Երևան
12 °C
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, որ բոլորովին վերջերս է գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, այսօր երկրորդ անգամ ուղիղ եթեր է մտել:
Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե ինչու է որոշել մասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Շարմազանովի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․
«Բարի լույս, ժողովո՛ւրդ ջան, ողջունում եմ բոլորիդ ՀՀ հյուսիսային դարպաս հանդիսացող Լոռու մարզից։ Ինչպես շատերդ տեղյակ եք՝ որոշում եմ կայացրել մասնակցել մեր իշխանությունների՝ ափալ-թափալ կազմակերպած հապճեպ ընտրություններին։ Այս որոշումս ինքնանպատակ չէ։ Նպատակը մեկն է՝ ծառայել հայրենիքին, գաղափարին եւ յուրաքանչյուրիդ։ 11 տարի շարունակ եղել եմ ԱԺ պատգամավոր, վերջին յոթ տարիներին՝ ԱԺ փոխնախագահ։ Այս տարիների ընթացքում եղել են ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ անշուշտ սխալներ ու բացթողումներ, բայց եղել է ազնիվ միտում՝ ծառայելու մեր Հայաստանին ու Արցախին, եւ ամենակարեւորը՝ եղել է արդյունք։ Այս տարիների ընթացքում երբեք չեմ առաջնորդվել «մանդատը կամ պաշտոնը ինքնանպատակ է կամ պրստիժ է» գաղափարով։ Ինձ համար դա եղել է առաքելություն, եւ այսօր էլ որոշումս պայմանավորված է մի շարք հանգամանքներով։
Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ։ Միշտ հավատացել եմ իմ գաղափարներին, Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ եւ այսօր էլ անուղղելի լավատես եմ։ Պայքարել ու պայքարելու եմ հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության, հանուն ազգային ավանդական արժեքների, հանուն հայ առաքելական սուրբ եկեղեցու, հանուն ավանդական հայ ընտանիքի, հանուն նրա, որ պղծության քարոզողները Հայաստանում չընդլայնվեն եւ որեւէ վտանգ չսպառնա ազգային անվտանգությանը։
Այս օրերին ես միշտ խոսել եմ, եւ շատերն են ինձ ասել՝ ինչիդ ա պետք, որ խոսում ես։ Բայց ես չեմ կարող լռել, որովհետեւ սա իմ տեսակն է։ Որովհետեւ եթե տանը կա խնդիր, պետք է մաքրել տունը, լուծել խնդիրները։ Իսկ էսօր կան լուրջ մարտահրավերներ, եւ դրանք լուծելու միտումով ես առաջադրվում եմ, առաջադրվում եմ իմ հայրենի Լոռու մարզում եւ ողջ Հանրապետությունում՝ որպես իմ սիրելի եւ հպարտություն ներշնչող Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի ու Վազգեն Սարգսյանի Հանրապետական կուսակցության անդամ, ես եղել ու կամ Անդրանիկի, Նժդեհի, Նիկոլ Դումանի, Վազգեն սպարապետի մեծ գործի համեստ շարունակողը։
Ես հուսով եմ, որ մենք կգնանք ճիշտ ընտրության, ազգային արժեքների հետեւից, եւ այս քաղաքական պայքարում չենք գնա մահի ու կյանքի կռվի։ Մենք կգնանք հանուն կռվի։ Իմ պայքարն ընդդեմ չէ, հանուն է, հանուն յուրաքանչյուրիդ, հանուն իրական սիրո ու իրական համերաշխության։
Բայց որպեսզի մեր երկիրն ավելի ուժեղ լինի, պիտի ճիշտն ասենք, չվախենանք մեր սկզբունքները պաշտպանել։ Մեր ազգին ու ժողովրդին պետք են սկզբունքային գործիչներ, իսկ էսօր թիմին դավաճանողը վաղը հայրենիքն էլ ա դավաճանելու։ Ես ուզում եմ, որ մենք մաքրենք քաղաքական դաշտը ոչ տարատեսակ կայուն տարրերից եւ գնանք առաջ՝ միասնական, անկախ մեր կուսակցական պատկանելությունից։ Եւ ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին մաղթել կոռեկտ, քաղաքական, քաղաքակիրթ ընտրապայքար։ Կյանքը դեկտեմբների 9-ից հետո չի ավարտվելու։
Ես ու իմ ընտանիքը ապրել ու ապրելու ենք Հայաստան աշխարհում։ Իմ պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի, հանուն նրա, որ 1988-ի իմ ավագ եղբայրների շարժումը պսակվի հաջողությամբ։ Աստված բոլորիդ պահապան»,- եզրափակեց Շարմազանովը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT