշտ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT