Երևան
12 °C
Միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դեռեւս փորձում է հասկանալ՝ ինչու է դուրս մնացել Հայաստանի հավաքականից: 2018 թ. մայիսին ընտրանու կազմը որոշվել է նոր կանոններով, սակայն, ըստ Գալոյանի, նրանք, ովքեր նոր ձեւաչափ են սահմանել, թիմերի կազմավորման կարգը փոփոխելու՝ նոր կարգ ներդնելու իրավունք չեն ունեցել:
«Ֆեդերացիան 2017 թ. դեկտեմբերին փոխել էր թիմերի կազմավորման կարգը, սակայն այդ մասին ասել է բավական ուշ: Ամեն դեպքում դա կապ էլ չունի, քանի որ խնդիրն այն է, որ ֆեդերացիայի կաոնադրության մեջ չկա նման բան, դա օրենսդրական խախտում է, ըստ կանոնադրության՝ այդ խումբը, որը հավաքվել է, իրավունք չունի, չկա հանձնաժողով, որը կարող է փոխել թիմերի կազմավորման կարգը»,- ասաց նա
Շախմատիստը նշեց, որ տեւական ժամանակ փորձել է ֆեդերացիայից փաստաթղթեր ստանալ կայացրած որոշումների մասին, բայց նրան չեն տրամդրել: Նա նաեւ վերապահումներ ունի այն փաստաթղթի հետ կապված, որով ֆեդերացիայի կանոնադրություն է փոխվել ու իրավունք տրվել թիմերը կազմելու չափանիշների վերաբերյալ որոշումներ կայացնել: Ըստ ֆեդերացիայի՝ կոնֆերանս է եղել 2017 թ. հուլիսին: Գալոյանը նշում է, որ ֆեդերացիայի կայքում փաստաթուղը դրված է առանց ամսաթվի, իսկ պետռեգիստրում ամսաթիվը 2018-ի հուլիսն է. այսինքն՝ նոր կարգով նրանք կանանց հավաքական կազմը կարող էին որոշել ոչ թե 2017-ի դեկտմեբերին, այլ 2018-ի հուլիսից:
«Ըստ այդ փաստաթղթի՝ իրենք կարող էին կայացնել որոշում, բայց, երբ պետռեգիստրից ստացա փստաթուղթը, հասկացա, որ ուժի մեջ է մտել 2018-ի հուլիսին, այսինքն նրանք 2017-ի դեկտեմբերին իրավունք չունեին կայացնելու մի որոշում, որը ուժի մեջ էր մտնելու ամիսներ անց: Փասթաթուղը հետին թվով կայքում տեղադրել են 2018-ի հուլիսի վերջերին, ես էլ տեսել եմ օգոստոսին ու այն փոփոխված ձեւով, որ, ըստ նոր կանոնադրության, ես կարող էի չլինել հավաքականում, բայց իրականում իրենք չէին կարող չէ՞ 2017-ի դեկտեմբերին որոշում կայացնել, փոխել թիմերի կազմավորման կարգը, երբ 2018-ին նոր իրենց գրած փաստաթուղը ուժի մեջ էր մտնելու»,- ասաց նա:

Պետռեգիստրից ստացված փաստաթուղթը
Լիլիթ Գալոյանը հավաքականի կամզում հանդես է եկել 2002, 2005, 2008-2017 թթ.: 2017-ի դեկտեմբերին նրան հավաքականից հանելու նախնական, 2018-ի մայիսին վերջնական որոշում են կայացրել: 2017-ի վերաբերյալ նշել են, որ արդյունքներն անբավարար են եղել, 2018-ի հետ կապված էլ, որ հղիության պատճառով հրաժարվել է մրցումի մասնակցել եւ այդ կարգավիճակում հնարավոր չէ ապահովել ամբողջական մարզական պատրաստվածությունը: Դուրս մնալով Գալոյանը զրկվել է ինչպես աշխատավարձից, այնպես էլ հավաքականի մարզիչների մոտ մարզվելու հնարավորությունից:
Շախմատիստը չգիտի՝ որոնք են իր նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները: Ամուսինն ընդդիմադիր լրագրող է: Ինքն էլ համակրանք ունի ընդդիմադիր ուժերի նկատմամբ, սակայն չի շտապում եզրակացնել, որ պատճառները քաղաքական են: Նախկինում եւս նման խնդրի բախվել է, սակայն ընթացք չի տվել: Հիմա դատի է տվել:
«Իմ հանդեպ էլի են եղել նման բաներ ու այլ բարձրակարգ շախմատիստների հանդեպ էլ: Միգուցե ոչ շատ տարածված, բայց հանդիպող երեւույթ է: Եթե առաջին անգամ տարիքով ավելի փոքր եմ եղել, հիմա նոխորդ փորձն էլ հետը վերցված ու նաեւ այն, որ մոտեցումն էլ ճիշտ չէր իմ հանդեպ, որոշել եմ իմ իրավունքները պաշտպանել դատարանում ու հասականալ՝ ինչ որոշումներ են եղել, որ դուրս եմ մնացել հավաքականից»,- ասաց նա:
Լիլիթ Գալոյանը դեռ չգիտի՝ երբ է լինելու դատական նիստը: Նա չի պատրաստվում թողնել շախմատը, փորձելու է մարզավիճակ պահպանել: Առաջիկայում մրցումներ չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT