Երևան
12 °C
Նոր ինքնաթափ կամազի ղեկին երկրորդը Սամվել Բալասանյանը նստեց, առաջինն այն Գյումրի հասցրած վարորդն էր եղել: Մի քանի ձայնային ազդանշան եւ դրական գնահատական: «Շատ լավն են, հրաշալի է, պարոն Մանասյան, բարով վայելեք»,-ղեկից իջնելուց հետ քաղաքապետարանի Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետին ասաց Սամվել Բալասանյանը:
«Գյումրու քաղաքապետարանը ՀՀ կառավարության հետ համագործակցել եւ 2 ինքնաթափ, 3 հատ էլ աղբատար է գնել: Ավելի քան 120 մլն դրամ է ծախսվել 5 մեքենայի ձեռք բերման համար: Գումարի 57 տոկոսը քաղաքապետարանը, 47 տոկոսը կառավարությունն է հատկացրել: Այսօր 2 ինքնաթափ էր բերվել Գյումրի, եւս 3-ը քաղաք կհասնեն մինչեւ դեկտեմբերի առաջին տասնօրյակ: 2019 թվականին եւս ավտոպարկի թարմացում է նախատեսվում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Սրանք լրիվ նոր մեքենաներ են, եվրոդասի, 11 տոննա տարողությամբ, ինչն անչափ կարեւոր է քաղաքի համար, որովհետեւ մենք ունենք կամազներ, որոնք արդեն շարքից դուրս են եկել: Բայց դրանք էլ կնորոգենք, որ նորից օգտագործենք, մեր ունեցածն արդեն 7 տարվա հնություն ունի: 2019-ին բերելու ենք նաեւ բարձող մեքենաներ, փոշեկուլներ, փոքրիկ մեքենաներ, արդեն պլանավորել ենք, որ մի հատ էլ մեծ տրակտոր ձեռք բերենք»,-ասաց քաղաքապետը: Նշենք, որ փոշեկուլը Գյումրու համար նորություն չէ, դրանից քաղաքն ունի, բայց թե ե՞րբ է օգտագործվում կամ որտե՞ղ՝ հայտնի չէ: Մի քանի անգամ փոշեկուլը Վարդանանց հրապարակի քարե գորգի վրա է երեւացել ընդամենը: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ այդ տեխնիկան նախատեսված է հարթ տարածության համար, իսկ Գյումրիում, հատկապես այս տարի դա անհասանելի երազանք մնաց:
Եւս մեկ անհասանելիք էլ փակ աղբամաններն են: Գյումրին դա ոչ այս տարի ունեցավ, ոչ էլ կունենա առաջիկայում: Բնակկոմունալ բաժնի պետն ասաց՝ դա մեր բյուջեի բանը չէ, քանի որ եթե փակ բերաններով աղբամաններ բերվեն, պետք է բոլոր մեքենաները փոխվեն, իսկ դա իրատեսական չէ: Փոխարենն այս տարվա նման քաղաքում կավելանա բաց աղբամանների թիվը: Արդեն 70 հատ նոր աղբաման է տեղադրվել: Դրանց թիվը քաղաքում մոտենում է 900-ի: 





Պատասխանատուն աղբաման տեղադրելու հարցում լուրջ դժվարություններ ունի: «Գյումրեցիները շատ աղբամաններ են ուզում, բայց թույլ չեն տալիս, որ դրանք իրենց փողոցներում դրվեն: Բայց դրանք պետք է չէ մի տեղ դրվեն, որտեղ թույլ չեն տալիս, հանում ենք, դրա համար էլ աղբամաններն անհամաչափ են բաշխված քաղաքում»,-դժգոհեց Կնյազ Մանասյանը: Բայց անկախ այս հանգամանքից, գարնանը շատ փոքրիկ աղբամաններ էլ կտեղադրվեն Գյումրու փողոցներում:

Նաեւ հետաքրքիր նախաձեռնություն է իրականացվելու: Վերադառնալու ենք խորհրդային հուշերին եւ ամեն առավոտ աղբատար մեքենայի զանգ ենք լսելու: «Երբ բոլոր փողոցները ասֆալտապատվեն, կարգի բերվեն, մեքենան կգա աղբի հետեից, վարորդն ազդանշան կտա, կբերեն, կթափեն աղբը»,-ասաց քաղաքապետը: Հիմա Ռուսթավելիում է աղբահանությունն այսպես իրականացվում:
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT