Երևան
12 °C
Աղ ու հաց, փողային նվագախումբ, փուչիկներ, կարմիր ժապավեն ու բաժակաճառեր: Այսպես Գյումրիում շահագործման հանձնվեց ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով կառուցվող առաջին փողոցը՝ Կոմիտասը: Փողոցի վերանորոգված հատվածն 900 մետր երկարություն ունի, 10 մ լայնություն, երթեւեկելի մասի մակերեսը 11250 քմ է, 6240 քմ էլ հիմնանորոգված մայթերն են:



Շինարարն այստեղ աշխատանքները սկսել էր ապրիլի 25-ից եւ դրանք ավարտելու համար ունեցել է 180 օր ժամանակ: Չնայած շինարարության ընթացքում ծագած խնդիրներին, աշխատանքներն 2 օր էլ շուտ են ավարտել: Հոկտեմբերի 23-ին Կոմիտաս փողոցն արդեն պատրաստ է եղել: Բայց այսօր այն շահագործվեց առանց լուսավորության, եւ առանց կահավորման: «Բարով վայելեք»,-ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու խոստացավ ե՛ւ նստարանները տեղադրել ե՛ւ լուսավորությունն անցկացնել:

Կոմիտաս փողոցում շինարարությունը հարթ ընթացք չի ունեցել: Աշխատանքների միջնամասում քանդման աշխատանքների ժամանակ Գյումրի գետակի վրա կառուցված նախկին կամուրջն էր բացվել, որն ի սկզբանե տեսանելի չի եղել: Անակնկալի եկած շինարարն ու նախագծողը որոշ փոփոխությունների արդյունքում կարողացել են խնդիրը հարթել եւ փողոցաշինության համար նախատեսված 250 մլն դրամն աճել, հասել է 325 մլն-ի:
«Մեզ նաեւ խանգարեցին ջրահեռացման եւ կապի օպերատորները, բայց ի՞նչ անեինք, թույլ չտայի՞նք, որ կապի 5 օպերատոր Գյումրիում աշխատեր: Հետո մեր աշխատանքը ձգձգեցին նախագծային փոփոխությունները, որովհետեւ չէինք մտածում, որ երբ ջրահեռացման համակարգը դնելու էինք, նաեւ էնտեղ դուրս են գալու ՀԷՑ-ի կողմից չքարտեզագրված մալուխներ, ջրահեռացման, ջրամատակարարաման հետ կապված եղան խնդիրներ: Էդ նախագծային թերությունների պատճառը երկրաշարժի հետեւանքով առաջացած մալուխների խառը վիճակն էր»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Փողոցի բացման ժամանակ հատուկ ընդգծվեց, որ Կոմիտաս փողոցը կարեւոր ստրատեգիական նշանակություն ունեցող ճանապարհ է, այն «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի մի հատվածն է, նաեւ որոշ զորամասեր է կապում քաղաքին:
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT