Սահմանապահները չեն թողնում՝ քաղաքացու բեռնատարը մտնի Հայաստան․ այն 2 շաբաթ է՝ չեզոք գոտում է

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն այցելած քաղաքացի Հրայր Անտոնյանն ահազանգում է Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնող իր բեռնատարի՝ Հայաստան մուտքն անհասկանալի պատճառով արգելելու եւ սահմանապահ զորքերի ղեկավարության ու ԱԱԾ աշխատակիցների անհարգալից վերաբերմունքի մասին։

Հրայր Անտոնյանը «Հայկական ժամանակ»-ին պատմեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ներդրումներ անելու, գործունեություն ծավալելու վերաբերյալ կոչից հետո որոշել է հիմնել «Թիվ 1 տրանսպորտ» ՍՊԸ-ն, որի նպատակով Գերմանիայի Դաշնությունից ձեռքբերման փաստաթղթով Հայաստան է ներկրել բեռնատար մեքենա։ Այն առանց արգելքների ու խնդիրների տեղափոխվել է Վրաստան, որտեղ իր փաստաթղթերով հանձնվել է ՍՊԸ-ի կողմից լիազորված վարորդին։ Հետո բեռնատարը փոխադրվել է հայ-վրացական սահման, սակայն սահմանային անցակետի աշխատակցի կողմից արձակվել է բանավոր կարգադրություն՝ մեքենայի մուտքը ՀՀ սահման արգելելու վերաբերյալ։ 

Բեռնատարի վարորդն Անտոնյանին հայտնել է, որ սահմանապահների պնդմամբ՝ պակաս փաստաթուղթ կա, Անտոնյանը բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները ներկայացրել է սահմանապահներին, սակայն նրանք հրաժարվել են դրանք հիմք ընդունել։ Աշխատակիցը պնդել է, որ պարտադիր պահանջ է նաեւ ներկայացնել մեքենայի տեխանձնագիրը։ Հրայր Անտոնյանը տվյալ փաստաթղթի օրիգինալ տարբերակը ներկայացնել չէր կարող, քանի որ այն ունենալու համար մեքենան պետք է անցնի մաքսազերծում, հաշվառվի, իսկ դրա համար պետք է մտնի Հայաստան։

Այս հարցով Անտոնյանը սահմանապահ զորքերի աշխատակիցներին խնդրել է իր գրավոր դիմումը՝ ուղղված սահմանապահ զորքերի ղեկավարին՝ Վաղինակ Սարգսյանին, որում պահանջում է փաստացի արձանագրել խնդիրը, փոխանցել վերջինիս։ Դիմումը, սակայն, աշխատակիցները չեն փոխանցել առանց պատճառաբանության, ասել են՝ պետերին դիմիր, իսկ թե ինչ պետերի մասին է խոսքը՝ Հրայր Անտոնյանը չգիտի, հարցրել է՝ չեն ասել։ Վերջինս գնացել է Բագրատաշենի մաքսակետ, այնտեղ էլի են ասել՝ պետք է դիմել պետերին։

Ոստիկանության ու մաքսակետի աշխատակիցները Անտոնյանին ասել են, որ եթե բեռնատարը փաստացի հասել է ՀՀ, պիտի մտնի երկիր, որպեսզի մաքսազերծումից հետո որեւէ խախտման դեպքում կարողանան արձանագրել։

Անտոնյանը դիմել է Գերմանիայի Դաշնություն եւ Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն, որպեսզի իրեն ուղարկեն կորած եւ մյուս փաստաթղթերի օրիգինալ տարբերակները։ Գերմանիայից պատասխանել են՝ խնդիր չկա, որ կորել է, բայց պետք է թույլ տան՝ մեքենան մտնի Հայաստան, եւ այստեղից Գերմանիա օրինական հարցում ուղարկվի, իրենք էլ պաշտոնապես պատասխանեն։ Բայց քանի դեռ մեքենան չեզոք գոտում է, իրենք չեն կարող ուղարկել այդ փաստաթղթերը։

Անտոնյանը դիմել է ՀՀ կառավարություն, այդ դիմումի հիման վրա, ըստ Անտոնյանի, իրեն կանչել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Հրայր Անտոնյանն ասաց, որ ԱԱԾ աշխատակիցները, որոնցից մեկը Առաքելյան է ներկայացել, անհարգալից վերաբերմունք են ցույց տվել իր ու իր ընտանիքի անդամների հանդեպ, անհասկանալի սպառնալիքներ հնչեցրել, թե՝ ի՞նչ ես ուզում մեզնից, ինչո՞ւ ես մեզ դիմել, քեզ պատասխանատվության կենթարկենք եւ այլն։ Անտոնյանը պնդում է՝ չգիտի՝ ինչի համար են պատասխանատվության ենթարկելու, եթե ինքը հանցանք չի գործել, մեքենայի օրինականության բոլոր փաստաթղթերն ունի եւ ընդամենն ուզում է, որ այդ բեռնատարը գա Հայաստան, մնացյալը իրավապահները պարզեն։ Վերջինս ասաց, որ օրեր շարունակ իրեն որեւէ փաստաթուղթ չեն տվել, թե ինչն է սխալ, ինչն է անօրինական, միայն բանավոր մեկնաբանություններ են տվել, եւ չեն օգնել հասկանալ՝ ում պետք է դիմել։

«Եթե ես որեւէ անօրինական բան արած լինեի, էդ բոլոր փաստաթղթերը ցույց չէի տա, փաստացի կան բոլոր ապացույցները, որ մեքենան ոչ գողացված է, ոչ այլ ինչ։ Կան վաճառքի փաստաթղթերը, բեռնատարը մի քանի պետությունով անցել է, հիմա միայն Հայաստանում է էդ խնդիրը։ Երկու շաբաթ է՝ ինձ տանում բերում են, չեն ասում՝ ինչ անեմ»,-մեր զրույցում ասաց Հրայր Անտոնյանը։

Բացի այս, Անտոնյանը պատմեց, որ իր կնոջը եւ դստերը եւս հրավիրել են ԱԱԾ, եւ ասել՝ Հրայր Անտոնյանին պատասխանատվության կենթարկենք եւ այլն․

«Եթե իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկին մի բան պատահի, ապա, անպայման նշեք, որ իրենք են պատասխանատու։ Ես չեմ հասկանում՝ ինչն է խնդիրը, ես իմ ամբողջ կյանքում քաղաքականությունից հեռու ապրել եմ, չեմ էլ կարող ասել՝ քաղաքական պահեր կան, ինչ-որ բան են ուզում հասկացնել։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում, ոչ էլ մարդավարի բացատրում են՝ հասկանամ։ Ասում են՝ ում ուզում ես դիմիր, գնացել մեքենա ես բերել, մե՞նք պիտի լուծենք հարցերը»,-ասաց Անտոնյանը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից մեզ պատասխանեցին, որ սույն թվականի նոյեմբերի 4-ին, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» հսկիչ անցագրային կետի զինծառայողները Հրայր Անտոնյանին չեն թույլատրել «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան ներմուծել Հայաստանի տարածք, քանի որ անցակետում ներկայացվել են մեքենայի տեխնիկական անձնագրի և ձեռք բերման փաստաթղթերի ֆոտոպատճեները։

ԱԱԾ-ից հավելեցին, որ ՀՀ կառավարության 2011թ. որոշման համաձայն՝ ՀՀ պետական սահմանի անցման կետ տրանսպորտային միջոցների մուտքը թույլատրվում է «Գրանցման վկայագրի կամ ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթերի հիման վրա», ինչը Անտոնյանը չի ներկայացրել՝ փաստաթղթերի բնօրինակները չունենալու պատճառով:

Այսպիսով, ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պատասխանի համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները ղեկավարվել են ՀՀ իրավական ակտերի պահանջներով և նրանց գործողությունները եղել են իրավաչափ, իսկ ԱԱԾ-ում Անտոնյանը պատշաճ բացատրություն է ստացել իր գործողությունների անօրինականության մասին, նաև համապատասխան պարզաբանում է ստացել, թե ինչ օրինական միջոցներ կան՝ ստեղծված իրավիճակը լուծելու համար։ ԱԱԾ-ի պատասխանում նշված է, որ Հրայր Անտոնյանը համառորեն չի ուզում օգտվել այդ միջոցներից:

ԱԱԾ-ից մեզ փոխանցեցին նաեւ, որ Անտոնյանը, առանց անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, նոյեմբերի 15-ին փորձել է նշված ավտոմեքենայով հատել ՀՀ պետական սահմանը, ինչը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների կողմից կրկին արգելվել է: Նա ավտոմեքենան կայանել է սահմանային անցակետի տրանսպորտային միջոցների հոսքագծում՝ խոչընդոտելով անցակետի բնականոն աշխատանքը՝ խախտելով նաև ՀՀ պետական սահմանի անցման կետի ռեժիմը։

Ստացվում է՝ Անտոնյանն ունի անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, իսկ ՀՀ սահմանապահները եւ անցակետի աշխատակիցները պահանջում են դրանց օրիգինալ տարբերակները։ Գերմանիայի Դաշնությունից այդ փաստաթղթերը կարող են ուղարկել միայն պետական պաշտոնական հարցման դեպքում, սակայն դրա համար հարկավոր է, որ մեքենան մտնի Հայաստան, եւ իրավապահները անհրաժեշտ գործողություններ իրականացնեն։ Մինչ այս պահը բեռնատարը գտնվում է հայ-վրացական սահմանի չեզոք գոտում, իսկ Անտոնյանին, իր պնդմամբ, հստակ պատասխան չեն տվել՝ ինչ պետք է անել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4351 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ