Սերժ Սարգսյանը մի շարք պարգևատրումներ է արել

Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 

Ինչպես տեղեկացնում է president.am կայքը, հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. 

Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի Սահակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»։

 

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ինչպես տեղեկացնում է president.am կայքը, Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Միքայելի Նաղդալյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 28-ին հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:

Սերժ Սարգսյանի հրամանագրերում ասվում է, որ  ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Նախագահը որոշել է՝

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Կորյուն Գառնիկի Նահապետյանին,Վարդան Սուրենի Այվազյանին, Գագիկ Ենգիբարի Մինասյանին, Վահրամ Վաղինակի Բաղդասարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Գրիգորի Սարգսյանը ևս պարգևատրվել է այդ մեդալով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են նաև՝ Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Էդիկի Բադալյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանը, պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Արսենի Լոքյանը,  պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանը, կրթության բնագավառում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Աշոտի Մկրտչյանը, երկարամյա բարեխիղճ ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3850 դիտում

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց

Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Ջանես Նազարյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար

Եղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Տեղի է ունեցել ՀԷՑ-ի 100 % բաժնեմասը հանրային գերակա շահ ճանաչելու Կառավարության նախագծի հանրային լսումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է

ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող առանցքային հարցեր են քննարկել

Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

1961 թվականից ի վեր պատմական նվազագույն ջրառ Սևանա լճից․ Ազիզյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 28-ին

Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել են օրենսդիր մարմինների կապերի զարգացումը

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանգրքույկի առկայությունը պարտադիր է

Ժանես Նազարյանը Բաքվում 9:0 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Չկա երկխոսելու և բանակցելու տարածք, չկա նաև փոխշահավետ լուծում, Ռուսաստանը քննարկման հարցերը տանում է փակուղի

Պուտինը, Ալիևի օրինակով, փորձում է ՀՀ-ին պարտադրել հանրաքվե. աշնանը կակտիվացնեն գործիքակազմը. Սարգսյան

Հայկ Կոնջորյանն արձագանքել է եղբոր ծեծի ենթարկվելու դեպքին և թեմայի շուրջ քննադատություններին

Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել, մի՛ վախեցեք. Աննա Հակոբյան

Ճապոնիայի Կյուսյու կղզում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Երևանում և որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. որոշ օրերի կլինեն կարճատև տեղումներ

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների խմբաքանակին

Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԿԿ-ում ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 199 քրեական վարույթ, կա 192 մեղադրյալ

Հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ կապել Ադրբեջանի հետ, Զախարովայի պնդումները անհիմն են. Հաջիզադեն

Ես հիվանդ ծեր կնոջ տեսք ունեմ, մազեր, հոնքեր, թարթիչներ չունեմ, մինչդեռ նախկինում թարմ մարգարիտ էի. Սիմոնյան

ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ

Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ. Թրամփն ու բոլոր 100 սենատորները հրավիրվել են նրա հետ հանդիպման

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի մասում 7 ժամ ջուր չի լինի

Բացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով

ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու

Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. սկսվել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վախենում էի հաշմանդամ դառնալուց. 77-ամյա Ալլա Պուգաչովան պատմել է՝ ինչու 4 ամիս չի կարողացել քայլել

Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ. մրցումային հերթական օրը Հայաստանը 5 մասնակից ունի

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Պուշկինի լեռնանցքում 5 մլն դոլար ընդհանուր արժեքով ճանապարհաշինական ծրագիր է մեկնարկել