Երևան
12 °C
ՀՀԿ-ն սոցցանցերում ակտիվ քարոզարշավի մեկնարկը տվել է: Շարմազանովը, Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը պարբերաբար ուղիղ եթեր են մտնում ֆեյսբուքյան իրենց էջերով, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան գրառումներ է անում: Այնինչ, նախկինում Սարգսյանի էջը բացարձակ չէր թարմացվում եւ նա սույն տիրույթում նախկինում աչքի է ընկել միայն քաղաքացուն բոշա անվանելով:
Հիշեցնենք՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ չեն հանդիպելու, ավելի արդյունավետ են համարում մամուլն ու հեռուստատեսությունը: «Հակառակ դեպքում կարող է տարբեր․․․ ինչպես հիմա մոդա է՝ սևեր, սպիտակներ և այլն․․․»,- խորհրդարանական լրագրողներին ասել է Վահրամ Բաղդասարյանը:
Մի խոսքով, ՀՀԿ-ն, կարծես թե հստակ պատկերացնում է հասարակության շրջանում հայտնվելու ռեալ հետեւանքները, ուստի, պաշտոնապես, ինչպես նաեւ ֆեյքերի արդեն նոսրացած խմբերով ակտիվացել է ֆեյսբուքյան տիրույթում:
«Ես մտահոգ եմ». այսպիսի վերնագրով այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում շուրջ 15 րոպե ֆեյսբուքահայերի հետ զրույց է ունեցել Էդուարդ Շարմազանովը:
«Շուտով կմեկնարկեն ափալ-թափալ ընտրությունների քարոզարշավը: Այս ամիսներին մենք տեսանք, որ տեղի է ունենում հակաքարոզ, որը հարվածում է ավանդական արժեքներին: Եղավ թմրամիջոցների օգտագործման, համասեռամոլության, ազգային կրթության ու դաստիարակության, ավանդական հայկական ընտանիքի, ազգային բանակի, ազգային արժեքների հակաքարոզ:
Շարմազանովը նշել է նաեւ, որ ինքը հանդես է գալիս հասարակ հայ քաղաքացու դիրքերից, այլ ոչ դատավորի, ասում է, որ իրենք էլ մեղքեր իհարկե գործել են ու սուրբ չեն, բայց ինքն այժմ չափազանց մտահոգ է երկրի ապագայի համար:
Հակաեկեղեցական, հակաազգային ու հակավանդական քարոզ է տեղի ունենում այժմ, ասում է Շարմազանովն ու հավելում, որ այդ ամենը մտահոգիչ է ու պետք է օրենսդրորեն լուծել այդ խնդիրը:
«Հիմա կհարցնեք ձեր ժամանակ ինչու՞ նման օրենքներ չէիք նախատեսում, պատասխանեմ՝ մեր ժամանակ իշխանությունը մենք էինք ու նման բան թույլ չէինք տա, օրենքի կարիքը չկար: Մենք թույլ չէինք տա Շուռնուխ, վեհարանի գրոհում, կրթության նախարարն ասում է եկեղեցու պատմություն առարկայի մասին հլը կմտածենք ու գնում հանդիպում է Կարաբինաների հետ…»,-ասում է Շարմազանովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը կայացել է Արմավիրում, որին մասնակցել է նաև վարչապետը
Հասկըցանք՝ բումաժնիկից ընկավ, խոմ բուդկից էլ դուրս չընկա՞վ. վարպետ Բաբկենի կյանքի անիվը սլաքներն են պտտում
Պետք է կասեցնել ԵՄ Խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքը. Էստոնիայի ԱԳ նախարար
Ընթացքի մեջ են Աղավնատան մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները. տեսանյութ
Դեմքի շրջանի ջերմային այրվածքներով 2 տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտում են չինական մշակույթը
«Կրթվելը նորաձև է». վարչապետը տեսանյութ է հրապարակել Արմավիրից
Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Խնածախի ուղղությամբ կրակելու և բնակելի տան վնասման դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
«Ջիպ»-ով անցել է կանաչ գազոնի վրայով, փորձել է հանդիպակաց երթևեկել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել
Հայաստանն ընտրվել է UNDP, UNFPA, UNOPS գործադիր խորհրդի անդամ
Ապարանում ջուր չի լինի
Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավոր
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի կլինիկայի միջև
Ի՞նչ են ուզում ՀՀ-ից, եթե չեն ուզում քաղաքացի դառնալ, թող Զորի Բալայանի «արտաթորանքին» սևացնեն. տեսանյութ
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով
Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը և Բուլղարիան պատմական համաձայնագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետ կբարձրանա. անձրևներ կտեղան
ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ անհայտ ծագում ունեցող ալիքներին հղում կատարելուց․ ՊՆ
Թրամփի վարչակազմը սխալ նամակներ է ուղարկել՝ ուկրաինացիներին հրամայելով հեռանալ ԱՄՆ-ից
Վերջին տարիներին կառուցվել և շահագործման է հանձնվել 16 դպրոց. 19 հասցեում շինաշխատանքները շարունակվում են
Իրականացել է «Հաղորդակցության հմտություններ» խորագրով ևս մեկ վերապատրաստման դասընթաց. «Իմ Քայլը» հիմնադրամ
Վարորդական իրավունք չունեցող 37-ամյա վարորդը բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Մոտ 450 քուրդ զինյալ լքել է Հալեպը. Al Arabiya
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 5-ին
Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը. տեսանյութ
Կրասնոյարսկում ուժեղ փոթորիկներ են. տեսանյութ
Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարը միջոցառումների ծրագիր է հրապարակել
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամիի վտանգ կա
Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին. նախագիծ
Այս տարվա ամենալավ կողմը. Գագիկ Սուրենյանը գրառում է արել
Կանանց Մ-19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Հայաստանի Հանրապետությունը միացել է Ամման-Բեռլինի հռչակագրին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
«Նիսսան»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը. կա զոհ
Վալոդիա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը կշարունակի մնալ կալանավորված
Ձեր աջակցությունը անհրաժեշտ է քրոնիկ հիվանդությունները կառավարելու գործում. Անահիտ Ավանեսյանը՝ Ասսադ Հաֆֆարին
Իրանի և Հայաստանի ժողովուրդներն իրական ընկներներ են. դեսպանն այցելել է Կարբիի միջնակարգ դպրոց
Գյումրեցին ընտրեց «օդից փող» տարբերակով. ի՞նչ հետևություններ պետք է անել Գյումրու ընտրություններից. Ադամյան
Հոգևորականի սքեմով քաղաքական գործչի սիրտը Երևանում քաղաքական գործընթացներ է տենչում. Պալյան
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT