Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բաց թողեց խոշոր մրցաշարի մասնակցելու պատմության իր ամենաիրական հնարավորություններից մեկը: Երեկ՝ նոյեմբերի 19-ին, Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի խմբային փուլի հետ մեկտեղ ավարտվեցին նաեւ ՀՀ ընտրանու ելույթներն այդ մրցաշարում. թիմը դուրս մնաց Եվրո 2020-ի ուղեգրի համար պայքարից: ՈՒԵՖԱ-ի այս նոր ձեւաչափը ՀՀ-ին հնարավորություն էր տվել իրեն հավասարազոր, նույնիսկ ավելի թույլ մրցակիցների դեմ պայքարել, բայց չօգտվեց առիթից:

Վիճակահանությունը բավական բարենպաստ էր՝ Մակեդոնիա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար: Սպասվում էր, որ ամենաբարդ մրցակիցը Մակեդոնիան է լինելու՝ 3-ից ամենաբարդը, բայց ոչ անհաղթահարելի: D դիվիզիոնի 4-րդ խմբի հենց առաջին՝ Լիխտենշտեյնի դեմ տնային հանդիպումը, սակայն, անկախ հաղթանակից (2:1), մտավախությունների տեղիք տվեց մանեդոնացիների դեմ խաղից առաջ: Եվ դրանք ամբողջովին արդարացան հանդիպման ընթացքում. անատամ խաղ, առանց աչքերում կրակի, որի մասին այդքան խոսում էր այդ ժամանակ դեռ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ու 2:0 հաշվով պարտություն այն դեպքում, որ այդպես խաղացող մրցակցին կարելի էր եւ հաղթել:

Իսկական ֆիասկոն սպասվում էր Ջիբրալթարի դեմ 3-րդ տուրում: Այդ խաղը լավ հնարավորություն էր ինքնավստահությունը վերականգնելու համար, սակայն հայերը ոչ թե վերականգնեցին իրենց ինքնավստահությունը, այլ տանը՝ «Հանրապետականում», որտեղ ազատ տեղերը քիչ էին՝ սեփական երկրպագուների աչքի առաջ «դուխ տվեցին» մրցակցին: Թույլ տվեցին պատմություն կերտել՝ տանելով իրենց առաջին հաղթանակը (1:0) պաշտոնական խաղերում:

Այդ ցավալի պարտությունից հետո խմբում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունները կտրուկ նվազեցին: Ու թեեւ հաջորդ խաղում տանը գերազանց ու ոգեւորիչ խաղով ջախջախեցին Մակեդոնիային (4:0), այդ շանսերը մնացին միայն տեսական: Հաղթանակն էլ ընդամենը մեղմ սփոփանք էր:  

Վերջին 2 խաղերում մնում էր միայն հաղթել ու սպասել հրաշքի, որ խմբի մյուս հանդիպումներն այնպես կդասավորվեն, որ Մակեդոնիան կկորցնի առաջին հորիզոնականը: Սակայն այս առաջադրանքն էլ 100 տոկոսով կատարել չստացվեց: Ճիշտ է՝ հայերը 6:2 հաշվով վրեժ լուծեցին Ջիբրալթարից, բայց քիչ էր մնում երեկ պարտվեին Լիխտենշտեյնին: Միայն հանդիպման վերջում փրկվեցին (2:2):

Խմբային փուլի ավարտից հետո D լիգայի 4-րդ խումբն այսպիսին է.

1.Մակեդոնիա 15 միավոր

2.Հայաստան 10 միավոր

3.Ջիբրալթար 6 միավոր

4.Լիխտենշտեյն 4 միավոր

Խմբում առաջին տեղը զբաղեցրած Մակեդոնիան ոչ միայն D դիվիզիոնի մյուս խմբերի հաղթողների հետ կվիճարկի ուղեգիրը, այլեւ Ազգերի լիգայի այս խաղարկությունից հետո կբարձրանա C դիվիզիոն: Հայաստանը, զբաղեցնելով 2-րդ տեղը, կմնա ամենաթույլերի՝ D դիվիզիոնում, Եվրոյում հայտնվելու համար էլ արդեն պետք է փորձի հաղթահարել որակավորման փուլը, որի վիճակահանությունը կկայանա առաջիկա դեկտեմբերի 2-ին::

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2930 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս