Երևան
12 °C
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ:
ՀՀ ԱԺ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, խորհրդարանի ղեկավարը եւ քաղաքապետը շրջայց են կատարել մանկապարտեզում, ծանոթացել զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ:
Մանկապարտեզն ընդունել է 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով:Օրենսդիր մարմնի ղեկավարը շրջայցի ընթացքում քաղաքապետին ծանոթացրել է բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելին: Ըստ Արա Բաբլոյանի` հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորագույն բաղադրիչներից է առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչն ապահովում է լավագույն արդյունք: Նա ընդգծել է, որ երեխաները նման մանկապարտեզներում ստանում են եւ՛ կրթություն, եւ՛ խնամք, եւ՛ համապատասխան բուժաջակցություն, ինչը դյուրացնում է կրթության հետագա կազմակերպումը ներառական դպրոցներում եւ մասնագիտական հմտությունների ձեռքբերումը` ապահովելով գործընթացի շարունակականությունը:
Լինելով Հայաստանում բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելի նախաձեռնողներից եւ ջատագովներից մեկը` Արա Բաբլոյանն այս գործընթացում կարեւորել է միջգերատեսչական համագործակցությունը` համատեղելով առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաեւ համայնքային կառույցների ջանքերը:
Բազմամասնագիտական թիմի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը՝ նշելով, որ մոդելի կիրառման փորձով հետաքրքրված են նաեւ այլ երկրներ:Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել համանման մանկապարտեզների անհրաժեշտությունը երեխաների կարողությունների զարգացման հարցում: Ըստ նրա՝ դա հնարավորություն է տալիս երեխաներին ինտեգրվել հասարակությանը: Քաղաքապետը կարեւորել է այդպիսի հաստատությունների ստեղծումը մայրաքաղաքում` նշելով, որ առաջին փուլում դրանք կարելի է հիմնել Երեւանի 4 շրջաններում` հետագայում ընդլայնելով ցանցը:
Գաղափարի իրագործմանն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:
Շրջայցին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, Երեւանի ավագանու անդամներ Պավել Մազմանյանը եւ Սերգեյ Սարգսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Շուշան Դավթյանը:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT