Երևան
12 °C
Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար՝ հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:
Այս բովանդակությամբ տեքստ է այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրապարակել է 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը․ հայտարարության մեջ նա ներկայացրել է իր խորհրդարանական և կուսակցական գործունեությունը և տեքստն ավարտել հույսով, որ նոր խորհրդարանը զրայական կետից չի սկսի, այլ կշարունակի իրենց ձևավորած լավագույն ավանդույթները։ Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Հարգելի հայրենակիցներ, մոտ 30 տարի ծավալում եմ հասարակական, քաղաքական և պետական գործունեություն: Եղել եմ Հայաստանի ձեռնարկատերերի Միության նախագահ, 1995 թվականին ընտրվել եմ Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 49 ընտրատարածքից, 1999, 2003, 2007, 2012 և 2017 թվ. ընտրվել եմ համամասնական ընտրակարգով:
23 և կես տարի պատվով և պատասխանատվությամբ կատարել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի պարտականությունը: ԱԺ-ում ընդգրկված եմ եղել ֆինանսա-վարկային, բյուջետային և տնտեսական և արտաքին հարցերի հանձնաժողովներում: 2012 -ին ընտրվել եմ ԱԺ փոխնախագահ: Տարիներ շարունակ հանդես եմ եկել տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, բազմաթիվ օրենքների հեղինակ և համահեղինակ եմ:
Հպարտ եմ, որ խորհրդարանական գործունեության ավելի քան 23 տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային կառույցներում՝ 2003-2017 թվ. եղել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ , մոնիտորինգի հանձնաժողովի փոխնախագահ, եղել եմ ԵԽԽՎ փոխնախագահ ,ԵԽԽՎ-ում ու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Աժ պատվիրակության ղեկավար, ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ: ԵԽԽՎ պատվավոր անդամ եմ: Ղեկավարել եմ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի աշխատանքներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի Հանրապետության և այլն, ամենուրեք աշխատելով պաշտպանել և առաջ մղել Հայաստանի շահերը:
Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման դժվարին տարիներին` անկախացումից և արցախյան ազատամարտից մինչև խաղաղություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացում , քաղաքացու և քաղաքական գործչի իմ պարտքն եմ համարել ուժերիս ներածի չափով աջակցել պետականաշինությանը: Որտեղ որ եղել եմ, աշխատել եմ ազնիվ և անմնացորդ,ղեկավարվել եմ պարտքով և խղճով: Հարյուրավոր ելույթներ եմ ունեցել միջազգային հարթակներում` ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը ու Ազգային ժողովում` ներկայացնելով ՀՀԿ-ի տեսակետներն ու որոշումները:Խոսել եմ այնտեղ ,որտեղ շատերը հաճախ լռել են կամ թաքնվել:
21 տարի Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ եմ և այս տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված եմ եղել կուսակցական աշխատանքներում՝ 13 տարի ղեկավարել եմ ՀՀԿ Կանանց խորհուրդը (մոտ 80 հազ.անդամ), որը կարողացավ ակտիվ գործունեությամբ իր լրջագույն մասնակցությունը ունենալ թե ՀՀ քաղաքական դաշտում և թե միջազգային հարթակներում, ձևավորելով համերաշխ ու միասնական մի ընտանիք, որտեղ գերիշխում էր համախմբվածությունը հանուն ընդհանուր գործի :
Այս ամբողջ ժամանակահատվածում ամուր է եղել կապս ընտրողների հետ, հազարավոր մարդկանց ընդունել և փորձել եմ նեցուկ լինել նրանցից յուրաքանչյուրին:
Այսօր, շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակիցներին, բոլոր գումարումների պատգամավորներին, Ազգային Ժողովի աշխատակիցներին, բոլոր գործընկերներիս, արտախորհրդանական ու հասարակական կազմակերպություններին, փորձագիտական, գիտական ու մշակութային շրջանակներին, լրագրողներին` համագործակցության ու համատեղ աշխատանքի համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ «ընտրողներին և չընտրողներին» և թողություն խնդրել բոլոր այն սխալների ու բացթողումների համար, որ ունեցել ենք ես ու իմ կուսակցությունը մեր անցած ճանապարհին: Հավատացեք ՝ մենք գործել ենք հանուն մեր դավանած արժեքների և ցավում եմ, որ չենք արդարացրել ձեր հույսերն ու վստահությունը: Բայց ամեն ինչ ճանաչվում ու գնահատվում է ժամանակի մեջ:
Դեկտեմբերի 9 –ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական և թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:
Օգտվելով առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում և թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:
Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին, ուզում եմ, որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաև իմ համեստ ներդրումը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT