Երևան
12 °C
Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ԱՄՆ-ում սկսել է վնասվածքների բուժումները: Հոկտեմբերին Հունգարիայում կայացած աշխարհի 2018 թ. առաջնությունից հետո նա նախ հետազոտվել էր Հայաստանում, հետո մեկնել էր Միացյալ Նահանգներ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը, որը նաեւ նրա անձնական մարզիչն է, ասաց, որ ԱՄՆ-ում ստուգումներից պարզ է դարձել, որ նա ողնաշարի մեծ չափերի ճողվածքներ ունի:
«Նա շատ ճողվածքներ ունի ողնաշարի՝ մեծ չափերի: Հիմա դրանց եւ ծնկի բուժումներն են ընթանում: Այս պահին ծնկի եւ ողնաշարի բուժումներն են ընթանում, հետո կնայենք՝ ինչ ենք անելու ուսի եւ կողոսկրի հետ կապված»,- ասաց նա:
27-ամյա մարզիկին վնասվածքները վաղուց են անհանգստացնում: Աշխարհի այս տարվա առաջնությունում էլ չկարողացավ գորգ դուրս գալ ու անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտը: Այդ մրցաշարից հետո հավաքականը միջազգային ստուգատեսներ չունի, ու նա որոշել է օգտվել առիթից ու զբաղվել վնասվածքներով: Երբ բուժումները կավարտվեն ՝ Գեւորգ Ալեքսանյանը չգիտի:
«Բժիշկներն ասել են, որ փուլային բուժումներ պետք է լինեն: Այս պահին չեն կարող ասել՝ որքան կտեւի: Կարող է՝ ինչ-որ ժամանակ հետո դադարեցնեն, հետո նորից շարունակվի: Չգիտեմ՝ երբ հետ կգա»,- ասաց նա:
Մասնագետը նաեւ չգիտի, թե երբ Արթուրը կվերսկսի մարզումները ու կկարողանա մասնակցել հավաքներին: Չի կարող վստահ ասել՝ կապաքինվի մինչեւ 2019 թ. ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունը, թե՝ ոչ:
«Չգիտեմ՝ ինչ է լինելու, կերեւա: Բուժումներից հետո կսկսվեն մարզումները, կտեսնենք՝ ինչ վիճակ է: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ամենակարեւորն այս պահին նրա առողջական վիճակը կարգավորելն է»,- ասաց նա:
Արթուր Ալեքսանյանը բուժումների ծախսերը հոգում է սեփական միջոցներով: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գեւորգ Ալեքսանյանը նշել էր, որ նախկինում մերժում ստանալու պատճառով՝ այլեւս նպատակահարմար չի համարում դիմել ՀԱՕԿ, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա կամ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Դրանից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն ասել էր, որ Ալեքսանյանն իրենց չի դիմել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT