Երևան
12 °C
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տեղի ունեցած նախընտրական հանրահավաքին ու վերջինիս հայտարարություններին․
«Այս երկու օրերի ընթացքում եղել եմ Լոռվա մարզի մի շարք համայքներում, կփորձեմ լինել մյուս համայքներում էլ՝ ավելի ուղիղ շփման միջոցով հաշվետվություն ներկայանցել տարիների իմ գործունեության մասին, իսկ որ նայում եմ՝ իրոք շատ բան է արվել, նաեւ պատրաստվում եմ լսել առաջարկներ, ինչու չէ՝ քննադատություններ։
Բայց երեկ Լոռու մարզում տեղի ունեցավ շատ կարեւոր մի իրադարձություն։ Այցելել էին իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, եւ ցավոք, պիտի նշեմ, որ հյուրընկալ Լոռիում մարդ էր վատացել, ու էդ վատացող մարդը ոչ պակաս, ոչ ավել՝ Նիկոլ Փաշինյանն էր։ Գործը հասել էր նրան, որ աջ ու ձախ լոռեցիներին շանտաժի, մատ թափ տալու, ասֆալտին փռելու, վզից բռնելու կոչեր էր անում։ Ա՛յ ընգեր ջան, լոռեցիներին սկի թուրքերը չեն կարողացել վզից բռնել կամ ասֆալտին փռել։ 1918 թվականին Ղարաքիլիսայի ճակատամարտում էդ փառապանծ լոռեցիներն են պաշտպանել հայությանն ու Հայաստանը։ Ինչպես կարելի ա տենց խոսել, ի՞նչ ա նշանակում ասֆալտին փռել։
Դուք վարչապետ ե՞ք, թե՞ ասֆալտին փռող, դուք վարչապետ ե՞ք, թե՞ ասֆալտչիկ։ Ինչպես կարելի ա իջնել էդ մակարդակի։ Սա քաղաքական բանավե՞ճ ա, թե՞ քուչի բազառ։ Կամ, ես վատ եմ զգում որպես ՀՀ քաղաքացի, որ իմ պետության ղեկավարը, որի քարոզարշավին հետեւում են տարբեր երկրների դեսպաններ, լրատվամիջոցներ, ներկայացուցիչներ, առավոտից իրկուն ճղղում ա, գոռում ա, ասֆալտին ա փռում։ Այ ախպեր, սա քուչի բազառ չի, սա քարոզարշավ ա, ծրագիր ունես, գնա ներկայացրու։ Ի՞նչ ես եկել աջ ու ձախ գոռում, ասֆալտին փռում, հանրապետական․․․Քո նմանները գալու են գնան, իսկ Հանրապետականը սովետի վախտից կա, իսկ Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը մնալու ա։
Եւ չփորձես լոռեցիների հետ էդ տոնով խոսել։ Կընտրե՞ն քեզ, շնորհավոր, թող ընտրեն, կընտրեն մեզ, թող ընտրեն մեզ։ Ինչի՞ ես վատացել, այ ախպեր։ Մի մոռացի, պետության ղեկավար ես, ոչ բարով։ Սա պետություն ա, չէ՞, մսուր մանկապարտեզ չի, որի առաջնորդն անդադար գոռում ա։
Գնացել ես իմ հայրենի Ալավերդի քաղաք, լավ ես արել, բարով գնաս։ Ժողովուրդ ջան, եկել ա, կանգնել ա, մի հատ ստերի շարան։ Գործարանը փակել են, հիմա ասում ա՝ ներդրողների հետ քննարկում ենք, պիտի բացվի։ Ե՞րբ պիտի բացվի։ Էդ որ բացող էին, էդ ինչի՞ եկան փակեցին։ Հիմա եկել ա Ալավերդի, լոլո ա կարդում, չինացիների հետ պայմանավորվում ենք․․․էս իշխանազավթումը չլիներ, հիմա մենք արել էին, պայմանավորվել էինք չինացիների հետ։ Լավ, ինչքա՞ն կարելի ա ժողովրդին խաբել։ Էրկու ձեն ստանալու համար էդքան խաբել ժողովրդի՞ն։
Դեկտեմբերին 9-ին հույսդ կտրվելու ա, հենց ալավերդցիները հանրապետականին հազարավոր ձայներ են տալու, եւ ողջ հանրապետությունում։ Որովհետեւ մենք դեռ ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում, որովհետեւ ունենք արժանապատիվ քաղաքացիներ, որոնք չնայած վարչապետի հոխորտանքներին, ունեն սեփական ուղեղ, եւ չեն պատրաստվում նորօրյա հիտլերների ու մուսոլինիների բռնի կոչերին տուրք տալ ու գնալ ընտրել, մենակ նրան, ում նորօրյա հիտլերներն են ասում։ Լավ, քարոզարշավ ե՞նք անում, թե՞ հայհոյում իրար։ Հայհոյանքով խոսում ա նա, ով փաստազուրկ ա։
Կրկնում եմ, դեկտեմբերի 9-ին ընտրեք այն քաղաքական ուժին, որին վստահում եք, դուք անկախ Հայաստանի քաղաքացիներ եք, Նարեկացու ու Թումանյանի ժառանգներ եք, ու մեր ազատ կամքի վրա ոչ մեկը չի կարա բռնանա, ում կուզեք, կընտրեք։ Ոչ մեկից չվախենաք, ոչ ԱԱԾ-ից, ոչ ՊՊԾ-ից, ոչ ոստիկանությունից, ոչ մարզպետից։
Ուրեմն, Լոռու մարզում եւ ամբողջ Հայաստանում մենք թիվ մեկ քվեաթերթիկն ենք։ Վարչապետին էլ փոխանցեք, որ դուք արժանապատիվ քաղաքացիներ եք, վարչապետներն ու կուսակցությունները գալու են ու գնալու, իսկ արժանապատիվ ու ազատ կամք ունեցող քաղաքացիները մնալու են։ Մեզ ոչինչ չի կարող վախեցնել, մենք մտահոգ ենք, եւ այդ մտահոգություններով գնում են վճռական պայքարի՝ հանուն Հայաստանի եւ Արցախի, հանուն ազգային արժեքների եւ հայ ժողովրդի միասնության»,- ասաց Շարմազանովը՝ նշելով, որ հիմա գնում է Լոռու մարզում իր քարոզարշավը շարունակելու։
Հիշեցնենք ընդամենը, Նիկոլ Փաշինյանը խոսել էր ՀՀԿ-ական, օլիգարխ, մուսկուլավոր ու հանցավոր տարրերին ասֆալտին փռելու մասին, որոնք փորձել են շարունակել վախի մթնոլորտ սերմանել լոռեցիների շրջանում:
«Որտեղ կա ՀՀԿ-ական գյուղապետ, որի մտքով անցնում է վախեցնել իր գյուղացիներին, ուրեմն իմացեք, ես գալու եմ անձամբ այդ գյուղապետերի հետեւից եւ վզներից բռնած դուրս եմ անելու իրենց կաբինետներից: Ո՞նց, այս երկրում մարդ կա, որը փորձում է վախեցնել: Տո, բոլորիդ կպառկեցնենք ասֆալտներին, էս ովքե՞ր են սրանք: Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորին կպառկեցնենք ասֆալտին ու տարիներով վեր չեք կենա այդ ասֆալտներից:
Ես ոստիկանությանն ասում եմ՝ չփորձի մեկը թպրտալ, չփորձի մեկ հանցավոր տարր՝ գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերին կտանք բոլորին: Քաղաքացի ե՞ք վախեցնում, գլուխներդ պատին եք տվել: Դուք ծակերից չպետք է դուրս գաք, դուք այս երկրի փողոցներով չպետք է քայլեք, ձեր տեղը բանտն է եւ հայտնվելու եք բանտերում, ստահակնե՛ր»,- ասել էր վարչապետը:
ՀՀԿ-ականները, փաստորեն, համառորեն շարունակում են նենգափոխել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: «Էֆեկտը», բնականաբար, շատ կարճ է տեւում եւ անհասկանալի է մնում, թե ինչու են շարունակում մանիպուլյացիաներն ու նենգափոխման անհաջող փորձերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT