ԲԴԽ-ն կողմնակալ է, փաստաբանական գործունեությունը դատարանում՝ վտանգված. Երվանդ Վարոսյան

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետեւանքով ձեւավորված, մեղմ ասած, բացասական կարծիքները պատճառ հանդիսացան, որ փորձ կատարեմ հասկանալ այդ գործունեության թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ հիմքերն ու պատճառները: Այս մասին  Facebook-յան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Մի քանի րոպե պահանջող առաջին փոքրիկ ուսումնասիրությունն իսկ բացահայտեց մի ապշեցուցիչ իրողություն, որը, սակայն զարմանալիորեն ոչ Բարձրագույն դատական խորհրդի, ոչ Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրությանը մինչ այժմ չի արժանացել: 

Նախապես նշեմ, որ ստորեւ ներկայացվող փաստերը ձեռք են բերվել բացառապես հանրային մատչելիություն ունեցող բաց ռեսուրսներից, դրանց ձեռք բերումը որեւէ էական ջանք չի պահանջել:

Որպես նախաբան ցանկանում եմ մեջբերումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքից, ինչպես նաեւ այդ օրենքի նախագծի վերաբերյալ «Վենետիկի հանձնաժողովի» կողմից ներկայացված առաջարկներից:

Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի համաձայն (Բարձրագույն դատական խորհրդի` Ազգային ժողովի կողմից ընտրված անդամին ներկայացվող անհամատեղելիության պահանջները եւ նրա գործունեության երաշխիքները). «Ազգային ժողովի կողմից ընտրված` Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»:

Վենետիկի հանձանժողովն իր հերթին (09.10.2017թ. առաջարկներ) հատկապես կարեւորել է ԲԴԽ դատավոր եւ իրավաբան/գիտնական անդամների կարգավիճակների հավասարեցումը, որն ուղղակի եւ անմիջական ազդեցություն ունի դատարանի անկախության ապահովման գործառույթն իրականացնելու վրա: Հանձնաժողովը նշել է, որ կարգավիճակների տարբերությունը կվտանգի ԲԴԽ դատավոր եւ իրավաբան/գիտնական անդամների Սահմանադրությամբ երաշխավորված հավասարակշռությունը, նունիսկ այն դեպքում, երբ նրանք ձեւականորեն պահպանեն իրենց քվեարկության իրավունքը: Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը թիվ 10 կարծիքով առաջարկել է, որ ԲԴԽ դատավոր անդամները պետք է կապը պահեն իրենց մասնագիտության հետ եւ նրանք իրենց ժամանակի ոչ պակաս, քան 25 տոկոսը պետք է նվիրեն ԲԴԽ աշխատանքին, նմանապես իրավաբան գիտնականները չպետք է իրականացնեն ակադեմիական աշխատանքը նույն ծավալով ինչ ծավալով, որ իրականացրել են մինչեւ ԲԴԽ անդամ դառնալը: Նշվել է, որ լիովին հստակ չէ արդյոք իրավաբան-գիտնական անդամների պաշտոնը լրիվ դրույքով աշխատանք է, թե ոչ: Այս հարցի սրությունը կայանում է նրանում, որ որոշ վարչական գործառույթներ, որոնք իրականացվում են դատական դեպարտամենտի կողմից, պետք է փոխանցվեն ԲԴԽ-ին եւ աշխատանքն ավելի ծանրաբեռնված է լինելու, Դատական օրենսգիրքը արգելում է ԲԴԽ ոչ դատավոր անդամին ներգրավվել որեւէ վճարովի աշխատանքում, որից կարելի է ենթադրել, որ ԲԴԽ-ում աշխատանքն ամբողջական դրույքով է: Բացառություն է կազմում գիտական, կրթական, ստեղծագործական գործունեությունը: Սա նշանակում է, որ դատավոր անդամները կարող են ԲԴԽ-ին նվիրել ավելի քիչ ժամանակ, մինչդեռ ոչ դատավոր անդամները պետք է ԲԴԽ աշխատանքներն իրականացնեն ամբողջական աշխատաժամանակով: 

Ակնհայտ է, որ օրենսդրական կարգավորման նպատակն է ապահովել ԲԴԽ անդամի կողմից իր պարտականությունների հավուր պատշաճի իրականացումը, ինչպես նաեւ նրա լիակատար օբյեկտիվությունն ու անկախությունը: Չի կարող միաժամանակ այլ պաշտոն զբաղեցնող կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամը լիարժեք կատարել իր պարտականությունները, ավելին՝ աշխատանքային կամ գործարար որեւէ շահ ունեցող անձը չի կարող համապատասխանել անաչառության այն չափանիշին, որն անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների ու դատավորների անկախության երաշխավոր մարմնի անդամին: Մասնավորապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ԲԴԽ անդամն արդյո՞ք կկարողանա ստորադասել իրեն պատկանող ընկերության տնտեսական շահը իր՝ որպես ԲԴԽ անդամի պարտականություններին, կամ արդյո՞ք այս կամ այն ընկերությանն առնչվող դատական վեճը լուժող դատավորը կկարողանա ցուցաբերել անհրաժեշտ անաչառություն, այն դեպքում, երբ այդ ընկերության սեփականատերը ԲԴԽ անդամն է, մի մարմնի անդամ, որը իրավասու է օրինակ Հանրապետության նախագահին առաջարկել նշանակման ենթակա դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին, լուծել դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, լուծել իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, լուծել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լուծել դատավորի լիազորությունների դադարեցման հարցը եւ այլն:

Սա է պատճառը, որ առկա է օրենսդրական արգելք առ այն, որ ԲԴԽ անդամն իրավունք չունի զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2018 թվականի փետրվարի 28-ին գործող Ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել նաեւ պարոն Հայկ Հովհաննիսյանը (86 կողմ ձայնով): Համաձայն հրապարակված կենսագրության Հայկ Հովհաննիսյանը «1999թ. արտոնագրվել է որպես փաստաբան եւ համալրել ՀՀ փաստաբանների պալատի շարքերը։ 2006թ. ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ: Այդ կարգավիճակում պրն. Հովհաննիսյանը Պալատի իր մյուս գործընկերների հետ միասին Հայաստանում փաստաբանական պրակտիկայի զարգացման եւ փաստաբանների դերի ամրապնդման լայնածավալ ծրագիր է սկսել: ... Իր երկարամյա պրակտիկայի ընթացքում Հայկ Հովհաննիսյանը հաջողությամբ ներկայացրել է հաճախորդներին ամենատարբեր եւ բարդ առեւտրային վեճերի լուծման գործընթացներում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի Դաշնության դատարաններում եւ միջազգային արբիտրաժում (ICC, LCIA, SCC, ICAC (Moscow): ... 2015թ.-ից Հայկ Հովհաննիսյանը հանդիսանում է նաեւ որակավորված հաշտարար եւ սնանկության գործերով կառավարիչ:2016թ.-ին նա ընտրվել է Հայաստանի Հաշտարարների Ինքնակարգավորվող Կազմակերպության նախագահ։2017թ.-ին Փարիզի Միջազգային Առեւտրի Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային Արբիտրաժային Դատարանի անդամ (ICC IAC):Նույն տարում հիմնել եւ գլխավորել է «Հայաստանի արբիտրաժային միություն» ՀԿ-ն» (աղբյուրը՝ http://iravaban.net/183363.html):

Ներկայացված կենսագրականից, սակայն, վրիպել է այն հանգամանքը, որ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականին հիմնադրել է «Հովհաննիսյան եւ գործընկերներ» ՍՊ ընկերությունը, որը 2018 թվականի ապրիլից վերանվանվել է «ՀԱՊ» ՍՊ ընկերություն: Մասնավորապես այդ ընկերության պաշտոնական կայքից (աղբյուրը՝ hap.am) տեղեկանում ենք, որ «Ընկերությունը հիմնադրվել եւ կառավարվել է 2013-ից՝ փորձառու փաստաբան Հայկ Հովհաննիսյանի կողմից»:

Թե ինչ գործունեություն է ծավալել պարոն Հայկ Հովհաննիսյանը մինչ Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը, բացառապես նրա գործն է, մենք միայն կարող ենք հպարտանալ մեր նախկին գործընկերոջ արձանագրած հաջողություններով ու մաղթել նրան բազմապատկել դրանք:

Սակայն ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո պարոն Հայկ Հովհաննիսյանը պետք է որ իր գործունեությունն իրականացներ բացառապես օրենքի տառին համապատասխան, բացառելով շահերի բախման ցանկացած վտանգ ու հնարավորություն, հատկապես հաշվի առնելով այն, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է հանդիսանա դատարանների ու դատավորների անկախության երաշխավորը:

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պատական ռեգիստրի տվյալներով, սակայն, 19.11.2018թ. դրությամբ պարոն Հայկ Հովհաննիսյանը 2013 թվականից հանդիսանում է «ՀԱՊ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը (տես մեկնաբանություն 1): Այսինքն՝ շարունակում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ գործունեությունից ստանալ եկամուտ։

Եթե պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը զբաղվեր օրինակ ձկնաբուծությամբ, ապա այս ամենը կարելի էր քողարկել Հայաստանում մոդայիկ դարձած բաժնեմասի հավատարմագրային կառավարում կոչվող երեւույթի տակ (Այս ոլորտը Հայաստանում այն աստիճան թերզարգացած է, որ ըստ էության իրենից ներկայացնում է ծածուկ ձեռնարկատիրական գործունեություն, երբ կառավարումը հանձնվում է մի ծանոթ-բարեկամի, բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է)։ Բայց, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, պարոն Հայկ Հովհաննիսյանին պատկանող ընկերությունը փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերություն է: Համաձայն ընկերության պաշտոնական կայքի տվյալների (hap.am) «ՀԱՊ» ՍՊ ընկերությունը առաջարկում է փաստաբանական ծառայությունների բավականին լայն սպեկտր, որը ներառում է նաեւ վստահորդներին բոլոր ատյանների դատարաններում՝ ներառյալ ՀՀ Վճռաբեկդատարանում ներկայացուցչության ապահովում:

Ստացվում է մի իրավիճակ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամին պատկանող, փաստաբանական գործունեությամբ զբաղվող, նրան եկամուտ ապահովող ընկերությունը Հայաստանի բոլոր դատական ատյաններում ներկայացուցչություն է իրականացնում: Այդ ընկերության մասնակցությամբ վեճեր են լուծում դատավորներ, ում նշանակման, առաջխաղացման, տեղափոխման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունների դադարեցման գործառույթ ունի այդ ընկերության սեփականատերը որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այս առումով խիստ հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ալեքսեյ Սուքոյանն ու Կարինե Պետրոսյանը, 08.11.2018թ. Armlur.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում (տես մեկնաբանություն 2) ուղիղ մատնանշեցին, որ իրենց՝ որպես Սնանկության գործերով դատարանի դատավորներ ընտրությանը խոչընդոտել է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը, ակնարկելով իր փաստաբան եղած ժամանակ այդ դատավորների կողմից իրեն ոչ հաճո վճիռների կայացումը: Այսինքն ԲԴԽ այս անդամն անգամ ձեւականորեն չի կարողանում քողարկել իր կողմնակալությունը։

Նման պայմաններում արդեն խիստ վտանգավոր է դառնում ինչպես փաստաբանական ընկերության սեփականատիրոջ ներկայությունը Բարձրագույն դատական խորհրդում, այնպես էլ այդ ընկերության կողմից Հայաստանի դատարաններում իրականացվող ներկայացուցչությունն ու դրա արդյունքում իրականացվող արդարադատությունը:

Այս ամենից հետո մնում է ոչ այնքան հռետորական հարց ուղղել Հայաստանի իրավապահ մարմիններին. արդյո՞ք նկարագրված իրավիճակը չի համապատասխանում կոռուպցիոն այն դրսեւորումներին, որոնց դեմ պայքարի մասին մշտապես ճառեր ենք ունկնդրում տարբեր բարձր ամբիոններից...»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2778 դիտում

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան