Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում պարգեւատրվել է ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից:
Հանձնելով պարգեւը եւ գործընկերների անունից շնորհավորելով Արա Բաբլոյանին՝ ԱՊՀ ՄԽՎ նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն մասնավորապես նշել է. «Այսօր վերջին անգամ խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Գործընկերներ, այս ընթացքում մենք հետեւել ենք, թե ինչ պատասխանատվությամբ է պարոն Բաբլոյանը վերաբերվել միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, որքան ակտիվություն է ցուցաբերել: Արա Բաբլոյանը կարողացավ պահպանել իրավիճակը հանրապետությունում անսովոր, դժվարին ժամանակներում, որի համար նա շատ բան է արել:
Թերեւս կարող էր չժամանել, սակայն այսօրվա ներկայությունը բնորոշում է Արա Բաբլոյանին՝ որպես լուրջ, պատասխանատու անձնավորության: Մեզ մոտ ոչ միայն պարզապես ՄԽՎ խորհուրդ է, այլ նաեւ թիմ, կոլեկտիվ. մենք ճանաչում ենք իրար, մշտապես կապի մեջ ենք, ընկերություն ենք անում, միմյանց աջակցում: Դա շատ լավ է բնութագրում Ձեզ, պարոն Բաբլոյան՝ որպես արժանի անձնավորության եւ իմաստուն քաղաքական գործչի, ով ճիշտ որոշում է կայացրել: Իրոք, զգալի ներդրում եք ունեցել ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներում եւ պարգեւատրվում եք ԱՊՀ ՄԽՎ բարձրագույն պարգեւով՝ «Համագործակցություն» շքանշանով»:
Իր շնորհակալական խոսքում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ես ավարտում եմ իմ գործունեությունը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում, բայց չի ավարտվում իմ գործունեությունը թիմում, ԱՊՀ ՄԽՎ-ում, ես կլինեմ բարեկամ, գործընկեր, դաշնակից: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, նշել, որ միջխորհրդարանական վեհաժողովը՝ որպես ԱՊՀ խորհրդարանական բաղադրիչ, երկխոսության ու ԱՊՀ երկրների խորհրդարանների համագործակցության կարեւոր եւ արդյունավետ հարթակ է, համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, ուր մշակվում են կառուցողական մոտեցումներ եւ ընդունվում հավասակշռված որոշումներ՝ ուղղված ԱՊՀ անդամ երկրների բարօրությանը: Իր ողջ գործունեության ընթացքում վեհաժողովը եղել է արդյունավետ հարթակ քաղաքական, հումանիտար, տնտեսական խնդիրների պատասխանները փնտրելու հարցում: Ժամանակակից միջազգային հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտությունն ունի իր ուրույն դերը՝ տարբերվելով դասական դիվանագիտությունից եւ ներդաշնակորեն լրացնելով դրան:
Այս տարվա դեկտեմբերի 9-ին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս կապակցությամբ մենք ուղարկել ենք հրավերներ միջազգային կազմակերպություններին, այդ թվում ԱՊՀ ՄԽՎ-ին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանում ընտրություններն անցնեն միջազգային չափորոշիչներին համապատասխան, Հայաստանի ստանձնած պարտավորություններին համահունչ:
Հարգելի գործընկերներ, բարեկամներ,
շնորհակալություն եմ հայտնում ձեզ արդյունավետ համագործակցության համար եւ՛ ԱՊՀ ՄԽՎ շրջանակում, եւ՛ երկկողմ ձեւաչափով: Ինձ համար թանկ են այն անձնական հարաբերությունները, որոնք հաստատված են մեր միջեւ: Թույլ տվեք վստահեցնել, որ Հայաստանի նոր խորհրդարանը եւս կշարունակի գործել տասնամյակների ընթացքում միջխորհրդարանական վեհաժողովում հաստատված ավանդույթի ոգով՝ ուղղված կապերի եւ միջխորհրդարանական երկխոսության ամրապնդմանը՝ միտված մեր ժողովուրդների բարօրությանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT