Երևան
12 °C
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ մայիսի համեմատ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են մի քանի անգամ։ Ոչ միայն տնտեսագիտությունից, այլ նաեւ թվաբանությունից ենք անցել, որ մի քանի անգամ նշանակում է առնվազն 200%։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։
Նա կասկածի տակ է դնում Շարմազանովի հայտարարությունն ու առաջարկում վերջինիս ԱՎԾ հաշվետվությունից ցույց տալ ավելի քան 300 ապրանքներից կամ ծառայություններից մեկը, գոնե մեկ ապրանքի կամ ծառայության անունը, որը մայիսի համեմատ թանկացել է մի քանի անգամ։
Վարչապետի խորհրդականը խոստանում է առաջիկայում ներկայացնել, որ ապրանքն ինչքան է թանկացել կամ էժանացել։ «Մայիսի համեմատ հոկտեմբերին սննդամթերքը էժանացել է 4.5%-ով»,- նշում է նա ու հեգնական հարցադրում կատարում․ «Հիմա որ հարցնեմ՝ թանկացումը ՍԳԻ-ով ա հաշվել, թե ՀՆԱ-ի դեֆլյատորով, լայվը կանջատվի չէ՞»։
Թեմային անդրադարձել է նաեւ տնտեսագետ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Բաբկեն Թունյանը՝ որակելով «մի քանի» անգամ թանկացումների մասին հայտարարություններն «անհիմն» ու «գնաճ սադրող»։
«Ուրեմն, 2018 թվականի հոկտեմբերին 12-ամսյա գնաճը (այս տարվա հոկտեմբերը՝ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ) կազմել է 2.8%։ Դա ոչ միայն թույլատրելի միջակայքում է (2.5%-ից 5.5%), այլեւ դրա ստորին շեմին մոտ է։ Ոչ տնտեսագետներին ասեմ, որ չափավոր գնաճը տնտեսության համար անհրաժեշտ բան է. ոչ բարձր գնաճն է լավ բան, ոչ էլ չափից դուրս թույլ գնաճը կամ գնանկումը։
Օրինակ, այս տարվա մայիսին ու հունիսին 12-ամսյա գնաճը նվազեց ու հասավ 0.9%-ի, ՀՀԿ անդամ նախկին նախարարներից մեկը, ով փայլուն տնտեսագետ է, արդարացի մտահոգություն էր հայտնել էս առիթով։ Հիմա մտահոգվելու բան չկա, բայց եթե մտահոգ եք.... չասեմ․․․
Առանձին ապրանքախմբերով դիտարկելու դեպքում՝ սննդամթերքը 12 ամսվա կտրվածքով թանկացել է 3.5%-ով, ինչը կրկին նորմայի մեջ է։ Ամենաշատը թանկացել է տավարի միսը՝ 22.7%-ով։
Էնպես որ, ասում են՝ որոշ ապրանքների գները մի քանի անգամ աճել են, դա, մեղմ ասած, ապատեղեկատվություն է։
Ու ամենակարեւորը՝
Թե բա՝ մտահո՞գ եք նոր թանկացումներով, մտահո՞գ եք գների հետագա աճով....
Ուրեմն, եթե մարդը իրոք մտահոգ է լինում գների անթույլատրելի բարձր աճով, ինքը պետք է առավել քան զգույշ ու պատասխանատու լինի իր ձեւակերպումներով։ Որովհետեւ գների վրա մեծապես ազդում են սպասումները։ Ու եթե շատ է խոսվում այն մասին, որ որոշ ապրանքների գները շուտով «կթռնեն», էդպես էլ լինում է. մարդկանց մոտ գնաճային սպասումներ են ձեւավորվում, մարդիկ մտածելով, որ գներն իրոք կաճեն՝ շտապում են խանութներ, մեծ քանակությամբ այդ ապրանքներից գնելու համար։ Պահանջարկը կտրուկ մեծանում է, առաջանում է արհեստական դեֆիցիտ, ինչը բերում է գների աճի։ Այսինքն՝ տեղի է ունենում այն, ինչի մասին խոսվում էր։
Ավելին, վիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից ու վերածվել խուճապի, ինչպես եղավ 2014 թվականի դեկտեմբերին՝ դոլարի հետ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։
Էնպես որ, եթե գնաճը չափի մեջ է, ու ոմանք անդադար խոսում են գների հնարավոր աճի մասին՝ կեղծ տվյալներ տարածելով գների մի քանի անգամյա բարձրացման մասին, իրենք ոչ թե մտահոգ են, այլ հակառակը՝ փորձում են գնաճ «սադրել»։ Եթե այս ամենը հասկանալով են անում՝ վատ է, եթե առանց հասկանալու՝ էլի վատ է»,- նշում է փորձագետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT